Մոսկվայում պայթյունի վտանգի պատճառով «Երևան Պլազա» առևտրի կենտրոնից տարհանում է իրականացվում
Մոսկվայում «Երևան Պլազա» ժամանցի և առևտրի ենտրոնում այցելուների և աշխատակիցների տարհանում է իրականացվում՝ պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրության պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հաղորդվում է, որ պայթյունի մասին տեղեկատվությունը վերաբերվում է «Երևան Պլազա»-ում գտնվող McDonald’s սննդի կետին:
Դեպքի վայր են ժամանել քաղաքային իշխանությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Zham.am