Թուրքիան սկսել է սեփական ՀՕՊ համակարգերի ստեղծման աշխատանքները
Դիտել նաև
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
Թուրքիայում 20 տարվա մեջ առաջին անգամ ՏԻՄ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը
Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին
Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական «Tübitak SAGE» գիտահետազոտական կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում արդեն սկսել են սեփական հեռահար ՀՕՊ համակարգերի ստեղծման աշխատանքները։
Ըստ Էրդողանի՝ հայտարարել է, որ թուրքական այդ ՀՕՊ համակարգը կոչվելու է «Siper»։ Դրա նախագծման աշխատանքներով զբաղվելում են թուրքական «ROKETSAN» և «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերությունները:
Հեռահար ՀՕՊ–ի առաջին մատակարարումը, ըստ Էրդողանի, նախատեսվում է 2021թ․ վերջին։ Այլ մանրամասներ ՀՕՊ համակարգի մասին չի նշվում։
Միջացառմանը ներկա են գտնվել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը։
Աղբյուր` Ermenihaber.am