Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բաց նամակը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում նշված է.

«Հարգելի պարոն Փաշինյան, վերջին ամիսներին հանրապետությունում ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում նաև՝ մահվան ելքով:

Երբ ձեր կողմից ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվեց, որպեսզի վարորդների նկատմամբ լինեն ներողամիտ, մտածեցինք, որ տեղի կունենա ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում: Սակայն, ցավոք, որոշ վարորդներ ճիշտ չեն հասկացել ձեր բարի մտադրությունը:

Մեծարգո վարչապետի պաշտոնակատար, խորհրդային տարիներին հանրապետությունում գործում էին Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետեր, ժողովրդի լեզվով ասած՝ ԳԱՅ-ի պոստեր:

Նմանատիպ պահակետերին ժողովուրդը անուններ էր կնքել՝ Նորագավիթի ԳԱՅ-ի պոստ, Աշտարակի ԳԱՅ-ի պոստ, Սևանի ԳԱՅ-ի պոստ, Կիրովականի ԳԱՅ-ի պոստ: Եթե դուք ծանոթանաք ԽՍՀՄ տարիների վիճակագրական տվյալներին, կհամոզվեք, որ այդ «պոստերի» գոյությունը մեծ նշանակություն է ունեցել ավտովթարների կանխման և նախականխման գործում: Դրանք շատ վարորդների համար եղել են զսպաշապիկ, քանի որ վարորդները իմանալով, որ այդ «պոստերը» գործում են, և հարբած վարելու դեպքում կարող են բռնվել ճանապարհային ոստիկանի կողմից, նրանք ավտոմեքենան վարում էին սթափ և ոչ արագ:

Վերջին տարիներին, չգիտես ում հրահանգով (իմ տեղեկություններով, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի թեթև ձեռքով) վերացվեցին Աշտարակի, Հրազդանի և Նորագավիթի «ԳԱՅ-ի պոստերը»:

Իսկ ԱԽՔ-ի արարքի մոտիվացիան, հարգելի պարոն Փաշինյան, եղել է այն, որ ճանապարհային ոստիկանները երթևեկության կանոնները խախտելու համար փորձել են կանգնեցնել նրա եղբորը և միայն «ԳԱՅ-ի պոստի» մոտ շուրջկալի արդյունքում կարողացել էին կանգնեցնել ավտոմեքենան ու այն տեղափոխել ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ժողովրդի լեզվով ասած, Ա. Բաղդասարյանը՝ «վառված» լինելով ՃՈ աշխատակիցների օրինական գործողություններից, հասավ նրան, որ այդ «պոստերը» փակվեցին: Նա անգամ մեջբերում էր «եվրոպաների» փորձը, մինչդեռ եվրոպական գրեթե բոլոր երկրների ճանապարհներին գործում են ՃՈ անշարժ պահակետեր: Եվ դրանք հագեցված են ժամանակակից լավագույն տեխնոլոգիայով: Վերջին ամիսներին ողբերգական ավտովթարներ են տեղի ունեցել նաև մի քանի նախկին «ԳԱՅ-ի պոստերի» մոտ: Դրանցից ամենաողբերգականը տեղի ունեցավ ընդամենը օրեր առաջ Նորագավիթում: Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել էր երկաթե ցանկապատերին, այնուհետև հայտնվել չգործող ՃՈ անշարժ պահակետի մոտ: Պատահարի արդյունքում, ցավոք, արձանագրվեց 4 զոհ: Հավատացած եմ, որ այս վթարը տեղի չէր ունենա, եթե ՃՈ անշարժ պահակետը գործեր:

Բազմաթիվ անգամներ եմ լսել, որ վարորդները մեկը մեկին փոխանցում են ասելով՝ ախպերս, խմած ու արագ չքշեք, քանի որ Սևանի ու Աբովյանի «ԳԱՅ-ի պոստերի» մոտ ԳԱՅ-ին դուրսը կայնած ա: Սա նշանակում է, որ դա նաև կանխարգելիչ և զգուշացնող նշանակություն ունի, մենք այսօր ճանապարհներին «ԳԱՅ-ի պոստերից» ուժեղ զենք չենք ունենա՝ մահացու, ողբերգական դեպքերից խուսափելու համար:

Հարգելի պարոն Փաշինյան, Ձեզ եմ ուզում դիմել խնդրանքով, ու վստահ եմ, որ Դուք կարող եք Արթուր Բաղդասարյանի եփած ճաշը դեն նետել, և մարդկանց կյանքը գնահատող ձեր գործընկերների հետ ուսումնասիրեք իմ բարձրացրած խնդիրը: Ես վստահ եմ՝ Դուք ինձանից պակաս չեք մտածում մարդու կյանքի մասին որպես արժեք և կարճ ժամանակում արդյունավետ քայլեր կձեռնարկեք, ինչպես նաև կհանձնարարեք Ոստիկանությանը, որպեսզի վերականգնեն Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետերի գործունեությունը:

Հավատացեք, որ այդ քայլով Դուք բազմաթիվ կյանքեր եք փրկելու: Ձեր ժամանակը չծանրաբեռնելու համար, այնուամենայնիվ ներկայացնում եմ մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին ժողովրդին հայտնի նախկին «ԳԱՅ-ի պոստերի» մոտ»:

Shamshyan.com 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan