Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
24
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Հողերի խոշորացումը՝ գյուղատնտեսության ոլորտի խնդիրների լուծման ճանապարհ (ֆոտոշարք)

Ճտերը աշնանն են հաշվում. Ինչպես ամեն տարի, այս աշնանն էլ գյուղացիները վերհիշեցին ասացվածքը՝ հաշվարկելով ու վերահաշվարկելով ներդրածն ու ստացված արդյունքը: Դժգոհ են: Ակնկալածից քիչ է շահույթ, դա են վկայում տարբեր համայնքներում փակվող ճանապարհներն ու գյուղացիների մշտական բողոքը: Ամբողջ տարին քրտնաջան աշխատանքի արդյունքում օրվա հացն են միայն վաստակել: Այնինչ աշխարհում կան լուծումներ, որոնց շնորհիվ գյուղատնտեսությունը ամենաշահութաբեր ոլորտն է համարվում: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս շաբաթ քննարվել են գյուղատնտեսության ոլորտին վերաբերող խնդիրներ, մատնանշվել լուծումներ:

Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների արմատները շատ հեռու են տանում՝ վստահ են Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում քննարկման մասնակիցները: Անկախությունից հետո գյուղացիներին բաշխված փոքր հողակտորները միայն առօրյա հոգսերի համար են պիտանի: Որպեսզի գյուղատնտեսությունը բիզնես դառնա եւ եկամուտ բերի, հողերի խոշորացում է անհրաժեշտ:

«Իմ կարծիքով, ամենաառաջնահերթ լուծում պահանջող խնդիրները հողերի սխալ բաժանումից է առաջացել: Ոչ 1000 մետրի, ոչ էլ անգամ մեկ հեկտարի վրա բիզնես չի հիմնվում, այդքան հողատարածքը, որ ունի գյուղացին, ուղղակի ապրուստի միջոց է: Այսօր հակառակ պրոցեսը պետք է գնա, հողերի խոշորացման գաղափարը պետք է զարգացնել: Որպեսզի գյուղատանտեսության ոլորտը զարգանա, առաջին քայլը պետք է լինի հողերի խոշորացումը: Այն հողատարածքները, որ նախկինում բաժանվել է գյուղացիներին, պետք է միավորվի»,- ասում է Էյ ԹԻ ՓԻ ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը:

«Աբրիկոն» ընկերության տնօրեն Կարեն Խաչիկյանը համակարծիք է: Ընդգծում է, Հայաստանի գյուղոլորտում խնդիրները շատ են, բայց աշխարհում գտնված լուծումներ կան, որ կարելի է կիրառել ու ոտքի կանգնեցնել ոլորտը: Դրա համար համակարգված, ընդհանրական մոտեցում է անհրաժեշտ: Գլոբալ խնդիրներ պետք է լուծել, մանր խնդիրները կլուծվեն ինքնաբերաբար:

«Կարծում եմ՝ մեզ մոտ գյուղատնտեսական հողերը փոքր կտորներով են բաշխված, դրա համար էլ գյուղացիները չեն կարողանում ինտենսիվ եւ ճիշտ աշխատանք կատարել: Խնդիրը կարելի է կարգավորել այնպես, ինչպես Չինաստանում: Այդ երկրում սեփական հողեր չկան, բոլորը տրված է վարձակալության, ընդ որում, հաճախ՝ անվճար վարձակալության: Պայմանագրում միայն նշվում է, որ վարձակալողը որոշակի թվով աշխատող պետք է պահի, եթե աշխատողների թիվը պակաս եղավ, տարածքը վերադարձվում է պետությանը: Այս պայմաններից ելնելով, տնտեսվարողը ստիպված այնպիսի ինտենսիվ գյուղատնտեսույթուն է սկսում, որ չկորցնի հողը: Ես նաեւ առաջարկություն եմ ուղարկել մեր վարչապեստին, որ այդ ուղղությամբ դիտարկվի գյուղատնտեսության զարգացումը»,- իր տեսակետն է մեկնաբանում գործարարը եւ ավելացնում Ֆրանսիայում ոչ մի միլիոնատեր չի կարող իրեն թույլ տալ չօգտագործել անգամ 1000 մետր հողը: Հարկերը շատ բարձր են: Հայաստանում պատկերն այլ է: Մարդիկ կան, որ հեկտարներով հողեր ունեն, բայց չեն օգտագործում՝ սպասելով հարմար առիթի, որ թանկ վաճառեն: Հայաստանի նման սակավահող երկրում, այդքան հող չմշակելը աններելի շռայլություն է:

«Ես կարծում եմ, պետք է հարկ մտցվի չօգտագործված գյուղատնտեսական, կոմերցիոն եւ արտադրական հողերի համար: Այսինքն, եթե մարդը ունի հեկտարներով հող եւ չի օգտագործում , սպասում է հարմար պահին, որ թանկ վաճառի այն, ստիպված լինի վճարել դրա համար: Նման եղանակով կարելի է կարգավորել հողերի գինը, իսկ այն պետական հողերը, որ ենթակա են վաճառքի՝ Չինաստանի օրինակով տրվի երկարաժամկետ վարձակալության՝ պայմանով, որ աշխատատեղեր պետք է բացվեն»,- հիմնավորում է Կարեն Խաչիկյանը:

«Հրաշք այգի» ընկերության ղեկավար Արթուր Իվանյանը համաձայն է, գյուղոլորտի խնդիրների ճիշտ ճանապարհը հողերի խոշորացումն է, սակայն նրան մի այլ փաստ է անհանգստացնում: Հողեր են ձեռք բերում, Հայաստանում բիզնես հիմնում ու եկամուտ ստանում այլազգի գործարարները:

«Գյուղատնտեսությունը վերջին տարիներին առաջ է գնում, որովհետեւ ոլորտը դիտարկում է, որպես բիզնես: Այսօր արտերկրում ապրող բիզնեսմենները հսկայական հողեր են առնում ու սարքում են վարելահողեր: Լիբանանահայերը, արաբենր, պարսիկները գալիս են, մեր երկրում գյուղատնտեսական բիզնես հիմնում, եկամուտ ստանում, իսկ մեզ նոտ գյուղատնտեսությունը դիտարկում են, որպես Աստծո հույսին թողնված մի բան: Պետք է հստակ հասկանանք, որ մինչեւ գյուղատնտեսությանը չվերաբերվենք, որպես բիզնես, մենք տեղից առաջ չենք շարժվի»,- ընդգծում է նա:

Հողերի միավորման արդյունքում գյուղացիները տարվա կտրվածքով որոշակի տոկոս կստանան տրամադրած հողի դիմաց: Իսկ մնացած ժամանակ հնարավորություն կունենան զբաղվելու այլ աշխատանքով: Եթե գյուղատնտեսությունը դառնա բիզնես, միացված հողերը ինտենսիվ օգտագործելու արդյունքում մեծ քանակությամբ գյուղմթերք կամ միս ու կաթ կարտադրվի, կլինեն վերամշակվող գործարաններ, կբացվեն աշխատատեղեր: Գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի ու աշխատողներն էլ նորմալ կվարաձատրվեն: Թվում է բարդ խնդիրը պարզ լուծում ունի: Բայց Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում ոչ բոլորն են համակարծիք:

«Այսօր բիզնեսմեններ կան, որ հեկտարներով հող են վերցնում այգիներ տնկում, ֆերմաներ հիմնում: Հիմա հարց է առաջանում, ինչպես անե՞լ, թողնել, որ դրսի բիզնեսմենենրը այստեղ հողեր վերցնեն ու մշակեն, մեր գյուղացիներն էլ թողնեն երկիրն ու արտագաղթե՞ն: Իմ կարծիքով գյուղացու համար ստեղծվի այնպիսի պայմաններ, որ նա աշխատի եւ իր հողը շենացնի»,- ասում է « Ֆերմերային շարժում» ՀԿ ղեկավար Սարգիս Սեդրակյանը ու ավելացնում՝ գյուղացին այսօր թշվառ վիճակում է, տոկոսները չի կարողանում վճարել ու ստիպված լքում է երկիրը: Գյուղերը դատարկվում են, իսկ դա անվտանգության խնդիր է:

Քննարկումը ամփոփում է նախաձեռնության հիմնադիր անդամ Գեւորգ Թադեւոսյանը
«Գյուղացին մենակ է եւ մեղավոր չէ, որ մենակ է: Մեղավորը այն օղակն է, որ նրան մենակ է թողել: Նա չգիտի ի՞նչ մշակել, մշակում է իր կարիքների համապատասխան, այն ինչ պետք է իրեն ընտանիքի հոգսը հոգալու համար: Որպեսզի գյուղացին արդյունավետ աշխատի, իր աշխատանքին պետք է վերաբերվի, որպես բիզնեսի եւ իրապես գնա խոշորացման ճանապարհով: Պետությունը պետք է կտրուկ քաղաքականություն վարի, չպիտի խորհուրդ տա ու սպասի գյուղացին կարողանում է անել, թե՝ ոչ: Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար պետք է կտրուկ քայլերով գնալ հողերի խոշորացման: Դրա արդյունքում կձեւավորվի շուկան»,- եզրափակում է նա:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan