Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ նիստը (տեսանյութ)
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում են կառույցի անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Նիստի ընթացքում կլսենք ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվությունը, ամփոփվելու են 2018թ. ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության արդյունքները, քննարկվելու են մեր երկրներում հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցերը: Ղրղզական կողմը կներկայացնի ՀԱՊԿ-ում նախագահության առաջնահերթությունները, քանի որ նախագահությունն անցնում է այդ երկրին»,-ասաց Նազարբաևը: