Նման բան անգամ «հին Հայաստանում» չէր պատահում. Դանիել Իոաննիսյան
Հենց նոր ստացա Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննիչ Տ. Սիրունյանի որոշումը՝ «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներին խոչընդոտելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Մի խոսքով, հետաքննիչը, գործնականում հաստատելով խոչընդոտման փաստը, գտել է, որ հանցակազմ չկա՝ անգամ չփորձելով այդ մոտեցումը հիմնավորել որևէ «վերլուծությամբ»:
Բողոքարկելու ենք դատախազություն: Նման բան անգամ «հին Հայաստանում» ամեն անգամ չէր պատահում:
#Սասուն_Միքայելյանի_անվան_ոստիկանության_Հրազդանի_բաժին
Դանիել Իոաննիսյան ֆեյսբուքյան էջից