Հայաստանի քաղաքացին պետք է ունակ լինի ապահովել իր և իր երկրի բարեկեցությունը. Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՝ ուղիղ
Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 13–ին, ընթանում է հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 13 հարց։ Քննարկվող հարցերից ամենակարեւորը 2019թ.–ի պետական բյուջեի նախագիծն է։ Ելույթ է ունենում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ՝ Կառավարությունը քննարկում է միկրոբիզնեսն ամբողջությամբ հարկերից ազատելու հարցը: Նվազագույնը 20 մլն, առավելագույնը 24 մլն շրջանառության շեմը չգերազանցող բիզնեսները չեն վճարի որևէ հարկ: Վարչապետի պաշտոնակատարը համոզված է, որ այս քաղաքականությամբ հատկապես մարզերում կխրախուսվի տնտեսական գործունեությամբ զբաղվելը:
«Շատ կարևոր է ընդգծել, որ միկրոբիզնեսի համար կլինի հնարավորություն, որ մինչև 3 աշխատող ունենալու պարագայում նրանց աշխատողների համար եկամտահարկի բոլորովին այլ ռեժիմ կգործի: Նրանք կհարկվեն ոչ թե 23 տոկոսով, այլ 5000 դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը»,- ասաց նա: