Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
18
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Օսմանյան կայսրության վերադարձը

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը վերջերս հարցականի տակ դրեց Հայաստանի սուվերենության ապագան, այսինքն՝ Հայաստանի գոյությունը։ Թուրքիան իր հերթին միարժեքորեն պահանջում է վերականգնել Ադրբեջանի տարածքային սուվերենությունը, սակայն ակտիվ գործողությունները, այդ թվում ռազմական, կատարվում են Մերձավոր Արևելքում, իսկ Բալկաններում մեծացնում է իր դերակատարությունը, միևնույն ժամանակ փորձում է մոբիլիզացնել Արևմտյան Եվրոպայում գտնվող թուրքական համայնքները, նրանց միջոցով տեղի կառավարությունների վրա ճնշումներ գործադրելու համար։ Ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն պարզ դաշնակիցներ են, այլև միասնական աշխարհաքաղաքական մեծ պլաններ են մշակում։

Կովկասյան բալանս

Անհնարին է չհամաձայնել Ջոն Բոլթոնի այն տեսակետին, որ Արցախի խնդիրն ունի համաշխարհային նշանակություն։ Ժամանակին պարսկական մի ասածվածք կար՝ ով տիրում է Շուշիին, նա տիրում է Կովկասին։ Իսկ Կովկասը պատմականորեն Ռուսական, Պարսկական և Օսմանյան կայսրությունների միջև ընկած կռվախնձոր էր։ Կովկասը նրանց համար միաժամանակ և՛ կարևոր պաշտպանական բնագիծ էր, և՛ էկսպանսիայի տարածք՝ կախված ժամանակաշրջանից և իրավիճակից։ Այդ երեք մեծ տերությունների միջև խաղաղությունը մեծապես պայմանավորված է Կովկասում տիրող ուժերի բալանսով, իսկ դիզբալանսը պատերազմների պատճառ էր դառնում։ Նրանցից յուրաքանչյուրը Կովկասում ունի իր սուբպարտնյորը, կամ էլ իր ազդեցությունը տարածելու համար խաղում է կովկասյան հանրապետությունների միջև առկա կոնֆլիկտների վրա։ Հիմա մեծ տարածաշրջանում սկսվել են աշխարհաքաղաքական փոփոխություններ ու վերադիրքավորումներ, և այն, ինչ կատարվում է Սիրիայում, Իրաքում, իր ազդեցությունն է ունենալու Կովկասի, ու մասնավորապես Արցախի խնդրի վրա։ Արցախի, և անգամ Հայաստանի ապագան պայմանավորված է Մեծ Մերձավոր Արևելքում սկսված փոփոխություններով։ Սիրիայի խնդրով զբաղվող Աստանայի ֆորմատը՝ բաղկաղած Ռուսաստանից, Թուրքիայից և Իրանից, հենց այն քաղաքական ֆորմատն է, որը կզբաղվեր նաև Արցախի կոնֆլիկտով, եթե այստեղ չլինեին Միացյալ Նահանգների ու Եվրոպայի աշխարհաքաղաքական շահերը։

Էրդողանի նոր օսմանիզմը

Աշխարհաքաղաքական անկայունության ժամանակաշրջաններում մեծանում է ռեգիոնալ տերությունների դերը։ Յուրաքանչյուր մեծ երկիր սկսում է նորովի դիտարկել իր դերակատարությունը, ինչպես նաև փոխել իր պետական ու ազգային ինքնության հայեցակարգերը։ Նման խնդրի առջև է կանգնած Թուրքիան, և այն փոփոխությունները, որոնք այնտեղ կատարվում են, ուղղակիորեն վերաբերվում են Հայաստանի ապագային։ Պատահական չէ, որ Արցախի խնդրի բանակցություններին ակտիվորեն միացավ նաև Միացյալ Նահանգները, իսկ Ռուսաստանը խիստ զգուշավոր է իրեն պահում։

Քեմալական ազգայնականության ծնունդն առաջին աշխարհամարտից հետո ստեղծված իրավիճկի հետևանքն էր։ Այդ ժամանակ հարցականի տակ էր դրված Թուրքիայի գոյությունը։ Եթե կոմունիստական հեղափոխությունը չլիներ, ապա Ռուսաստանը, ըստ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ կնքած Սաքս-Պիկո-Սազոնով գաղտնի համաձայնագրի, պետք է իր վերահսկողության տակ վերցներ Կոստանդնուպոլիսը, Բրիտանիան՝ այսօրվա Թուրքիայի Արևելյան նահանգները, իսկ Ֆրանսիան իր հատուկ ծրագրերն ուներ Կիլիկիայում, անգամ Իտալիան Թուրքիայումն ուներ տարածքային հավակնություններ։ Քեմալիզմը Թուրքիան փրկելու ծրագիրն էր, որով Աթաթուրքը հրաժարվում էր օսմանյան ժառանգությունից, այդ թվում նաև՝ տարածքային, փոխարենը՝ վերահսկելով այսօրվա Թուրքիայի տարածքները։

Խորհրդային Միության փլուզումից և Մերձավոր Արևելքում իսլամիզմի զարթոնքի պայմաններում, Թուրքիայում նոր ինքնության համար պայքար սկսվեց։ Սկցբից Թուրգուտ Օզալը զգուշորեն կասկածի տակ դրեց քեմալիզմը, այնուհետև Էրդողանը Թուրքիան տարավ դեպի չափավոր իսլամիզմ։ Էրդողանի կուսակցությունը Կատարի ֆինանսական օժանդակությամբ գործող «Մուսուլման Եղբայրների» գաղափարական մասնաճյուղն է, որի պատճառով Թուրքիայի հարաբերությունները սրվել են Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի հետ։

Էրդողանի Թուրքիան վերադառնում է օսմանիզմի քաղաքականությանը և տարածքային հավակնություններ է ցուցաբերում իր նախկին տարածքների հանդեպ։ Դա մեծ մասամբ պայմանավորված է քրդական հարցով։ Քեմալական ազգայնականությունը չի կարողանում ի չիք դարձնել քրդական սեպարատիզմը։ Մի կողմից պետք է նոր վերազգային գաղափարախոսություն, իսկ դա Թուրքիայի համար միակն է՝ սունի իսլամիզմը, մյուս կողմից Թուրքիան կամ պետք է քրդական տարածքների կորցնի, կամ հակառակ գործընթացը սկսի՝ տարածքային էքսպանսիա։ Այդ հարցի պատասխանը միանշանակ է՝ Թուրքիան սկսել է վարել տարածքային էքսպանսիայի քաղաքականությունը։

Ինչու Սաուդյան Արաբիան շնորհավորեց Հայաստանի անկախության տոնը

Այս տարվա սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի թագավորն ու գահաժառանգ արքայազնը շնորհավորեցին Հայաստանի անկախության տոնը։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ միջազգային հարթակներում, Արցախի հարցում, Սաուդյան Արաբիան միշտ պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը։ Ի՞նչն է փոխվել։

Օսմանյան կայսրությունը հիմնված էր սունի իսլամի գաղափարի վրա, իսկ սուլթանը սունիների խալիֆն էր։ 19-րդ դարում Սաուդյան Արաբիայի անկախության շարժումը հիմնված էր վահաբիզմի վրա, որն «օսմանյան-թուրքական» իսլամը համարում էր սխալ։ Անկախության համար պայքարի այլ տարբերակ տեղի արաբները չունեին, միայն աստվածաբանական տարանջատման միջոցով էր հնարավոր պայքարել անկախության համար՝ չընդունելով թուրքական խալիֆի լեգիտիմությունը։ Քեմալիզմի ժամանակ կրոնական տարբերությունների նրբերանգները երկրորդական էին, սակայն հիմա, երբ Թուրքիան փորձում է պետության հիմքում նորից դնել իսլամը և սկսել է հավակնել իր «պատմական» ժառանգությանը, ներկրոնական պայքարը դարձյալ քաղաքական երանգներ է ստանում։

Այդ պայքարի հետևքանքն էր վերջերս Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սպանված «Վաշինգտոն Փոստ» սյունակագիր, թուրքական ծագում ունեցող Սաուդյան Արաբիայի քաղաքացի Ջամալ Հաշոգջիի սպանությունը։ Հաշոգջին «Ալ-Կաիդա»-ի համահիմնադիր Աբդուլա Ազամի մոտ ընկերն էր և երիտասարդ տարիներին դարձել էր «Մուսուլման Եղբայրներ» կազմակերպության անդամ։ Նա ընդգծված հակաիսրայելական դիրքորոշում ուներ և համագործակցում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հետ։ Ըստ մամուլում շրջանառվող տվյալների՝ Հաշոգջին ստեղծել է «Դեմոկրատիա Արաբական Աշխարհի Համար Հիմա» կուսակցությունը, որի հիմնական նպատակներից է արաբական երկրներում ընտրությունների միջոցով փոխել իշխանությունները, և ըստ տրամաբանության խոսքը՝ հենց Սաուդյան Արաբիային է վերաբերում։ Այսինքն նպատակը Սաուդների դինաստիային զրկել իշխանությունից և այդ երկրում, ըստ էության, իշխանության բերել «Մուսուլման Եղբայրներ» կազմակերպությանը։ Դա նաև Թուրքիայի ծրագրերի մեջ է տեղավորվում, ինչի համար Հաշոգջին սպանվեց հենց Ստամբուլում։ ԱՄՆ նախագահ Թրամփը, չնայած մամուլի ճնշումներին, չի ցանկանում սպանության պատճառով բարդեցնել Սաուդների հետ ունեցած հարաբերությունները, սակայն Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերություները գնալով ավելի են սրվում։

Սաուդյան Արաբիայի թագավորի և արքայազնի կողմից Հայաստանի անկախության օրը շնորհավերելն այն լավագույն օրինակներից է հասկանալու համար, թե մեր մեծ տարաշրջանը որքանով է փոխկապակցված, և ցանկացած իրադարձություն կարող է ազդել ողջ ռեգիոնի վրա։

Արցախի խնդիրն ու տարածաշրջանը

Այն տեսակետը, որ Արցախի խնդիրը կարելի է լուծել Հայաստան-Ադրբեջան լոկալ բանակցությունների միջոցով, թյուր տեսակետ է։ Ցանկացած լուծում ազդելու է ողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա։ Արցախի խնդիրը թուրք-ադրբեջանական տարածաշրջանային մեծ ծրագրի բաղկացուցիչ մասն է և ցանկացած պայմանավորվածություն, եթե տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև, պետք է միայն այդ կոնտեքստում դիտարկվի։

Ստեփան Դանիելյան

Hetq

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan