Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը

Ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշում կայացրեց մտնել ընտրապայքարի մեջ. Տեսանյութ

ՀՀԿ-ի կուլիսներում երկար ժամանակ քննարկվում էր այն խնդիրը, թե մտնել, թե՞ չմտնել ընտրապայքարի մեջ: ՀՀԿ-ում շատերն էին հասկանում, որ հատկապես Երևանի ավագանու ընտրություններից հետո այս քայլը շատ ռիսկային կարող էր լինել: Քաղաքապետի ընտրության ժամանակ ՀՀԿ-ն ճիշտ որոշում կայացրեց՝ չմտնելով ընտրապայքարի մեջ: Փոխարենը, մյուս ուժերը, հայտնվելով սև-սպիտակային հորձանուտի մեջ, ինֆլյացիայի ենթարկվեցին և գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են չափազանց խոցելի մեկնակետով:

Բացառությամբ Փաշինյանի թիմի, թերևս երկու ուժ այդ ինֆլյացիային չենթարվեց, դա ՀՀԿ-ն էր ու «Սասնա Ծռերը»: Այդ իմաստով պայքարը երկրորդ տեղի համար հենց այս ուժերի միջև է ընթանալու, գումարած Ծառուկյանի թիմը, ով դեռ իներցիայով կարող է պահպանել իր զգալիորեն փոքրացող դիրքերը քաղաքական դաշտում: Կարելի է ասել, որ գալիք ընտրություններում լինելու են երեք գաղափարական հոսանքներ: Ռադիկալ-հեղափոխական հոսանքը՝ «Սասնա Ծռերի» գլխավորությամբ, չափավոր-հեղափոխական հոսանքը՝ Փաշինյանի գլխավորությամբ, և նրանց գլխավոր թիրախում հայտնված հին ուժը՝ ՀՀԿ-ի գլխավորությամբ:

Հասկանալի է, որ ՀՀԿ-ի առկայությունը ընտրապայքարում, ինչ որ չափով սև-սպիտակային է դարձնելու ընտրապայքարը: Եվ այստեղ շահելու է հիմնականում Փաշինյանի թիմը և մասամբ՝ «Սասնա Ծռերը»: Քանզի «մեշոկ պապիի» առկայության դեպքում հեշտ է կոնսոլիդացնել հեղափոխական ընտրազանգվածին: Այնպես որ, ՀՀԿ-ի մասնակցությունը ընտրապայքարին շահավետ էր Փաշինյանին: Ահա թե ինչու նա լռելյայն  համաձայնվեց պահպանել այս ընտրություններին հին ԸՕ-ը: Այս պարագայում նրա հիմնական ընդդիմախոսը կլինի ՀՀԿ-ն, այլ ոչ թե այլ ուժերից մեկը: Մյուս կողմից դա ձեռնտու է նաև ՀՀԿ-ին, քանզի, Փաշինյանի վարկանիշի հետագա անկումը կարող է առավելագույնս կապիտալիզացնել հենց ՀՀԿ-ն, մի քիչ էլ՝ «Սասնա Ծռերը», այլ ոչ թե՝ ԲՀԿ-ն, կամ Արամ Զավենիչն ու Մարուքյանը: Մանավանդ որ վերջիններս ընկալվում են ավելի շատ «ֆեյք» ընդդիմություն, որոնք դուրս մնացին Փաշինյանի գնացքից՝ ոչ իրենց կամքով:

ՀՀԿ-ի հաշվարկը հեռահար բնույթ ունի, որ ճոճանակի սկզբունքով ժամանակի ընթացքում մարդիկ կրկին վերհիշեն ՀՀԿ-ի լավ կողմերի մասին:
Ինչ խոսք, նրանք ապագայում, ճիշտ աշխատելու դեպքում, կարող են իրենց ուրույն տեղը  ունենալ քաղաքական դաշտում: Ի վերջո 20 տարվա փորձը անհետք չի մնա:

Սակայն պարզ է նաև այն, որ Փաշինյանի գլխավոր ընդդիմախոս ուժի ձևավորման հարցը դեռ մնում է բաց: Այդ ուժը չի կարող լինել « բուրբոնյան» տեսակի, այսինքն ՀՀԿ-ն չի կարող այդ ուժի գլխավոր կորիզի դերում լինել: Ինչպես որ ոչ կոմկուսը, ոչ էլ ՀՀՇ-ն հետագայում առանցքային դերում չհայտնվեցին:

Օրինակ, ՀՀՇ-ի պարտվելուց հետո իշխանության չեկավ հին կոմկուսը, այլ եկավ նոր ուժ՝ ՀՀԿ-ն, որն իր մեջ ինտեգրեց կոմկուսի նախկին կադրերին:
Սակայն իր պոտենցիալով ճիշտ աշխատելու դեպքում ՀՀԿ-ն, ի տարբերություն վերը նշած հին ուժերի, ապագայում արմատապես վերափոխվելու դեպքում, կարող է նաև, պահպանելով իր ուրույն քաղաքական ներկայությունը, ակտիվ աջակցողի դեր ստանձնել՝ այն ապագա նոր գլխավոր ուժին, ով կկարողանա բալանսավորել երկրում քաղաքական համակարգը՝ դրանով իսկ նպաստելով երկրի առողջ զարգացմանը:
Իսկ թե ով կկարողանա դաշտի բալանսավորման հարցում հիմնական դերակատարը լինել, այլ խոսակցության խնդիր է:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan