ՀՔԾ-ն Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու միջնորդությամբ հանդես գալու մտադրություն չունի. Սասուն Խաչատրյան (տեսանյութ)
Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հնարավորությանը:
Նա նշեց, որ այս պահին ՀՔԾ-ն նման միջնորդությամբ հանդես գալու մտադրություն չունի, քանի որ չեն վերացել կալանքի տակ պահելու հիմքերը: «Այդ պատճառով էլ նման միջնորդություն, նման նախաձեռնություն մտադրություն այս պահին չունենք»,-ասաց նա:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում: