Ազգային ժողովում միաձայն ընդունեց համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը
Այսօր Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային։