ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Համաներման մասին նախագիծը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով․
ա) Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին
բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին։
***
Քննարկումից հետո որոշումն առաջին ընթերցմամբ ընդունվեց 72 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա վաղը։
72 կողմ ձայնով ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Համաներման մասին նախագիծը:
«Վաղը ժամը 11:00-ին տեղի կունենա հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Zham.am