Արշավիր Ղարամյան. Խորհելու, մտահոգվելու և բոլոր ռեսուրսները մոբլիզացնելու խնդիր ունենք մոտակա ժամանակահատվածում
2018 թ-ի նոյեմբերի 5-ին աղդամի (Ակնայի) շրջանում ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցելով ''մուղամի կենտրոնի'' բացման արարողությանը , իր ելույթում բարձրագոչ և շատ կարևոր հայտարարություններ է արել;
1. 2016 թ-ի ապրիլյան «հաղթանակի» և 2018 թ-ի նախիջևանյան «փայլուն» ռազմագործողության պատմական հետևնքների մասին,
2.իրենց գործողոթյունների շնորհիվ ՀՀ-ում իշխանափոխությանը նպաստելու (ինֆորմացիոն պատերազմ,տնտեսական շրջափակում և այլն),
3.Հայոց բանակի դուրս բերումը Արցախի հանրապետության տարածքից (առաջ պահանջում էր,հիմա հույս է հայտնում),
4.«Ղարաբաղի (Արցախի) ազատագրումը» հայտարարում է սուրբ նպատակ (ադրբեջանը իսլամական պետություն է):
Հաշվի առնելով ներկա փուլում տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական զարգացումները (Մերձավոր Արևելք,Իրան) խորհելու,մտահոգվելու և բոլոր ռեսուրսները մոբլիզացնելու խնդիր ունենք մոտակա ժամանակահատվածում:
Արցախի նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ
Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան էջից