Կալիֆորնիան հրդեհի մեջ է. 25 զոհ, 110 անհետ կորած, 250.000 տարհանված. Տեսանյութ. Լուսանկարներ
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային հատվածում մոլեգնող անտառային հրդեհների մակերեսը ավելի ու ավելի է մեծանում, ինչպես նաև ավելանում է նաև զոհերի թիվը:
Ինչպես նշում է The Guardian-ը, այժմ զոհերի թիվը 11-ից հասել է 25-ի: Կա 110 անհետ կորած: Մինչդեռ տարհանվածները 250.000-ն են:
Նահանգային իշխանությունների փոխանվում են, որ զոհերի ինքնությունը պարզելը բավական բարդ է, դիերը հայտնաբերվել են լրիվ այրված վիճակում:
Աղբյուրը փոխանցում է, որ քննարկվում է շարժական ԴՆԹ լաբորատորիաների տեղափոխման հարցը, որպեսզի դրանց միջոցով պարզվի զոհերի ինքնությունը:
Միայն Փերըդայս քաղաքում այրվել է 6.700-ից ավելի տուն: Հաղորդվում է, որ ուժեղ քամին նպաստում է կրակի շատ արագ տարածմանը: