Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Գերմանիայի ոստիկանությունը լրջորեն մտահոգված է հայկական մաֆիայի ակտիվությունից

Կովկասյան տարածաշրջանից հանցագործները Գերմանիայում հզոր ցանց են ստեղծել, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Der Spiegel-ի հոդվածին, որը հրապարակվել է նոյեմբերի 2-ին:

Երեք տարվա ընթացքում քննիչները գաղտնի գործողությունների շրջանակներում փորձել են ձերբակալել եւ կալանավորել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին, սակայն առանց լուրջ հաջողությունների: Fight against thieves in law («Օրենքով գողերի դեմ պայքար») անվանումով խիստ գաղտնի հատուկ գործողությունն ացնկացրել է Քրեական ոստիկանության (BKA) դաշնային ծառայությունը գերատեսչության 6 վարչությունների (BKA) հետ համատեղ:

Հրատարակությունն ընդգծում է, որ այս գործողությունը դարձել է Գերմանիայում կազմակերպված հանցավորությունների դեմ ամենամեծ հետաքննություններից մեկը:

«Օրենքով գողերը» հետաքննության նյութերում, որոնք գտնվում են Der Spiegel-ի եւ MDR հեռուստաալիքի տրամադրության տակ, նկարագրված են որպես ռուս-եվրասիական կազմակերպված հանցավորությունից բարձրաստիճան հեղինակություններ:

Հրապարակման մեջ նշվում է, որ դրանք նաեւ վերահսկում են Գերմանիայում հայկական մաֆիայի կառույցները: Հետաքննության ընթացքում քրեական հետախուզության մասնագետներին օգնել են BND Դաշնային հետախուզության ծառայության եւ Եվրոպոլի աշխատակիցները:

«Հաշվարկի կետը» դարձել է երկու հանցավոր կլանների միջեւ փոխհրաձգությունը, որը տեղի է ունեցել 2014 թ. հուլիսին Էրֆուրթում: Այդ ժամանակ ֆինանսական խարդախությունների կասկածանքով 42 անձանց նկատմամբ հարուցվել էր 14 քրեական գործ: BKA-ի մասնագետների խոսքով, որոնց վկայակոչում է Der Spiegel-ը, Գերմանիայում հայկական մաֆիան իսկապես գոյություն ունի: Ռուս-եվրասիական քրեական շրջանակներից մյուս խմբերի հետ միասին այն ունի «էական ֆինանսական» ռեսուրսներ եւ կարող է «սպառնալ իրավական պետության հիմքերին»: Ընդ որում, ապացույցների բացակայության պատճառով հետաքննության արդյունքները դեռ չեն հանգեցրել մեղադրանքների եւ քրեական գործերի: Բացի այդ, հանցագործության թեման անդրադարձել է նաեւ դիվանագիտական հարաբերությունների վրա: Der Spiegel-ի եւ MDR-ի տվյալներով, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը գերմանացի քննիչներին իր օգնությունն է առաջարկել հայկական մաֆիայի դեմ պայքարում:

BKA-ն սակայն առաջարկել է չհամաձայնել այդ համագործակցությանը, նշելով, որ քննիչները չեն բացառում օրենքով գողերի եւ Հայաստանի պետական կառուցների ներկայացուցիչների հետ կապը: Չորս ամիս առաջ՝ հունիսի 26-ին, Իսպանիայի ԶԼՄ-ները նույնպես հաղորդեցին լայնամասշտաբ հատուկ գործողության մասին, որի նպատակն էր կանխել «Եվրոպայի խոշորագույն կազմակերպված հանցագործ խմբերի» ապօրինի գործունեությունը: Արդյունքում ոստիկանների մասնակցությամբ ավելի քան 70 օպերատիվ հետախուզական միջոցառումների ժամանակ, որոնք միաժամանակ անցկացվել են թագավորության 6 շրջաններում, զենքի եւ թմրանյութերի առեւտրի, ծխախոտների մաքսանենգրության, փողերի լվացման եւ ընդհատակյա տոտալիզատորների ստեղծման կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 140 անձ: 

Yerevannews.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan