Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

ԱԱԾ-ն և Ոստիկանությունը դեռևս քաղաքական հալածանքի գործիքներ են. հայտարարություն

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությունը.

«Առնվազն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը շարունակում են աշխատել որպես քաղաքական հալածանքի գործիքներ:

Շաբաթներ առաջ Մարտունիում, Գյումրիում և Վանաձորում քաղաքացիների հետ Կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները խափանելուն ուղղված գործողությունները փորձեցինք գնահատել ընդամենը որպես տեղական ինքնագործունեություն, սակայն դրանց աշխարհագրության ընդլայնումն ու ինտենսիվության աճումը ակնհայտ են դարձնում, որ ամեն ինչ կատարվում է կենտրոնական համակարգմամբ: Ի դեպ՝ Մարտունիում կատարվածի մասին մամուլով անմիջապես տեղեկացրել էինք ՀՀ վարչապետին՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել:

Մասնավորապես, ի թիվս վերը նշված դեպքերի՝

ս.թ. հոկտեմբերի 28-ին Կուսակցության Արթիկի գրասենյակում նախատեսված՝ Կուսակցության ներկայացուցիչների և Արթիկում բնակվող քաղաքացիների հանդիպմանը նախորդող օրերին ԱԱԾ տարածքային ստորաբաժանման աշխատակիցները Կուսակցության Արթիկի գրասենյակի պատասխանատուներից փորձել են ճշտել հանդիպման բնույթն ու բովանդակությունը, ԱԱԾ ծառայողներից մեկն այդպիսի նպատակով այցելել է Կուսակցության ներկայացուցչի տուն, իսկ տարածքային ՊՊԾ ստորաբաժանման պետը նույն հարցուփորձն արել է հեռախոսով, արդեն հանդիպման օրը ԱԱԾ ծառայողը ցուցադրաբար իր ավտոմեքենայով հանդիպման ամբողջ ընթացքում կանգնած է եղել գրասենյակի դիմաց, ցույց տալով, որ հետևում է հանդիպման մասնակիցներին՝ ակնհայտորեն նպատակ ունենալով հոգեբանորեն ճնշել նրանց, հանդիպումից հետո ԱԱԾ ծառայողն իր ավտոմեքենայով ցուցադրաբար հետապնդել է Կուսակցության անդամներին, զուգահեռաբար՝ ԱԱԾ ծառայողն անթաքույց կերպով փորձել է «իր մարդուն» ներդնել Կուսակցության Արթիկի գրասենյակում և, բնականաբար, մերժում է ստացել,

ս.թ. հոկտեմբերի 28-ին Կուսակցության ներկայացուցիչներն այցելել են նաև Գյումրի և հանդիպել Կուսակցության աջակիցներին, որոնց հետ զրույցից պարզ է դարձել, որ ԱԱԾ Ախուրյանի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Արթուր Գևորգյանը մոտեցել է Կուսակցության աջակիցներին և նրանց հորդորել է հեռու մնալ «Սասնա Ծռեր» կուսակցությունից, քաղաքացիները տեղեկացրել են նաև, որ Արթուր Գևորգյանն այցելում է Կուսակցության աջակիցների աշխատավայրեր և փորձում է գործատուների միջոցով նույն նպատակով ճնշումներ գործադրել նրանց նկատմամբ,

ս.թ. հոկտեմբերի 31-ին Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրի բաժնից զանգահարել են Կուսակցության Գյումրու գրասենյակի պատասխանատուներին ու փորձել են հետաքրքրվել գրասենյակի աշխատանքից, իսկ երբ գրասենյակի պատասխանատուն հարցրել է, թե ինչ նպատակով են տրվում այդ հարցերը, տվել են անհեթեթ բացատրություն և ավարտել խոսակցությունը, գրեթե նույնպիսի վարքագծով աչքի են ընկել նաև ԱԱԾ Իջևանի տարածքային ստորաբաժանման ծառայողները՝ փորձելով այսպես կոչված զրույցի հրավիրելով և հարցումներով հոգեբանական ճնշում գործադրել Կուսակցության Իջևանի տարածքային ներկայացուցիչների վրա, բացի այդ, բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որ ոստիկանները կամ քաղաքացիական հագուստով անձինք հաճախ անթաքույց կերպով հետևում են Կուսակցության ներկայացուցիչներին, ինչպես նաև բազմաթիվ դեպքեր կան, որոնք առնվազն հիմնավոր կասկածի մակարդակով վկայում են Կուսակցության անդամներին գաղտնալսելու մասին, մասնավորապես՝ շատ է պատահել, որ միայն երկու հոգու միջև եղած խոսակցություններին գրեթե անմիջապես հետևել են դրանց տրամաբանությանը ճշգրտորեն համապատասխանող գործողություններ:

Եթե ԱԱԾ-ի և Ոստիկանության համակարգված հալածանքի մասին վկայող փաստերին հավելենք նաև արտաքին և հայաստանյան ծագում ունեցող քաղաքական բնույթի այն տեսակետները, ըստ որոնց ժողովրդի շրջանում ակնհայտորեն լայն աջակցություն վայելող «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը չի լինելու կամ պետք է չլինի ապագա Ազգային Ժողովում, ինչպես նաև հիշելով Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերին Ոստիկանության հանցավոր և արհամարհական անգործությունը, ապա կարող ենք եզրակացնել, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ հալածանքն ունի ծառայամտությունից ավելի խորը արմատներ և ավելի մեծ ընդգրկում:

Հորդորում ենք ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ հալածանքը դադարեցնելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքները երաշխավորելու համար»: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan