Ամուլսարի փակման հետևանքով հարակից համայնքի բնակիչները դիմում են ծայրահեղ քայլերի՝ արտագաղթի ճամփան բռնելով
Ամուլսարի փակման հետևանքով հարակից համայնքի բնակիչները դիմում են ծայրահեղ քայլերի՝ արտագաղթի ճամփան բռնելով: Ամուլսարի հարակից Սարավան համայնքի բնակիրներից մեկի գրառումը կարդալուց հասկանալի է, որ բնակիչներն այնքան հուսահատ վիճակում են, որ որոշել են երկրից հեռանալ՝ չունենալով կառավարության աջակցությունը: Իսկ պատճառն այն է, որ Ամուլսարի հանքն արդեն մի քանի ամիս է փակվել է առանց հիմնավոր պատճառների՝ հարյուրավոր մարդկանց թողնելով անգործ: Պարզ է, որ եթե կառավարությունն այս տեմպերով աշխատի, համայնքի բնակիչների ձայնը լսելի չդարձնի, շատերը կբռնեն արտագաղթի ճամփան. արդեն տեսանելի է դառնում հետագա քայլերը՝ այսօր մեկ ընտանիք է գնում, վաղը՝ տասնյակ, քանի որ, ինչպես տեղեկացնում են Ամուլսարի համայնքի բնակիչներն արտագաղթի հոսքեր են նկատվում ոչ միայն Սարավան համայնքում, այլ նաև՝ Գնդեվազում ու Ջերմուկում:
Դե, ինչ արած, այս կառավարությունը որոշել է նախորդներից շատ բան ժառանգել՝ չաշխատատեղեր, բնակիչների խոսքի «0» վերաբերմուն, արտագաղթ, տնտեսության անկում: Իսկ այս ամենն արվում է մի խումբ հակահեղափոխական «բնապահպանների»-ի կողմից, որոնք թիրախավորել են միայն Ամուլսարի հանքը, այն խոշոր ներդրող ընկերությանը, որը պատրաստվում է 50 մլն դոլար եկամուտ բերող մեր տնտեսությանը: Իսկ մենք հրաժարվում ենք դրանից, նորմերը պահպանող, օրինական ձևերով աշխատող Լիդիանից՝ արտոնություններ տալով այլ համնքերին, որոնք 100% խախտումները են անում:
Սարգսյան Հելենի ֆեյսբուքյան էջից