«Եթե վեհափառն այսօր չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իր պրոբլեմն է»». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի քվեարկությունն այսօր ԱԺ-ում անցավ բավականին թեժ մթնոլորտում։
Նիստին ներկա փոքրաթիվ պատգամավորների մեծ մասը կարծիք հայտնեց, որ առանց երկմտելու ցանկացած պատգամավոր, որ կողմ է պետական անվտանգության ապահովմանը, պետք է կողմ քվեարկի այս նախաձեռնությանը։ Սակայն ոչ բոլորն էին այդ կարծիքին:
«Եթե վեհափառն այսօր չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իր պրոբլեմն է»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Որոշումը չընդունվեց, քանի որ կողմ քվեարկեց 28 պատգամավոր։