Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
19
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

Բուհը չվերածել քաղաքական թատերաբեմի. ԵՊՀ Ուսանողական խորհուրդը արձագանքել է ԿԳՆ պահանջին և հայտարարություն տարածել

ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որտեղ խոսվում է ԿԳՆ-ի լիազորությունների, չկատարած պարտականությունների, բացթողումների, ԵՊՀ-ում բացի ՈւԽ-ից այլ ուսանողական կազմակերպությունների առկայության, ինչպես նաեւ «Ռեստարտ» նախաձեռնության՝ որպես հասարակական-քաղաքական միավորման գործելաոճի եւ ԵՊՀ-ում նրանց գործունեության՝ ՀՀ օրենսդրությանը հակասելու մասին:

«Հարգելի՛ ուսանողներ, hաշվի առնելով վերջին օրերին ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը եւ ՈւԽ իրավական կարգավիճակի վերաբերյալ շահարկումները, հարկ ենք համարում ներկայացնել ձեզ մեր մոտեցումները:

1. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: Այս իրավական կարգավորման բովանդակությունից հետեւում է, որ Լիազոր մարմինը, այսինքն՝ Կրթության եւ գիտության նախարարությունը, ունի օրենքով սահմանված պարտականություն՝ հաստատելու ՈւԽ կանոնադրությունները: Միեւնույն ժամանակ, բացակայում է որեւէ իրավական ակտով սահմանված՝ Ուսանողական խորհրդի պարտականությունն առ այն, որ վերջինս պետք է իր կանոնադրությունը ուղարկի ԿԳՆ՝ հաստատելու համար:

Ավելին՝ ԵՊՀ Ուսանողական խորհուրդը, վերը նշված պարտականությունը չունենալով հանդերձ, իր կանոնադրությունը ընդունելուց հետո այն հրապարակել է ԵՊՀ պաշտոնական կայքէջում: Այսինքն՝ ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության՝ ԿԳՆ-ի կողմից հաստատված չլինելու հանգամանքը պայմանավորված է ԿԳՆ-ի կողմից օրենքով սահմանված իր լիազորությունների չիրականացմամբ եւ ոչ թե ԵՊՀ ՈւԽ-ի կողմից դրսեւորած ոչ իրավաչափ վարքագծով:

Միեւնույն ժամանակ փաստենք, որ չնայած ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության՝ ԿԳՆ-ի կողմից հաստատված չլինելուն՝ վերջինս իր կոնկլյուդենտ գործողություններով ճանաչել է ԵՊՀ ՈւԽ-ի լեգիտիմ գործունեությունը: Մասնավորապես՝ ՀՀ վարչապետի 2015թ. մարտի 30-ի թիվ 229-Ա, 2015թ. դեկտեմբերի 11-ի 1206-Ա, 2017թ. հունվարի 31-ի 69-Ա որոշումներով հաստատել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմը՝ ներառյալ Ուսանողական խորհրդի կողմից ներկայացված ուսանող-անդամներին:

2. «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ուսանողական խորհուրդների եւ ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման եւ գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Այսինքն՝ ԿԳՆ-ն պետք է հաստատած լիներ ուսանողական խորհուրդների ստեղծման եւ գործունեության կարգ, որով կսահմաներ այն հիմնական չափանիշները, որոնց հիման վրա ուսանողական խորհուրդները կձեւավորվեին եւ կծավալեին իրենց գործունեությունը, ներառյալ՝ կանոնադրությանը ներկայացվող հիմնական պահանջները: Մինչդեռ ԿԳՆ-ի կողմից սահմանված նման կարգ գոյություն չունի, ինչն էլ հանգեցրել է Ուսանողական խորհրդի կանոնադրության հաստատման վերաբերյալ տարակարծությունների, որոնց իրավական լուծումը տեսնում ենք ԿԳՆ-ի կողմից վերոնշյալ կարգի սահմանումից հետո ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից իր կանոնադրության՝ ԿԳՆ-ի կողմից սահմանված կարգին համապատասխանեցման մեջ:

3. Ինչ վերաբերում է ԵՊՀ-ում ՈւԽ-ից բացի այլ ուսանողական կազմակերպությունների առկայությանը, ապա դրանց ստեղծումը եւ գործունեությունը ընդգրկվում է «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված «ուսանողական այլ կազմակերպություններ» եզրույթի մեջ: Մինչդեռ վերջիներս չեն կարող հանդիսանալ ԵՊՀ ուսանողների ընտրովի եւ ներկայացուցչական մարմին, քանի որ կարող են ներկայացնել միայն այդ կազմակերպության անդամների շահերը, չեն ապահովում բոլոր ուսանողների կողմից ընտրովիության չափանիշը, այսինքն՝ վերջիններիս առկայությունը թույլատրելի է, սակայն միակ ներկայացուցչական, ինքնակառավարվող եւ ընտրովի մարմինը, որը կներկայացնի ԵՊՀ բոլոր ուսանողների շահերը, ԵՊՀ ՈւԽ-ն է:

4. «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունները եւ միավորումները բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում չեն գործում, բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական եւ շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների: Ղեկավարվելով վերոնշյալ իրավակարգավորմամբ, հաշվի առնելով Ռեստարտ նախաձեռնության կողմից կազմակերպված քաղաքական ակցիաները, ինչպես նաեւ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի պնդումն առ այն, որ բուհերը պետք է լինեն քաղաքական, կարծում ենք, որ «Ռեստարտ» նախաձեռնությունը դրսեւորում է հասարակական-քաղաքական միավորման գործելաոճ եւ ԵՊՀ-ում նրանց գործունեությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը:

Հարգելի՛ ուսանողներ, կոչ ենք անում չտրվել քաղաքական շահարկումներին, թույլ չտալ բուհը վերածել քաղաքական թատերաբեմի, լինել ձեր կողմից ընտրված ուսխորհրդականների կողքին հանուն համատեղ ստեղծված արժեքի եւ հանուն այն ԵՊՀ-ի, որի մասնիկն ենք բոլորս»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan