Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Արձագանք Նիկոլ Փաշինյանի ելույթին (Տեսանյութ)

Հարգելի պարոն Փաշինյան

Դուք արդարացիորեն խոսում եք այն մասին, որ առանց աշխատանք հնարավոր չէ լավ ապրել: Դուք ասում եք, որ չի կարելի տանը նստել ու սպասել նպաստի: Դա էլ եք ճիշտ ասում:

Ես ունեմ աշխատանք և կարողանում եմ գլուխս պահել ու մի քիչ էլ հետ գցել:

Ազատ ժամանակ ես էլ Ձեր նման հաճախ եմ գրառումներ թողնում ֆեյսբուքում և ակտիվորեն հետևում եմ մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

Դուք խոսում եք այն մասին, որ պետք է աշխատել: Նաև քննադատում եք նրանց, ովքեր չեն ուզում մատը մատին տալ, բայց պետությունից բաներ են պահանջում: Այստեղ ևս Դուք ճիշտ եք: Բայց հարց է առաջանում, եթե Դուք ողջունում եք աշխատանքը, ապա ինչպե՞ս է ստացվում, որ կառավարությունը աչք է փակում Ամուլսարի հանքը ապօրինաբար փակող 15-20 հոգու արածների վրա: Հանքի փակման արդյունքում աշխատանք է կորցրել 1000-ից ավել մարդ, էլ չասած այն մասին, որ դրսի ներդրողները արդեն երես են թեքում Հայաստանից՝ տեսնելով, թե ինչ է կատարվում «Լիդիան Արմենիայի» դեմ:

Ի դեպ ասեմ, որ այն 15-20 հոգին, որոնք պետության անգործության արդյունքում ճանապարհ են փակել Ջերմուկում ու պատճառ դարձել այդ 1000 ավել մարդու վատ վիճակում հայտնվելուն, նույնպես աշխատող են: Նրանց այս 5 ամիսների ընթացքում վարձատրում են, կերակրում են ու գովազդում: Ձեզ չի՞ հետաքրքրում, թե այդ ու՞մ փողերով, ի՞նչ նպատակով ու ի՞նչ հաշվարկով են ֆինանսավորում մի քանի ցուցարարի՝ ծանր վիճակի մեջ դնելով հանքի աշխատողներին ու հիմար վիճակի մեջ դնելով կառավարությանը: Մենք սրա՞ համար ենք հեղափոխություն արել, որպեսզի հեղափոխական տեխնոլոգիաներն օգտագործելով ոմանք ապօրինություններ անեն ու դառնան մութ նպատակների գործիք:

Ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում այդ հանքի շուրջ, Դուք չե՞ք տեսնում: Ինձ համար ակնհայտ է, որ այստեղ բնապահպանական հարց չկա, այլ կա ուղղորդում հանքի դեմ: Ինչու եմ այդպես կարծում, քանի որ տեսնում եմ, որ բնապահպան կոչվածները ոչ մի խնդիր որևէ այլ հանքում չեն տեսնում, բայց արդեն մոտ 5 ամիս շուրջօրյա հերթապահում են Հայաստանի ամենաօրինակելի հանքի ճանապարհին:

Ողջունելի է, որ Կառավարությունն արագ արձագանքեց Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների բողոքին ու չնայած բնապահպանական խնդիրներին՝ գործարանն աշխատելու է, քանի որ ողջամտությունը հաղթանակ տարավ: Բայց այստեղ ես, Ձեր ասած, ռասիզմ եմ տեսնում: Ալավերդու գործարանի աշխատողների բողոքները չի կարելի անտեսել ու պետք է նրանց աշխատանքը թույլ տալ, իսկ Ամուլսարի աշխատողներինը ո՞չ: Եվ դա այն դեպքում, երբ Ալավերդում ակնհայտ բնապահպանական խնդիրներ կան, իսկ Ամուլսարում խնդիր չկան կամ եթե կան, ապա մտացածին են ու հիմնազուրկ:

Պարո՛ն Փաշինյան, Դուք պետք է որոշում կայացնեք, թե ինչ տիպի աշխատանք եք ուզում խրախուսել: Հանքի ճանապարհը փակողներն էլ են աշխատող այն առումով, որ փող են աշխատում, բայց ստվերային աղբյուրներից: Ի տարբերություն այդ օրինախախտների՝ հանքի աշխատակիցները մաքուր աշխատավարձ են ստանում ու հսկայական գումարներ վճարում պետբյուջե, որից ի դեպ, Դուք աշխատավարձ եք ստանում: Հիմա պետք է Դուք որոշեք, թե ո՞ր տիպի աշխատանքն եք խրախուսում՝ ապօրինի վարձատրվողն ու կասկածելի նպատակ հետապնդողը, թե՞ օրինականն ու երկրին օգուտ բերողը:
Հարցադրումները հռետորական չեն և կոնկրետ պատասխան են պահանջում:

Հարգանքով՝ Արմեն Միքայելյան

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan