Մոսկվայում ինքնասպան է եղել НТВ-ի 25-ամյա թղթակիցը (տեսանյութ)
Ռուսական НТВ հեռուստաալիքը հայտնում է իր թղթակցի՝ 25-ամյա Նիկիտա Ռազվոզժաևի մահվան, ենթադրաբար, ինքնասպանության մասին, որը հայտնի էր դարձել 2017 թ. Գորկու զբոսայգում միջադեպից հետո:
- Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Բոլորը НТВ-ում խորը ցնցված են տեղի ունեցածով: Մեր ցավակցություններն ենք հայտնում Նիկիտայի մերձավորներին: Դա ընտանիքի անձնական ողբերգությունն է, խոսել մանրամասների մասին չէի ցանկանա, - ասացին ՌԻԱ Նովոստիին հեռուստաալիքում:
ВКонтакте սոցիալական կայքում Նիկիտան գրառում էր թողել, ուղղված հարազատներին:
ՌԴ Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել լրագրողի մահվան դեպքի հետ կապված:
Zham.am