Տնտեսական ռասիզմ «Նոր» Հայաստանում
Վերջերս շատ եմ այս մարդուն անդրաառնում, բայց ինչ արած, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը ասել է որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը ժամանակավորապես կարող է գործել, բայց վերջնական լուծումը կլինի փակումը:
Այս նյութը տեսնելուց հետո հիշեցի Փաշինյանի խոսքերը կառավարության նիստի ժամանակ, երբ նա Հունան Պողոսյանին ներկայացնելիս ասաց, թե բա մենք Հայաստանում պետք է զերծ մնանք քաղաքական ռասիզմի դրսևորումներից: Հիմա ի՞նչ, պարոն Փաշինյան, քաղաքական ռասիզմը տեղ չունի մեզանում, բայց տնտեսականը վխտում է:
Բա ռասզմ չէ, որ բնությունը սատկացնող Ալավերդու պղնձաձուլական գործարանը կարող է աշխատել մինչև իր հարցը լուծվի, բայց Ամուլսարի հանքը Լիդիան Արմենիան չի կարող շահագործել: Ինձ թվում է արդեն, որ սա մտածված քաղաքականություն է Լիդիան դեմ, մտածված գործողություն ամերիկյան կապիտալի դեմ: Կառավարությունը վստահ է, որ սրա տակից կարո՞ղ է դուրս գալ: Վստահ եմ, որ սրանից հետո կարղ են երկրի այլ ծրագրերի համար ամերիկյան ներդրողների բերել, այն էլ այնպիսի ներդրողների որոնք կաշխատեն բոլոր միջազգային նորմերը պահպանելով:
Մտածեք ասածիս մասին, մտածեք: Լավ մտածեք ու տեսեք թե ոնց եք սրա տակից դուրս գալու: Կրկնեմ, երկիր ղեկավարելը սելֆի անել չի, ոչ էլ սրան-նրան նասկ նվիրել:
Լիկա Սվասյանի ֆեյսբուքյան էջից