1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների Հինգշաբթի՝ նոյեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը կրկին կքննարկվի Վերաքննիչ դատարանում (տեսանյութ) «Նիկոլ վարչապետ» vs «Մեր խոսքը գործ է». առաջին երկու կարգախոսները հայտնի են Սերժի Վաչոն կրկին կալանավորվել է ՀՀԿ-ն պատրաստվում է թիվ 1 ընդդիմությունը դառնալ ապագա ԱԺ-ում. Տեսանյութ Ի՞նչ է բնութագրում Փաշինյանի կողմից կազմված ընտրական ցուցակը. Տեսանյութ Ընտրություններին «ասողների» ինստիտուտը չի լինելու. Նիկոլ Փաշինյան Բա¸ Նիկոլ Փաշինյանի աներորդին հավաքարա՞ր աշխատի, պահա՞կ աշխատի Չորեքշաբթի՝ նոյեմբերի 14–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների Հինգշաբթի՝ նոյեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը ԱԺ արտահերթ ընտրություններին 2010 ընտրական տեղամասից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում. Տիգրան Մուկուչյա Ի՞նչ թերություններ է բացահայտել մանկապարտեզներում անակնկալ ստուգայցի ժամանակ փոխքաղաքապետը (լուսանկարներ) Մարդն իրավունք չունի՞ ինչ-որ տեղ գնա. Տարոն Մարգարյանն ապրում է Երևանում (լուսանկար) Իրանում կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը» Գնդակը ճարտարապետների դաշտում է. վարչապետը «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի մասին Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ Մենք ականատեսն ենք լինում քվանտային դրսևորումների. Արմեն Սարգսյան Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը կրկին կքննարկվի Վերաքննիչ դատարանում (տեսանյութ) Ըստ դիմումի՝ Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրեական գործ Ինչու՞ Հին Հայաստանն այդպես էլ չի վերանում Կառավարության նիստերը կանցկացվեն դռնբաց. ինչպես են լուծվելու անհրաժեշտության դեպքում դռնփակ նիստերի հարցը Ինչու չի ձերբակալվել իր կնոջը ծեծելով սպանած տղամարդը. պարզաբանում են ոստիկանությունից «Նիկոլ վարչապետ» vs «Մեր խոսքը գործ է». առաջին երկու կարգախոսները հայտնի են Սերժի Վաչոն կրկին կալանավորվել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենը հրաժարական ներկայացրեց Տարոն Մարգարյանը Երեւանում չէ. նրան լուսանկարել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում (լուսանկարներ) Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է (լուսանկար) Նման բան անգամ «հին Հայաստանում» չէր պատահում. Դանիել Իոաննիսյան Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքման ծրագիր եղել է. Շամազանով ՊԵԿ հրապարակման պատճառով «Գազպրոմին» ռուսական բանկից տրամադրվելիք 150 մլն դոլարի վարկի պայմանագիրը կասկածի տակ է դրվել Ազոյանի մերկ լուսանկարը նրան դուրս թողեց ՔՊ ցուցակից Ալեքսանյանը ՔՊ-ի հույս, անպատիժ նախարար և «դաժան» Արարատի մարզ. մամուլ այսօր (Տեսանյութ) ՀՀԿ-ն պատրաստվում է թիվ 1 ընդդիմությունը դառնալ ապագա ԱԺ-ում. Տեսանյութ Բացահայտվել և կանխվել են կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս. ԱԱԾ Առաջիկա ընտրություններում ակնկալում եմ ձեր աջակցությունը. Վահրամ Բաղդասարյանը՝ լոռեցիներին Նիկոլ Փաշինյանին մեղադրում եմ Մարտի 1-ի քննությունն իր քաղաքական նպատակների համար օգտագործելու մեջ․ Դավիթ Շահնազարյան (Տեսանյութ) ՊԵԿ ղեկավարը Արարատի մաքսայինը խողովակի հետ համեմատեց Մեղադրանք է առաջադրվել՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար Եթե պետք չենք երկրին, թողնենք, գնանք․ գիտնականները բողոքում են Արայիկ Հարությունյանի դեմ (Տեսանյութ) Ի՞նչ է բնութագրում Փաշինյանի կողմից կազմված ընտրական ցուցակը. Տեսանյութ ՀՀ կառավարության անդամների ճեպազրույցը` ուղիղ Ո՞րն է Սիլվա Համբարձումյանի և Նաիրի Հունանյանի տարբերությունը «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն. «ՊԵԿ-ի հայտարարությանն անհիմն է»՝ ուղիղ Դիզայներական հագուստ՝ աղբից (տեսանյութ) Մահացել է գրականագետ Ալբերտ Իսոյանը Զորացրված զինծառայողները բնակարան են պահանջում. ակցիա կառավարության շենքի առջև (տեսանյութ) Ընտրվելու դեպքում շատերդ դառնալու եք նոր սերնդի կնոպկա սեղմող Կալանավայրերը նորոգվել են ոչ թե բյուջեից հատկացված գումարի, այլ դատապարտյալների հաշվին․ Փաշինյանը ՔԿՀ-ներում գործող ավանդույթի մասին (տեսանյութ) Ընտրություններին «ասողների» ինստիտուտը չի լինելու. Նիկոլ Փաշինյան Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում, Գորիսում, Սիսիանում եւ Բերդում մառախուղ է Չի՛ կարող լինել միակողմանի զիջում. պատերազմի և խայտառակության միջև երբեք չե՛նք ընտրելու խայտառակությունը Ուղիղ միասցում Ազգային Ժողովի հերթական նիստից Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է Երևանում հայտնաբերվել է Սիլվա Համբարձումյանից կաշառք չստացած անձ ՊԵԿ-ը դեռ պե՞տք է կարողանա ապացուցել «Գազպրոմ Արմենիա»-ի դեմ հնչեցրած մեղադրանքները Ինչո՞ւ Մանե Թանդիլյանը մինչեւ հիմա չի պատժել իր նախորդին Ներողն ո՞վ է՝ Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը. թքած ունեմ համաներման վրա. «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյան Փաշինյանի ղեկավարած դաշինքը լուրջ խնդիրներ է ունենալու՞ Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանը մնացե՞լ է Սամվել Ալեքսանյանի հույսին Բա¸ Նիկոլ Փաշինյանի աներորդին հավաքարա՞ր աշխատի, պահա՞կ աշխատի Հենրիխ Մխիթարյանին ճանաչում և սիրում են նաև Ջիբրալթարում. Տեսանյութ Կոնգրեսը կփորձի համախմբել հասարակությունը. ՀԱԿ հայտարարությունը Չորեքշաբթի՝ նոյեմբերի 14–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) Վթարի ենթարկված բալետի պարող Վահագն Մարգարյանին արյուն է անհրաժեշտ ԲՀԿ-ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին տասնյակը Գևորգ Աճեմյանը պարզաբանել է, թե ինչու է դուրս եկել ՔՊ-ից (տեսանյութ) ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին ՀՅԴ համամասնական ցուցակն ամբողջությամբ Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Արգամ Աբրահամյանը որոշում է կայացրել Փարիզից վերադառնալուն պես Թրամփը թվիթերյան գրառմամբ ծաղրել է Մակրոնին ՀՀԿ-ն ներկայացրեց իր նախընտրական ցուցակը ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել «Սասնա ծռերը» ԿԸՀ ներկայացրեց համամասնական ցուցակը (տեսանյութ) «Մենք» դաշինքի ընտրացուցակի առաջին եռյակը հայտնի է (տեսանյութ) «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը, եռյակում են նաև Մանե Թանդիլյանն ու Արման Բաբաջանյանը ԲՀԿ-ն նույնպես համապետական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ. առաջին եռյակը հայտնի է (տեսանյութ) Ամուլսարի շահագործմամբ կմերժենք հին ռեժիմին «Երկիր Ծիրանի»-ն հայտարարում է, որ մերժում է առաջիկա ընտրությունները ԱԺ բոլոր խմբակցությունները կողմ կքվեարկեն 2019 թվականի բյուջեի նախագծին ԲՀԿ-ի ցուցակը եւ Նիկոլի զայրութը. մամուլն այսօր (Տեսանյութ) Մանե Թանդիլյանը վայր է դնում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները ԿԳ փոխնախարարները «Սորոսի՞ց» են ֆինանսավորվում Սուպերհամակարգչային տեխնոլոգիաների ստեղծումը ռազմավարական բազմաթիվ խնդիրներ կլուծի (լուսանկարներ) Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը կդիմի ոստիկանություն (լուսանկար)
Հարցում

Դիկտատուրա Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել, մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ, լուսանկարներ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ինչպես Աստանայի, այնպես էլ այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածաշրջաններից ժամանած հայեր: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Քահանա Գրիգորյանի գլխավորությամբ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սիրելի հայրենակիցներ, սկսեմ խոսքս նրանից, թե ինչ մտածեցի, երբ ներս մտա և ձեզ տեսա: Փորձեմ մի փոքր հեռվից գալ, որպեսզի ձեզ պարզ լինի: Վարչապետ ընտրվելուց հետո ես շատ եմ ճամփորդում և յուրաքանչյուր երկիր ուր գնում եմ, մոտավորապես այս կագի հանդիպումներ են լինում մեր հայրենակիցների հետ և երբ հանդիպում ենք այսքան հարազատ դեմքերի` մտածում ենք հետևյալնը. մենք իսկապես հզոր ժողովուրդ ենք մեր պոտենցիալով, բայց ցավոք այն ամբողջությամբ չենք օգտագործում մինչ այս պահը: Հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև հայության շրջանում, համազգային գիտակցության մեջ, որի ամենակարևոր արդյունքը պետք է լինի ազգային պոտենցիալի օգտագործումը, որպեսզի միասին հզորացնենք մեր հայրենիքը, որը պետք է լինի հայության լինելիության թիվ մեկ երաշխավորը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջերս ծանոթացել է սոցիալական մի հարցման, որով պարզվել է, որ «ես հայ եմ» արտահայտությունը տարբեր ժամանակներում տարբեր ընկալումներ է ունեցել: «21-րդ դարում «ես հայ եմ« արտահայտությունն առաջին հերթին իրեն նույնականացնում է Հայաստանի անկախ պետականության հետ: Մեր ամենակարևոր խնդիրն է, որ մենք մեր ներուժն իսկապես ներգրավենք Հայաստանի հետագա զարգացման գործում: Մեր ամենակարևոր բացթողումը եղել է այն, որ միասնական նպատակներ չենք ձևակերպել և մեր ազգի տարբեր հատվածները գործել են ոչ այնքան միասնական: Մենք պետք է միասնական ազգային նպատակ ձևակերպենք և բոլորս մեր ուժերը կենտրոնացնենք այն իրագործելու համար: Կարծում եմ, որ տեղի ունեցած հեղափոխության ամենակարևոր առանձնահատկությունը հետևյալն է. մենք ձեռք ենք բերել նոր էներգիա, նոր ոգևորություն, որպեսզի կարողանանք Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որն ի վիճակի է բարձր մակարդակով պաշտպանել ինքն իրեն, զարգանալ, գրավիչ լինել ներդրումների և այնտեղ ապրելու համար»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ է նշել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում նկատվում են ներգաղթային նախնական միտումներ: «Մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ Հայաստանից մեկնածների և վերադարձածների բալանսը պլյուս 13 հազար է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է մինուս 9 հազար: Հույս ունեմ, որ մեր առաջիկա գործունեության ընթացքում այս 13 հազարը կդառնա 130 հազար, 200 հազար, 1 մլն 300 հազար և մենք կունենանք նոր մակարդակի պետություն: Մենք ուզում ենք, որ Հայաստանն առաջնորդվի հետևյալ կարգախոսով. երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն: Գիտեմ, որ մեր ուժերը մեկտեղելով ի վերջո կհասնենք այդ նպատակին»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանում տնտեսության, կրթության, գիտության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտների զարգացման հնարավորություններին, հարկային վարչարարությանն ու բարեփոխումներին:

Մի խումբ հայեր շահագրգռվածություն և պատրաստակամություն են հայտնել տարբեր ուղղություններով բիզնես գործունեություն ծավալելու հայրենիքում, ինչը ողջունել է Նիկոլ Փաշինյանը:

«Նոր Հայաստանում ստեղծվել են նոր հնարավորություններ և յուրաքանչյուրի ցանկությունից է կախված այդ հնարավորությունը նա կօգտագործի, թե` ոչ: Խոսեմ իմ օրինակի մասին. երբ 1991 թվականին Հայաստանն անկախություն ստացավ, հայտարարվեց, որ երկրում գոյություն ունի խոսքի ազատություն: Այդ տարի դպրոցը նոր էի ավարտել և ասում էի հետևյալը. երբ կա խոսքի ազատություն, այն գոյություն չի ունենա, եթե չգտնվեն մարդիկ, ովքեր չգնան և չվերցնեն այդ հռչակված հնարավորությունը: Նույնը վերաբերվում է Նոր Հայաստանին, երբ ասում ենք` կա բիզնեսի նոր հնարավորություն, ազատություն, այն իրականություն չի լինի, եթե մարդիկ չգնան և չօգտվեն այդ հնարավորությունից, ազատությունից»,- նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը` հավելելով, որ այսօր Հայաստանում որևէ գործունեություն և ներդրում անելու համար չկա ոչ մի խոչընդոտ և ինքը ողջունում ու կարևորում է նմանատիպ բոլոր նախաձեռնությունների իրականացումը: Նա ընդգծել է, որ Հայաստանում իրականացվելու է աշխատանքի խրախուսման հետևողական քաղաքականություն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունն իր առաջ խնդիր է դրել ստեղծել աշխարհի հայության քարտեզ, որպեսզի տեսնի, թե ոլորտում ինչ ներուժ ունենք: «Դա դժվար, սակայն կարևոր աշխատանք է, որպեսզի կարողանանք համախմբել մեր ժողովրդի ողջ ներուժը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին հարցին` Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: «Դիկտատուրա Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել, մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: Հայաստանում մամուլն այնքան ազատ երբեք չի եղել, որքան այսօր է: Տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը` մարդկանց ընկալումն է իրենց դերի մասին, փոխադարձ վերաբերմունքն է: Օտարերկրացիներն ամենամեծ տպավորությունը մեր երկրում այսօր ստանում են մարդկանցից, նշում են, որ այնպիսի տպավորություն են ստանում, որ Հայաստանը մի ընտանիք է: Սա է ամենակարևոր փոփոխությունը: Մենք ժողովրդավարական երկիր ենք և այլ կերպ չի կարող լինել: Հեղափոխությունը ժողովուրդն արել է ընդդեմ ավտորիտարիզմի, օլիգարխիական համակարգի և այլևս թույլ չի տա այդպիսի համակարգի ստեղծումը: Մեր քաղաքական համակարգի համար ամենամեծ քայքայիչ բանը եղել է կեղծ ընդդիմության ստեղծումը, ինչը, իմ կարծիքով, տեղի է ունեցել 1998 թվականից հետո: Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Հայաստանում երկար ժամանակ չկար ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն և ընդդիմություն, դրա համար Հայաստանում ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում: Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու, որովհետև ընդդիմությունը պետք է ինքն իրեն ստեղծի: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կորոշի` ով է իշխանություն և ով` ընդդիմություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հանդիպման մասնակիցներից մեկի` Հայաստանում երկու տարի առաջ ունեցած բիզնես խնդիրների, նախկինում եղած արատավոր երևույթների և դրանց լուծման մասին հարցին` Նիկոլ Փաշինյանն ասել է. «Առանց ճշմարտության հետ առերեսվելու` մենք չենք կարող առաջ գնալ: Այս տարվա ապրիլին մենք հասել ենք մի իրավիճակի, երբ ոտքի է կանգնել ժողովուրդը և ասել, որ այսպես շարունակել չի կարելի: Իսկ ի՞նչպես կարելի է շարունակել: Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչն է եղել պատճառը, որ մեր երկրում պրիմիտիվ կանոնները դեգրադացվել են: Սա մեր ամենամեծ կոնցեպտուալ խնդիրն է: Կոռուպցիոն բոլոր դեպքերը պե՞տք է բացահայտվեն, թե՞` ոչ: Սա լուրջ հարց է և իմ կարծիքը այն է, որ ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի: Մեր երկրի վերաբերյալ յուրաքանչյուր ճշմարտություն պետք է բացահայտվի: Բայց դա չի նշանակում, որ պետք է վենդետաներ իրականացնենք, գիլյոտիններ շարենք մեր երկրում: Մենք պետք է որոշակի պայմաններ ունենանք` ազգային համաձայնության հասնելու համար: Նրանք, ովքեր ժողովրդին վերադարձնելու բան ունեն, եթե վերադարձնեն, գուցե նրանց նկատմամբ լինի որոշակի ներողամտություն, բայց եթե ոչ, ապա մենք պետք է նրանց համար իրականացնենք արդարադատություն: Մեր երկրին հասցվել են վնասներ, և ներքին, և արտաքին քաղաքական միջավայրում: Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող թալանել ժողովրդին և գնալ ինչ-որ մի տեղ վայելել այդ թալանածը: Չի լինելու այդպիսի բան»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

website by Sargssyan