Սերժի Վաչոն կրկին կալանավորվել է
Դիտել նաև
Քրեական հետապնդում է հարուցվել Սերժի Վաչոյի, նրա կնոջ և նրանց պատկանող «Յանս»-ի տնօրենի նկատմամբ
Սերժի Վաչոյի նկատմամբ համաներում է կիրառվել
Վաչագան Ղազարյանի փաստաբանը Վերաքննիչում բողոքարկել է նրա կալանքը երկարաձգելու որոշումը
Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացվեց
Վաչագան Ղազարյանը պատրաստ է պետությանը 6 մլն դոլար նվիրաբերել
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն կալանավորվել է։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը։
Նա չցանկացավ մանրամասներ ներկայացնել՝ խոստանալով այդ մասին խոսել քիչ անց։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:
Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին, սակայն հուլիսի 24-ին 1 մլրդ դրա գրավը մուծելուց հետո նա ազատ էր արձակվել։
Zham.am