1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Ուրբաթ՝ նոյեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) ԲՀԿ-ի կոալիցիոն ախորժակը եւ Կարեն Կարապետյանի «ժառանգություն» վերջնական փլուզումը. մամուլ այսօր (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչի մասին են զրուցել կողմերը Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական հարձակողական զորավարժությանը (լուսանկարներ) Ադրբեջանին ուզում են դարձնել ՀԱՊԿ- ի անդամ . Իսկ ի՞նչ է մտածում այդ կապակցությամբ Հայաստանի իշխանությունը. Տեսանյութ «Եթե վեհափառն այսօր չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իր պրոբլեմն է»». Սասուն Միքայելյան (տեսանյութ) «Հայաստանը չի կարող հակառակվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցմանը». Պետդումայի պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը կրկին կքննարկվի Վերաքննիչ դատարանում (տեսանյութ) «Նիկոլ վարչապետ» vs «Մեր խոսքը գործ է». առաջին երկու կարգախոսները հայտնի են
ԼՐԱՀՈՍ
Ուրբաթ՝ նոյեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) «Աշխարհը չէի փոխի քեզ հետ... ». Սիրուշոն ամուսնու և որդիների լուսանկարն է հրապարակել «Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում». Նիկոլ Փաշինյան Մարզեր պետք է փող մտնի, հակառակ պարագայում երկրի ապագան վտանգված է Արփինե Հովհաննիսյան. Հանցավորության աճն ու ոստիկանությունը Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով ՀՀ կառավարության շենք ներխուժման դեպքից «Ահաբեկչությունը հո պոզով-պոչով չի՞ լինում». Վիտալի Բալասանյանը՝ «Սասնա ծռերի» գործողությունների մասին «Նիկոլ՝ վարչապետ»․ «հեղափոխության» ինտելեկտուալ ինքնասպանությունը Կաթողիկոսին պետական պաշտպանություն չտրամադրելը հակապետական որոշում էր Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին պարգևատրելու համար «Արագաչափերի քանակը կրճատել պետք չի» ԼՀԿ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը Ինչու Նոր Հայաստանում չլինի նոր ստանդարտներով հանք ԲՀԿ-ի կոալիցիոն ախորժակը եւ Կարեն Կարապետյանի «ժառանգություն» վերջնական փլուզումը. մամուլ այսօր (Տեսանյութ) Մեր բախտը նորմալ հակառակորդ ունենալու հարցում չի բերել ու մենք չենք կարողանում հասկանալ, թե թշնամին կոնկրետ ինչ է նախատեսել Ինչպես է Աննա Գրիգորյանը զվարճանում ժամանցային ակումբի զուգարանում (Video) Սամվել Մայրապետյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին Բաց նամակ Հայկ Մարությանին (ֆոտոշարք, Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչի մասին են զրուցել կողմերը Նախագահն ուղերձ է հղել Լոս Անջելեսում ընթացող միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մերը լինի». Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ՏԱՍՍ-ին Եթե ՀՅԴ-ն կարող է գրանցված լինել ՀՀ-ում և Արցախում, ապա ինչո՞ւ «Սասնա Ծռեր» կուսակցությունը դա չի կարող անել․ Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ) Սամվել Մայրապետյանի գույքի վրա դրված կալանքը ուղղակիորեն ազդում է Հ2 հեռուստաընկերության գործունեության վրա. ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երևանում Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական հարձակողական զորավարժությանը (լուսանկարներ) ՄԻՊ արտահերթ զեկույցը՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության առնչությամբ (տեսանյութ) Արտասովոր դեպք Կոտայքում. Հայտնաբերվել է դի, որի ակնագնդերը, մատների հյուսվածքները բացակայել են Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո (լուսանկար) Արտակարգ դեպք Էջմիածնում. Խմած հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին Բողոքի գործողություն Գյումրիում. ծնողները հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց տանել Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը Կարծիք էին հայտնում նրանք, ովքեր երեխա ժամանակ «կործանիչ» խաղալիքներ են ունեցել. Արթուր Աղաբեկյան Ադրբեջանին ուզում են դարձնել ՀԱՊԿ- ի անդամ . Իսկ ի՞նչ է մտածում այդ կապակցությամբ Հայաստանի իշխանությունը. Տեսանյութ «Եթե վեհափառն այսօր չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իր պրոբլեմն է»». Սասուն Միքայելյան (տեսանյութ) Կարեն Կարապետյանի «ժառանգությունը» վերջնականապես կլուծարվի Աննա Հակոբյանի հիմնադրամին Մոսկվայի հայ համայնքը նվիրաբերել է ավելի քան 40 հազար դոլար (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել Ստեփանծմինդա – Լարս ճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր մեքենաների համար «Հայաստանը չի կարող հակառակվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցմանը». Պետդումայի պատգամավոր Առաջին փոխվարչապետը «մոր քֆուր է դրել» հող հանձնելու հարցի վրա Ծեծի հետեւանքով մահացած 20-ամյա կնոջ գործով կալանավորվել է ամուսինը Գագիկ Ծառուկյանի «գլխացավը» չի ընդգրկվել նախընտրական ցուցակում Բերդ-Ճամբարարակ ավտոճանապարհին մառախուղ է. մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում Դեռևս հունիսին էի զգացել և գրել, որ ՔՊ-ն դառնալու է մի նոր ՀՀՇ․ Ստեփան Դանիելյան ՈՒղիղ միացում Ազգային ժողովի հերթական նիստից. թեժ է՝ պատգամավորները համոզում են գործընկերներին քվեարկել Վեհափառի անվտանգությունն ապահովող օրինագծին Տավուշում սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը Ընտրություններին ցուրտ է լինելու. «Քաղաքական 11 ուժերից 5-ը, այդ թվում՝ «Սասնա ծռերը», շանսեր չունեն» ՀՀԿ-ի համար «տասովկա» անող քաղաքապետը հիմա էլ լծվել է ՔՊ-ի համար ձայն բերելու գործին Եզակի կադրեր Վերսալից (լուսանկարներ) ԲՀԿ-ն արդեն կոալիցիայի ախորժակ ունի՞ Ահարոն Ադիբեկյանը Փաշինյանին ու Մարուքյանին տարբեր քաշային կատեգորիաների է բաշխել ընտրութուններին ընդառաջ Ինչու՞ ՀՀԿ-ում չեն հարցրել Գեղարքունիքի նախկին մարզպետի կարծիքը ցուցակը կազմելիս Արագածոտնի մարզպետը համայնքապետերին զգուշացրե՞լ է՝ աշխատել հօգուտ ՔՊ-ի Ամեն ինչ անելու ենք, որ Շարմազանովը լինի խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների Հինգշաբթի՝ նոյեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը ԱԺ արտահերթ ընտրություններին 2010 ընտրական տեղամասից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում. Տիգրան Մուկուչյա Ի՞նչ թերություններ է բացահայտել մանկապարտեզներում անակնկալ ստուգայցի ժամանակ փոխքաղաքապետը (լուսանկարներ) Մարդն իրավունք չունի՞ ինչ-որ տեղ գնա. Տարոն Մարգարյանն ապրում է Երևանում (լուսանկար) Իրանում կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը» Գնդակը ճարտարապետների դաշտում է. վարչապետը «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի մասին Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ Մենք ականատեսն ենք լինում քվանտային դրսևորումների. Արմեն Սարգսյան Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը կրկին կքննարկվի Վերաքննիչ դատարանում (տեսանյութ) Ըստ դիմումի՝ Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրեական գործ Ինչու՞ Հին Հայաստանն այդպես էլ չի վերանում Կառավարության նիստերը կանցկացվեն դռնբաց. ինչպես են լուծվելու անհրաժեշտության դեպքում դռնփակ նիստերի հարցը Ինչու չի ձերբակալվել իր կնոջը ծեծելով սպանած տղամարդը. պարզաբանում են ոստիկանությունից «Նիկոլ վարչապետ» vs «Մեր խոսքը գործ է». առաջին երկու կարգախոսները հայտնի են Սերժի Վաչոն կրկին կալանավորվել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենը հրաժարական ներկայացրեց Տարոն Մարգարյանը Երեւանում չէ. նրան լուսանկարել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում (լուսանկարներ) Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է (լուսանկար) Նման բան անգամ «հին Հայաստանում» չէր պատահում. Դանիել Իոաննիսյան Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքման ծրագիր եղել է. Շամազանով ՊԵԿ հրապարակման պատճառով «Գազպրոմին» ռուսական բանկից տրամադրվելիք 150 մլն դոլարի վարկի պայմանագիրը կասկածի տակ է դրվել Ազոյանի մերկ լուսանկարը նրան դուրս թողեց ՔՊ ցուցակից Ալեքսանյանը ՔՊ-ի հույս, անպատիժ նախարար և «դաժան» Արարատի մարզ. մամուլ այսօր (Տեսանյութ)
Հարցում

Հողերի խոշորացումը՝ գյուղատնտեսության ոլորտի խնդիրների լուծման ճանապարհ (ֆոտոշարք)

Ճտերը աշնանն են հաշվում. Ինչպես ամեն տարի, այս աշնանն էլ գյուղացիները վերհիշեցին ասացվածքը՝ հաշվարկելով ու վերահաշվարկելով ներդրածն ու ստացված արդյունքը: Դժգոհ են: Ակնկալածից քիչ է շահույթ, դա են վկայում տարբեր համայնքներում փակվող ճանապարհներն ու գյուղացիների մշտական բողոքը: Ամբողջ տարին քրտնաջան աշխատանքի արդյունքում օրվա հացն են միայն վաստակել: Այնինչ աշխարհում կան լուծումներ, որոնց շնորհիվ գյուղատնտեսությունը ամենաշահութաբեր ոլորտն է համարվում: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս շաբաթ քննարվել են գյուղատնտեսության ոլորտին վերաբերող խնդիրներ, մատնանշվել լուծումներ:

Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների արմատները շատ հեռու են տանում՝ վստահ են Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում քննարկման մասնակիցները: Անկախությունից հետո գյուղացիներին բաշխված փոքր հողակտորները միայն առօրյա հոգսերի համար են պիտանի: Որպեսզի գյուղատնտեսությունը բիզնես դառնա եւ եկամուտ բերի, հողերի խոշորացում է անհրաժեշտ:

«Իմ կարծիքով, ամենաառաջնահերթ լուծում պահանջող խնդիրները հողերի սխալ բաժանումից է առաջացել: Ոչ 1000 մետրի, ոչ էլ անգամ մեկ հեկտարի վրա բիզնես չի հիմնվում, այդքան հողատարածքը, որ ունի գյուղացին, ուղղակի ապրուստի միջոց է: Այսօր հակառակ պրոցեսը պետք է գնա, հողերի խոշորացման գաղափարը պետք է զարգացնել: Որպեսզի գյուղատանտեսության ոլորտը զարգանա, առաջին քայլը պետք է լինի հողերի խոշորացումը: Այն հողատարածքները, որ նախկինում բաժանվել է գյուղացիներին, պետք է միավորվի»,- ասում է Էյ ԹԻ ՓԻ ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը:

«Աբրիկոն» ընկերության տնօրեն Կարեն Խաչիկյանը համակարծիք է: Ընդգծում է, Հայաստանի գյուղոլորտում խնդիրները շատ են, բայց աշխարհում գտնված լուծումներ կան, որ կարելի է կիրառել ու ոտքի կանգնեցնել ոլորտը: Դրա համար համակարգված, ընդհանրական մոտեցում է անհրաժեշտ: Գլոբալ խնդիրներ պետք է լուծել, մանր խնդիրները կլուծվեն ինքնաբերաբար:

«Կարծում եմ՝ մեզ մոտ գյուղատնտեսական հողերը փոքր կտորներով են բաշխված, դրա համար էլ գյուղացիները չեն կարողանում ինտենսիվ եւ ճիշտ աշխատանք կատարել: Խնդիրը կարելի է կարգավորել այնպես, ինչպես Չինաստանում: Այդ երկրում սեփական հողեր չկան, բոլորը տրված է վարձակալության, ընդ որում, հաճախ՝ անվճար վարձակալության: Պայմանագրում միայն նշվում է, որ վարձակալողը որոշակի թվով աշխատող պետք է պահի, եթե աշխատողների թիվը պակաս եղավ, տարածքը վերադարձվում է պետությանը: Այս պայմաններից ելնելով, տնտեսվարողը ստիպված այնպիսի ինտենսիվ գյուղատնտեսույթուն է սկսում, որ չկորցնի հողը: Ես նաեւ առաջարկություն եմ ուղարկել մեր վարչապեստին, որ այդ ուղղությամբ դիտարկվի գյուղատնտեսության զարգացումը»,- իր տեսակետն է մեկնաբանում գործարարը եւ ավելացնում Ֆրանսիայում ոչ մի միլիոնատեր չի կարող իրեն թույլ տալ չօգտագործել անգամ 1000 մետր հողը: Հարկերը շատ բարձր են: Հայաստանում պատկերն այլ է: Մարդիկ կան, որ հեկտարներով հողեր ունեն, բայց չեն օգտագործում՝ սպասելով հարմար առիթի, որ թանկ վաճառեն: Հայաստանի նման սակավահող երկրում, այդքան հող չմշակելը աններելի շռայլություն է:

«Ես կարծում եմ, պետք է հարկ մտցվի չօգտագործված գյուղատնտեսական, կոմերցիոն եւ արտադրական հողերի համար: Այսինքն, եթե մարդը ունի հեկտարներով հող եւ չի օգտագործում , սպասում է հարմար պահին, որ թանկ վաճառի այն, ստիպված լինի վճարել դրա համար: Նման եղանակով կարելի է կարգավորել հողերի գինը, իսկ այն պետական հողերը, որ ենթակա են վաճառքի՝ Չինաստանի օրինակով տրվի երկարաժամկետ վարձակալության՝ պայմանով, որ աշխատատեղեր պետք է բացվեն»,- հիմնավորում է Կարեն Խաչիկյանը:

«Հրաշք այգի» ընկերության ղեկավար Արթուր Իվանյանը համաձայն է, գյուղոլորտի խնդիրների ճիշտ ճանապարհը հողերի խոշորացումն է, սակայն նրան մի այլ փաստ է անհանգստացնում: Հողեր են ձեռք բերում, Հայաստանում բիզնես հիմնում ու եկամուտ ստանում այլազգի գործարարները:

«Գյուղատնտեսությունը վերջին տարիներին առաջ է գնում, որովհետեւ ոլորտը դիտարկում է, որպես բիզնես: Այսօր արտերկրում ապրող բիզնեսմենները հսկայական հողեր են առնում ու սարքում են վարելահողեր: Լիբանանահայերը, արաբենր, պարսիկները գալիս են, մեր երկրում գյուղատնտեսական բիզնես հիմնում, եկամուտ ստանում, իսկ մեզ նոտ գյուղատնտեսությունը դիտարկում են, որպես Աստծո հույսին թողնված մի բան: Պետք է հստակ հասկանանք, որ մինչեւ գյուղատնտեսությանը չվերաբերվենք, որպես բիզնես, մենք տեղից առաջ չենք շարժվի»,- ընդգծում է նա:

Հողերի միավորման արդյունքում գյուղացիները տարվա կտրվածքով որոշակի տոկոս կստանան տրամադրած հողի դիմաց: Իսկ մնացած ժամանակ հնարավորություն կունենան զբաղվելու այլ աշխատանքով: Եթե գյուղատնտեսությունը դառնա բիզնես, միացված հողերը ինտենսիվ օգտագործելու արդյունքում մեծ քանակությամբ գյուղմթերք կամ միս ու կաթ կարտադրվի, կլինեն վերամշակվող գործարաններ, կբացվեն աշխատատեղեր: Գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի ու աշխատողներն էլ նորմալ կվարաձատրվեն: Թվում է բարդ խնդիրը պարզ լուծում ունի: Բայց Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում ոչ բոլորն են համակարծիք:

«Այսօր բիզնեսմեններ կան, որ հեկտարներով հող են վերցնում այգիներ տնկում, ֆերմաներ հիմնում: Հիմա հարց է առաջանում, ինչպես անե՞լ, թողնել, որ դրսի բիզնեսմենենրը այստեղ հողեր վերցնեն ու մշակեն, մեր գյուղացիներն էլ թողնեն երկիրն ու արտագաղթե՞ն: Իմ կարծիքով գյուղացու համար ստեղծվի այնպիսի պայմաններ, որ նա աշխատի եւ իր հողը շենացնի»,- ասում է « Ֆերմերային շարժում» ՀԿ ղեկավար Սարգիս Սեդրակյանը ու ավելացնում՝ գյուղացին այսօր թշվառ վիճակում է, տոկոսները չի կարողանում վճարել ու ստիպված լքում է երկիրը: Գյուղերը դատարկվում են, իսկ դա անվտանգության խնդիր է:

Քննարկումը ամփոփում է նախաձեռնության հիմնադիր անդամ Գեւորգ Թադեւոսյանը
«Գյուղացին մենակ է եւ մեղավոր չէ, որ մենակ է: Մեղավորը այն օղակն է, որ նրան մենակ է թողել: Նա չգիտի ի՞նչ մշակել, մշակում է իր կարիքների համապատասխան, այն ինչ պետք է իրեն ընտանիքի հոգսը հոգալու համար: Որպեսզի գյուղացին արդյունավետ աշխատի, իր աշխատանքին պետք է վերաբերվի, որպես բիզնեսի եւ իրապես գնա խոշորացման ճանապարհով: Պետությունը պետք է կտրուկ քաղաքականություն վարի, չպիտի խորհուրդ տա ու սպասի գյուղացին կարողանում է անել, թե՝ ոչ: Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար պետք է կտրուկ քայլերով գնալ հողերի խոշորացման: Դրա արդյունքում կձեւավորվի շուկան»,- եզրափակում է նա:

 

website by Sargssyan