Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Պատերազմ Արցախում
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան

Պուտինի գնահատանքին արժանացած հաղթանակը. ինչու Երևանում Արթուր Դալալոյանին «չեն սպասում». Armeniasputnik

Հայաստանին ու հայ ժողովրդին փառք են բերում ոչ միայն հանրապետության բնակիչները, այլև արտերկրում ապրող մեր հայրենակիցները։ Սակայն եթե նրանք հայտնի չեն, ապա Հայաստանի իշխանությունները չեն շտապում նրանց պարգևատրել կամ խրախուսել որևէ կերպ։

Լյուդմիլա Բաղդասարյանը Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի «Իվուշկա» մանկապարտեզի տնտեսվարն է։ Արթուր Դալալոյանը` մարմնամարզության աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, բնակվում է Մոսկվայում։ Եվս երկու անձնավորություն, որոնք ստիպեցին բարի խոսք ասել հայերի մասին։

Քչերին հայտնի Ցիպկա գյուղ։ «Իվուշկա» մանկապարտեզում, որը գտնվում է գետի ափին, ճաշի ժամ է։ Հորդառատ անձրև է սկսվում, որը հեղեղի առիթ է դառնում։ Գետն ափերից դուրս է գալիս և հասնում մանկապարտեզին։ Ծնողներից ոմանք արագ տեղ են հասնում՝ իրենց երեխաներին տանելու. ոմանք չեն հասցնում։

Պատկերն ամբողջությամբ պատկերացնելու համար. ավտոմեքենաների երթևեկության համար նախատեսված կամրջի մի հատվածը փլուզվում է, ջրի տակ է անցնում` Սոչի և գրեթե 6 հազար բնակչություն ունեցող ևս 29 բնակավայր տանող դաշնային ավտոմայրուղին, հետաձգվում են գնացքների չվերթներ։

Փրկվի՛ր, թե կարող ես։

Ինչ էր կատարվում «Իվուշկա» մանկապարտեզում այդ պահին. տարբեր տարիքի 10 երեխա (ամենափոքրը` 2 տարեկան), մանկապարտեզի տնտեսվար Լյուդմիլա Բաղդասարյան, բակում կանգնած Suzuki մակնիշի ավտոմեքենա, դռների մոտ արդեն մինչև ծնկները հասնող ջուր, շուրջբոլորը հորդառատ անձրև։

Բաղդասարյանը վերցնում է առաջին պատահած երեխաներին, վազում դեպի ավտոմեքենան. հետո երեխաներին հերթով բերում է, ներս մտցնում, նստում ղեկին և, կարելի է ասել, լողում է դեպի անվտանգ վայր։

Թեկուզ և մանկահասակ, բայց հինգ ուղևորից ավելի Suzuki-ին չի կարող տեղափոխել. պետք է վերադառնալ և փրկել մյուս հինգին։ Ջուրը չի սպասում, վերադառնալն ավելի դժվար է, սակայն ահա արդեն վերջին հնգյակը ավտոմեքենայի մեջ է, և Լյուդմիլան նրանց «ցամաք» է տեղափոխում։

Թեև իրավիճակները տարբեր են, բայց տեղին չէ, արդյո՞ք, համեմատությունը Շավարշ Կարապետյանի հետ։ Կարծեմ տեղին է։ Նրա արարքում 1974 թվականի հունվարին Շավարշ Կարապետյանի գործած հերոսության հետ ընդհանրություն կա։

Այդ ընթացքում Տուապսեից հեռու, Պարսից ծոցի ափին` Դոհայում, մարմնամարզության աշխարհի առաջնություն էր ընթանում։ Անհատական բազմամարտի եզրափակչում Արթուր Դալալոյանը մեդալ նվաճեց։ Մեդալը հասարակ չէ. բացի այն, որ ոսկի էր, առաջինն էր 1999 թվականից ի վեր, ինչը մարզական սխրանքի է հավասար։

Այստեղից էլ համապատասխան արձագանքը համապատասխան մարդուց. «Անհատական բազմամարտում ձեր հաղթանակով Դուք մեր երկրին ոսկի վերադարձրեցիք, որը չունեինք մոտ 20 տարի։ Սա մեծ, հիրավի նշանակալի իրադարձություն է մարմնամարզության հայրենական դպրոցի համար, արժանի ավանդ` նրա հաղթական ավանդույթների շարունակության համար»։ Ստորագրություն` Վլադիմիր Պուտին։

Կրկին վերադառնանք ավանդույթներին, սակայն արդեն այլ բնույթի։ Շավարշ Կարապետյանի սխրանքը ժամանակին թույլ գնահատականի է արժանացել։ Եվ սա դեռ մեղմ է ասված։ Կրծքին ոչ այնքան նշանակալի շքանշան կախեցին, այն էլ հասարակության, լրատվամիջոցների և առաջին հերթին Մոսկվայի «Գրական թերթի» («Литературная газета») բուռն միջամտությունից հետո։ Խորհրդային Հայաստանը այն ժամանակ սեփական շքանշաններ չուներ, Մոսկվայից բարձր պարգևներ ստանալու վճռականություն նույնպես։

... Վերադառնանք` Լյուդմիլա Բաղդասարյանին։ Մեր հայրենակիցը` Ռուսաստանի քաղաքացին, առանց վարանելու, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ռուս երեխաների է փրկում։ Ինչպե՞ս են վարվում Հայաստանի իշխանությունները։ Շնորհակալությո՞ւն հայտնում սխրանքի համար, կառավարական պարգև՞ շնորհում։ Ամենևին էլ ոչ։ Ո՞ւր է պետական մտածողությունը։

եր հայրենակցուհին ոչ միայն իրեն է փառավորել, մեծ հաշվով նա ստիպել է բարի խոսքեր ասել և լավ մտածել բոլոր հայերի մասին։

Ինչ ունե՞նք, ռուսական լրատվամիջոցների հրապարակումներից բացի։ Առանձնահատուկ ոչինչ։ Ի՞նչ կարելի էր կամ պետք էր անել։ Առնվազն, Երևան հրավիրել, շնորհակալական նամակ հղել, որևէ նշանակալի բան նվիրել, հիշեցնել արմատների մասին, քաղաքացիություն առաջարկել։

Որպեսզի չմոռացվի, որ Հայաստանը միայն նրանց համար չէ, ովքեր ապրում են այստեղ։ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, և մեզ միավորել է պետք։ Իսկ սփյուռքի նախարարությո՞ւնն ինչի համար է։

Արթուր Դալալոյանը Դոհայում նվաճած ոսկուց անմիջապես հետո շնորհավորանքներ է ստանում Ռուսաստանի նախագահ Պուտինից։ Ծնվել է Տիրասպոլում, մարմնամարզության հաղորդակից դարձել Նովոսիբիրսկում, բնակվում է Մոսկվայում։

«Դալալոյանը հայկական ազգանուն է», –կարդում ենք առցանց հանրագիտարանում։

Ուրիշ ոչինչ (եթե հաշվի չառնենք հայրանունը` Հրաչի) պատմական հայրենիքի հետ չի կապում։ Աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն, միջազգային կարգի Ռուսաստանի սպորտի վարպետ Արթուր Դալալոյանին Երևան հրավիրելու մտադրության մասին որևէ բան հայտնի՞ է ձեզ։ Ամենայն հավանականությամբ, ոչ։ Շատ ափսոս...

Աղբյուրը՝ Armeniasputnik.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan