Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․
8
Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆ Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Դեպի Աբովյան ճանապարհը երթի ժամանակ Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել Ոսկանյան (տեսանյութ) Ուժային կենտրոնները խոշորացույցով նայում են, թե ինչ է կատարվում. Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում Շարժմամը «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը մեկնել է ՌԴ Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Փաշինյանը խաբել է. Մաս 204 Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Բագրատ սրբազանի երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արագածը մի՛ պղծեք. «Հրապարակ»

Փաշինյանի հիմնական ընդդիմությունը ապագա ԱԺ-ում կլինեն ՀՀԿ-ն և «Սասնա Ծռերը», եթե վերջինս հաղթահարի 5 տոկոսանոց արգելքը. Տեսանյութ

Թեև գալիք ընտրություններում մասնակցելու են տասնյակից ավելի կուսակցություններ ու դաշինքներ, պարզ է, որ պառլամենտ են անցնելու երեք կամ, ծայրահեղ դեպքում, չորս ուժեր:

Որո՞նք կարող են լինել այդ ուժերը

Նախ դա կլինի Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, որն ամենյան հավանականությամբ  կհավաքի ձայների մոտ 70 տոկոսը: Հասկանալի է, որ այդ թիվը հավաքելու համար անհրաժեշտ կլինի մոբիլիզացնել իր ընտրազանգվածը: Իսկ դրա համար, լավագույն տարբերակը ... վախեցնելն է մարդկանց՝ Մեշոք պապիով, որի դերում կլինի, բնականաբար, ՀՀԿ-ն: Առանց դրա այդ 70 տոկոսը չի հավաքվի:

Երկրորդ ուժը, ով կանցնի պառլամենտ, ՀՀԿ-ն է, քանզի այս ուժը միակն է լինելու, որը քննադատելու է Փաշինյանին: Հասկանալի պատճառով այս ուժի ցուցանիշները կլինի շատ համեստ՝ հաշվի առնելով նրանց անցյալը:

Երրորդ ուժը, որը կանցնի պառլամենտ, ԲՀԿ- է:
Այս ուժին կփրկի միայն իրենց հայտնի լինելը: Իրենց վարկանիշի մարող իներցիան, ամենայն հավանականությամբ, թույլ կտա հայտնվել ապագա պառլամենտում: Թեև ակնհայտ է, որ այս ուժը կորցրել է իր բնական առաքելությունը, և բացառապես իներցիայի հաշվին կհայտնվի ապագա ԱԺ-ում:

Եվ վերջապես, գալիք ընտրությունների գլխավոր ինտրիգը կլինի «Սասնա Ծռերի»՝ ապագա ԱԺ-ում լինել-չլինելու հարցը:

Մնացած ուժերից, «Սասնա Ծռերը», միակն են լինելու, որոնց քննդատությունը Փաշինյանի հասցեին, վստահություն է առաջացնելու հանրության այն հատվածի մոտ, ովքեր, մերժելով ՀՀԿ-ան նախկին իշխանությանը, մերժում են նաև Փաշինյանին, քանզի մեծ տարբերություն չեն տեսնում նրանց միջև: Սակայն ինչքանով նրանք կլինեն կաշկանդված իրենց քննադատության մեջ և կկարողանա՞ն արդյոք մաքսիմալ կոնսոլիդացնել հանրության առավել արմատական զանգվածին իրենց շուրջ, հենց սա է խնդիրը:

Ինչ մնում է մնացած ուժերին, ապա նրանց 5 տոկոսանոց շեմի հաղթահարումը խիստ խնդրահարույց է, մանավանդ ռեյտինգային համակարգով նրանք գրեթե որևէ շանս չունեն` ներկայացված լինելու ապագա ԱԺ-ում:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan