«Ինչքան Ալավերդուց եմ բերելու, դրանից ավել՝ Կիրովականից». Շարմազանովը՝ Մարուքյանին
Ինչքան Ալավերդուց եմ բերելու, դրանից ավել՝ Կիրովականից: լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը՝ թե ՀՀ քաղաքացին, անգամ ամենասուրբ ռեյտինգային թեկնածուի խաթեր, չի գնա ու վերցնի ՀՀԿ-ի քվեաթերթիկը:
«Կտեսնեք, որ կտան... Ինչքան Ալավերդուց եմ բերելու, դրանից ավել՝ Կիրովականից, ինչքան Աստված կամենա ու մեր ժողովուրդը: Էնքան ձայն կբերեմ, որ իմ ընկեր Էդմոն Մարուքյանը կարող է հաճելիորեն զարմանալ», - ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով լուրերին, ըստ որի՝ Ալավերդիում պղնձաձուլարանի աշխատանքը դադարեցվել է Շարմազանովի համար, որպեսզի վերջինը ելույթներ ունենա, արձագանքել է.
«Ալավերդիում, բացի իմ հայրական տնից, նույնիսկ մի հատ գարաժի բուդկա չունեմ: Ես ալավերդցի եղել եմ, կամ ու կմնամ ու իմ հույսը միայն Ալավերդում չի»: