Մեքենան Մելբուրնում վրաերթի է ենթարկել անցորդների (տեսանյութ)
Ավստրիական Մելբուրնի կենտրոնում անհայտը մեքենայով վրաերթի է ենթարկել անցորդներին: Արտակարգ պատահարի հետևանքով մարդ է զոհվել, ավելի քան 20 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Չարագործը բերման է ենթարկվել:
Ստացվող տեղեկությունների համաձայն, հանցագործը վարում էր երթևեկելի հատվածով, միտումնավոր վրաերթի ենթարկելով մարդկանց: Քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը շրջափակված է: Ականատեսները վկայում են, որ բերման ենթարկելու պահին ոստիկանության ուղղությամբ կրակ է բացվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Տարվում է հետաքննություն, պարզվում է հանցագործության շարժառիթը:
Մելբուրբում անց է կացվում «Մեծ սաղավարտի» թենիսի միջազգային մրցարշավը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ մեքենայի մասնակցությամբ նմանօրինակ ահաբեկչություն է տեղի ունեցել Բեռլինում և Երուսաղեմում:
Zham.am