Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
24
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Սաշիկ Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված Կյաժը 6-ի աշխատակիցների ուղեկցությամբ է շրջում՝ պաշտպանության միջոց է կիրառվել

Սերժ Սարգսյանի եղբորորոդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի դեմ ցուցմունք տված, նրա նախկին մտերիմ ընկեր, «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանի նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառվել:

Սիմոնյանը, որը մեկ այլ գործի շրջանակում մի քանի ամիս գտնվում էր կալանքի տակ, Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տալուց հետո ազատ էր արձակվել: Ազատ արձակվելուց հետո էլ նրա նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառվել:

Դավիթ Սիմոնյանն այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների ուղեկցությամբ: Այսօր նրան առնչվող քրեական գործով առաջին դատական նիստն էր:

Նախկինում իր ակտիվությամբ աչքի ընկած (Ընտրախախտումներ կատարելու, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, ակտիվիստներին ծեծի ենթարկելու) Կյաժն այսօր որոշել էր քար լռություն պահպանել: Լրագրողների հարցին ի պատասխան նա միայն ասաց, որ իր անվտանգության հետ կապված խնդիր ունի եւ մշտապես ոստիկանության աշխատակիցների հսկողության ներքո է: Մեր հարցին, թե Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տալուց հետո՞ է նման խնդիր առաջացել, Սիմոնյանը չպատասխանեց, նրան 6-րդ վարչության աշխատակիցները շտապեցին հեռացնել նիստերի դահլիճից: Արդեն նիստերի դահլիճում լրագրողները կրկին մի քանի ճշտող հարց տվեցին Սիմոնյանին, մասնավորապես, թե ինչո՞ւ Հայկ Սարգսյանի գործով դատարան չի ներկայանում. այդ եւ այլ հարցերի Սիմոնյանը եւս չպատասխանեց:

Ալեքսանդր Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված Դավիթ Սիմոնյանը մեղադրվում է թմրանյութ իրացնելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ Սիմոնյանը 2017թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 13:40-ի սահմաններում, իրացնելու նպատակով Էդուարդ Թոռնիկի Ղազարյանից ապօրինի ձեռք է բերել եւ պահել ընդհանուր 25.72 գրամ մարիխուաննա տեսակի թմրամիջոց, որից Գոռ Համբարձումյանին ապօրինի իրացրել է զգալի չափերով` 3.56 գրամ քաշով մարիխուաննա տեսակի թմրամիջոց եւ 0.015 գրամ բուսական մանրացված զանգվածի եւ ծխախոտի մասնիկների խառնուրդ, Լեւոն Սերգեյի Գաբրիելյանին ապօրինի իրացրել է զգալի չափերով՝ 0.42 գրամ քաշով մարիխուաննա տեսակի թմրամիջոց, իսկ մնացած 21.74 գրամ մարիխուաննա տեսակի թմրամիջոցը իրացման նպատակով ապօրինի պահել է իր կողմից վարվող ավտոմեքենայում:

Սիմոնյանի նկատմամբ այս գործի շրջանակներում արդեն որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով, բացի Դավիթ Սիմոնյանից, ամբատանյալի աթոռին են գտնվում եւս երկուսը, սակայն միայն մեկն է գտնվում կալանքի տակ, քանի որ մեղադրվում է առանձանպես խոշոր չափերի թմրամիջոցի իրացման մեջ:

Դատական այսօրվա նիստը, սակայն, երկար չտեւեց. ամբաստանյալներից մեկը, որն ազատության մեջ է, դատարան չէր ներկայացել, ու դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, հետաձգեց գործի քննությունը՝ միաժամանակ ամբաստանյալին բերման ենթարկեու որոշում կայացնելով:

Խոսքը ամբաստանյալ Էդուարդ Թոռնիկի Ղազարյանի մասին է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չպարզված ժամանակ եւ հանգամանքներում, իրացնելու նպատակով քննությամբ չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել եւ պահել առանձնապես խոշոր չափերով բուպրենորֆին, հաշիշ եւ մարիխուաննա տեսակի թմրամիջոցներ, որից խոշոր չափերով ապօրինի իրացրել է Դավիթ Սիմոնյանին:

Մյուս ամբաստանյալը՝ Գոռ Արմենի Համբարձումյանը, մեղադրվում է այն բանում, որ 2017թ. դեկտեմբերի 20-ին, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման նպատակով Դավիթ Սիմոնյանից ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերով` ընդհանուր 3.56 գրամ մարիխուաննա թմրամիջոց:

Մեր զրույցում Դավիթ Սիմոնյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ ցուցմուք է տվել: Մեր հարցին, թե Սիմոնյանն ի՞նչ հարաբերություններ ունի Ալեքսանդր Սարգսյանի որդու հետ, պաշտպանի խոսքով, ինքը չգիտի: Պաշտպանը չպատասխանեց նաեւ հարցերին, թե ինչու է Սիմոնյանը մտահոգված իր անվտանգության համար, ինչու է 11 տարի անց որոշել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Հայկ Սարգսյանի վերաբերյալ:

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում է տվել իր ընկերոջ` Հայկ Սարգսյանի դեմ՝ նշելով, թե վերջինս 11 տարի առաջ փորձել է իրեն սպանել: Այս հաղորդումից հետո քրեական գործը վերաբացվեց եւ Սարգսյանը կալանավորվեց: Սարգսյանը, սակայն, երկար չմնաց կալանքի տակ, նա գրավի դիմաց ազատ արձակվեց: Ալեքսանդր Սարգսյանի որդին նույնպես չի ընդունում մեղադրանքը եւ արդարադատություն է ակնկալում: Այս գործով դատարանը որոշում է կայացրել տուժող Սիմոնյանին բերման ենթարկելու վերաբերյալ, քանի որ վերջինս չէր ներկայանում դատական նիստերին:

Աղբյուրը՝ Armlur.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan