Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
16
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Իմ բանավեճն այդ նորաթուխ քաղաքական գործիչների հետ չի, իրենց քաղաքական պապայի՝ Նիկոլ Փաշինյանի հետ է. Շարմազանով

Factor.am-ի զրուցակիցն է Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

-Թեև ՀՀԿ-ն պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցել-չմասնակցելու իր որոշման մասին, այդուհանդերձ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ձեր կուսակցությունում փոշմանել են և չեն մասնակցելու ընտրություններին: Ի՞նչ կասեք:

-Այդ հրապարակումներն անհեթեթություն են, փոշմանելու որևէ հարց չկա: Ճիշտ է՝ դեռևս որոշում չկա, բայց ՀՀԿ-ում տրամադրված են մասնակցել ընտրություններին: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ քաղաքականության մեջ մտնելը արտոնություն չի և փափուկ կյանքի համար չի: Եթե դու մտել ես քաղաքականություն, կուսակցություն ես և ոչ թե գարեջրի սիրահարների միություն, ապա պետք է մասնակցես ընտրություններին: Քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություններին, ես շատ ուրախ եմ, որ օր օրի իմ այս կարծիքի կողմնակիցները կուսակցությունում ավելանում են: Մամուլում նման հրապարակումն էժան PR է: Թող ոչ մեկ չսպասի, որ Հանրապետականը դադարեցնելու է իր ակտիվ քաղաքական գործունեությունը ՀՀ-ում, հատկապես հիմա, երբ Շարմազանովի և իր ընկերների ասելիքն ավելի լսելի է և ավելի մեծ կարիք կա դա հանրությանն ասելու: Բոլորը մի բևեռում են, որը գլխավորում է Փաշինյանը, և այստեղ կա մի փոքր բևեռ, որը գլխավորում է Հանրապետականը: -Կուսակցության համաժողովը ևս լինելո՞ւ է, ինչպես արդեն հայտարարվել է: -Պարտադիր չէ հենց համաժողով լինի, խնդիրն այն է, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու հարցը քննարկի հնարավորինս լայն շրջանակների հետ, դրա համար անունը կդնենք համաժողով, թե խորհրդի ընդլայնված նիստ՝ էական չէ: Այսինքն՝ խորհրդի նիստ է լինելո՞ւ նոյեմբերի 11-ին: Այո, ես կարծում եմ՝ ավելի հնարավոր է, որ խորհրդի նիստ լինի կամ խորհրդի ընդլայնված նիստ լինի: Բնականաբար, այն փակ կլինի, որտեղ կլինեն ելույթներ, կարծիքներ, բանավեճեր, որի արդյունքում էլ կծնվի վերջնական ճշմարիտ կարծիք,որով էլ կգնանք դեպի ընտրություններ: Ինչ վերաբերում է օրվան, ապա նախնական՝ նոյեմբերի 11-ին, գուցե մեկ օր այս կողմ, մեկ օր՝ այն կողմ, դա տեխնիկական հարց է:

-Ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի հայտարարությունը․ նա տեղեկացրել է՝ չի առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով:

-Նախ՝ հարգանքով եմ վերաբերվում Կարեն Կարապետյանի հայտարարությանը, երկրորդը՝ ինձ համար իր որոշումն անակնկալ չէր, Կարեն Կարապետյանն ու նրա ընտանիքը շատ լուրջ ներդրում են ունեցել և ունեն ՀՀ-ում բազմաթիվ սոցիալական և տնտեսական բարեգործական ծրագրերի իրականացման գործում: Մնում է շնորհակալություն հայտնել պարոն Կարապետյանին երկարամյա համատեղ աշխատանքի համար։ Ես իմ քաղաքական գործունեությունը խորհրդարանում սկսել եմ այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը խմբակցության ղեկավարն էր, անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում նրան իր արածների համար՝ թե պետությանը, թե կուսակցությանը: Կարեն Կարապետյանին մաղթում եմ հաջողություն: Ձեր կուսակցությունում ռեյտինգայինով ընտրված պատգամավորներից ովքե՞ր են կրկին առաջադրվելու, կա՞ն այդպիսիք: Առաջադրումները կլինեն, կտեսնեք:

-Հնարավո՞ր է՝ Դուք առաջադրվեք Լոռու մարզում:

-Ես և Լոռու մարզից կարող եմ առաջադրվել, և Երևանից, տեսնենք: Ես պատրաստ եմ, իսկ եթե մնա իմ նախընտրությանը, ապա ես կնախընտեի Լոռու մարզից առաջադրվել, բայց ես առաջնորդվում եմ ոչ թե իմ շահերով, այլ կուսակցության, թիմի շահերով: Իմ ասելիքը քաղաքական է, անկախ նրանից, թե ուր կլինեմ այն կլինի հստակ՝ ընդդիմադիր, քրիստոնեական, ազգային պայքարող տեսակի ասելիք է իմը: Լոռին էլ նախընտրում եմ, որովհետև իմ ծննդավայրն է, որտեղ ունեմ անցած ճանապարհ: Այն, որ մեծ-մեծ խոսում էին, ասում էին՝ պաշտոն չլինի բարև չեն տա, այ դրանց համար եմ ուզում առաջադրվել, որ տեսնենք՝ իրենք շատ ձայն ունե՞ն, թե՞ ես: ՔՊ-ից էլ հիմա մարդիկ կան, որոնք մեծ-մեծ խոսում են՝ Աշոտյանը, Շարմազանովը որ դնեն, ձայն չեն ունենա: Այդ նորաթուխ քաղաքական գործիչներին ուզում եմ ասել՝ Նիկոլ Փաշինյանը չլինի, ձեր թոզն էլ չի երևա, հերիք է Նիկոլ Փաշինյանի դուխը պրոեկտեք ձեր վրա: Երբ Նիկոլ Փաշինյանն էլ կգնա, ինչպես գնաց Սերժ Սարգսյանը, իսկ դուք կմնաք ու դուխ կունենաք մեզ նման վեց ամիս քյալլա տալ բոլորի հետ, դուխ կունենանք թեկնածություն դնել և դուխ կունենաք 100 ձայնից ավել հավաքել, այն ժամանակ կասեմ՝ հալալ է ձեզ: Հիմա Նիկոլ Փաշինյանի դուխով հերիք է խոսեք:

Մանրամասները՝ Factor.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan