Լոնդոնում ձերբակալել են ադրբեջանցի նախկին բանկիրի կնոջը
Դիտել նաև
Փաշինյանը չի հասկացել, որ մեզ հետ սպառնալիքի լեզվով խոսելն անիմաստ է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)
«Կառավարության գլուխ» արտահայտությունից նեղվել է, իսկ «Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ» բնորոշումից` ոչ (տեսանյութ)
Դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Բուն Հայաստանի համար ավելի շատ մինուսներ կան․ Պետդումայի ներկայացուցիչը՝ Мир քարտերի մասին
Թուրքական «անտեսանելի ձեռքը» Բեռլինում Բայրամովի և Միրզոյանի բանակցություններում (տեսանյութ)
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Գաջիևի կնոջը՝ Զամիրա Գաջիևային, հաղորդում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը:
Քննարկվում է Ադրբեջան Գաջիևայի արտահանձնման հարցը:
Նշվում է, որ 55-ամյա Գաջիևան բերման էր ենթարկվել անցած շաբաթ Ադրբեջանի խնդրանքով՝ ապօրինի ճանապարհով ձեռքբերված դրամական միջոցների օրինականացման դեմ պայքարի մասին օրենքի շրջանակներում:
Նրա նկատմամբ 2 մեղադրանք է առաջադրվել միջոցների յուրացման համար: Ներկա պահին նրան տեղափոխել են քննչական մեկուսարան:
Հայտնի է նաև, որ Զամիրա Գաջիևային 15 տարվա ազատազրկում է սպառնում: Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությանը հետաքրքրում են նրա միլիոնանոց ծախսերը և Լոնդոնում շուրջ 15 միլիոն ֆունտ սթերլինգ արժողությամբ անշարժ գույքը: