Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ի՞նչ կարող է հուշել Սաակաշվիլու կառավարման փորձը Հայաստանին. Տեսանյութ

Այսպես կոչված «վարդերի» հեղափոխությունը Վրաստանում առաջինն էր հետսովետական տարածքում, առաջինն էր, որի դրական և բացասական կողմերի մասին շատ վերլուծություններ է կատարվել: Արժե նաև, որ մենք էլ տեղյակ լինենք այդ ուսումնասիրությունների մասին, քանզի ուրիշի սխալները հաշվի առնելով, մենք կարող ենք խուսափել մեր սխալներից:

Եվ այսպես, փորձենք հասկանալ, թե ինչ տվեց այդ հեղափոխությունը Վրաստանին, և ինչից պետք է խուսափել, որպեսզի մեր հարևանների սխալները չկրկնվեն:

Վրացական հեղափոխությունը, նրա դրական և բացասական արդյունքները

Ինչպես հայտնի է, 2003-ի նոյեմբերին այդ երկրում անցկացվեցին խորհրդարանական հերթական ընտրություններ, որի արդյունքները ավանդաբար կեղծվեցին: Հենց այդ ժամանակ էլ Սաակաշվիլիին և նրա կողմնակիցներին հաջողվեց չեղարկել ընտրության արդյունքները և հեռացնել Շևարդնաձեին իշխանությունից: Տեսարանը շատ նման էր մերին` 2018-ի ապրիլին:

Որից հետո, 2004-ի հունվարին այդ երկրում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որտեղ Սաակաշվիլին ստացավ ձայների ավելի քան ... 96 տոկոսը: Համաձայնվեք, որ այս ամենը հիշեցնում է մեր օրերը:

Որից հետո անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որտեղ նույնպես Սաակաշվիլու դաշինքը ստացավ ձայների ավելի քան 76 տոկոսը:
Այսպիսով, Սաակաշվիլին էյֆորիայի հաշվին կարողանում է երկրում փաստացի հաստատել մենիշխանություն:

Հետագա քաղաքական գործընթացները մեզ հետաքրքիր չեն, ինչպես սպանվեցին Զուրաբ Ժվանիան, ինչպես չորս տարի անց, նա կոշտ միջոցներ կիրառեց իր հակարակորդների դեմ և այլն:

Մեզ հետաքրքիր է, թե ինչ դրական և բացասական գործոններ ի հայտ եկան, և ինչ պետք է անել, որպեսզի մենք չկրկնենք նրանց բացասական երևույթները:

Եվ այսպես նշենք դրական կողմերը

Առաջին

Սաակաշվիլիին հաջողվեց գրեթե վերացնել երկրում հաստատված գողական բարքերը: Հայ ընթերցողը դա չի հասկանա, քանզի մեր մոտ դա չի տարածված, մինչդեռ, Վրաստանում ամեն շենք, փողոց, թաղ ուներ իր օրենքով գողին, և հաճախ նա էր կարգավորում քաղաքացիների առօրյա վեճերը: Դատարանները ավելի շատ դակիչի ֆուկցիա էին կատարում: Երկրում փաստացի հաստատված էր գողապետություն, ինչը Սաակաշվիլին գրեթե վերացրեց:

Երկրորդ

Սաակաշվիլին վերացրեց, այսպես կոչված, զանգվածային կաշառակերությունը, որը համատարած բնույթ ուներ: Համեմատելու համար նշենք, որ այդ տարիներին /2000-2003/, վրացիները Հայաստանը «Շվեյցարիա էին» անվանում` Վրաստանի համեմատ:
Օրինակ, մարիխուանա օգտագործելու համար քաղաքացին կարող էր 500 դոլարով ազատվել պատժից, մինչդեռ Սաակաշվիլու ժամանակ այդ թիվը հասնում էր մոտ 15 000 դոլարի, ինչը պրակտիկորեն անհնարին էր դարձնում շարքային քաղաքացու համար` ազատվել պատժից:

Սաակաշվիլու կառավարման ընթացքում, առաջին ատյանների դատարանները, ոստիկանությունը և պետական այլ մարմիններ գրեթե մաքրվեցին կոռուպցիայից:

Երրորդ

Երկրում իրականացավ բարքերի իսկական հեղափոխություն: Վրաց հասարակությունը սրընթաց եվրոպականացվում էր, կրթվում էր:

Չորրորդ

Տնտեսությունը ազատականացվեց, վերացան կլանային բիրտ համակարգերը: Կախա Բենդուկիձեին հաջողվեց երկրում հաստատել գրավիչ բիզնես միջավայր: Տնտեսությունը զարգանում էր տարեկան 8-9 տոկոսանոց աճով: Նույնիսկ 2008-ի պատերազմն ու համաշխարհային ճգնաժամը էապես բացասական չազդեցին երկրի տնտեսության վրա:
Թեև պետք է նշել, որ տնտեսական աճի վրա էապես ազդեց նաև արևմտյան օգնության չափը: Հիշեցնենք, որ Սաակաշվիլու կառավարման ընթացքում Վրաստանը ստացավ ավելի քան 4,5 մլրդ դոլարի չափով օգնություն: Հասկանալի է, որ դա նաև իր աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության գինն էր:

Ավելին, Արևմուտքը, Վրաստանին օրինակելի երկիր էր ուզում դարձնել տարածաշրջանի մյուս երկրների համար և դրա պատճառով էր նա ստանում շռայլ օգնություն:
Այդպիսի օրինակելի օգնություն ժամանակին Արևմուտքը տվեց Հարավարևելյան Ասիայում Հարավային Կորեային: Լատինական Ամերիկայում` Չիլիին` Պինոչետի ռեժիմի ժամանակ: Այս օգնությունները գաղափարական և աշխարհաքաղաքական բնույթ ուներին:

Հինգերրորդ

Սաակաշվիլին, թեև սկսեց պայքար կոռուպցիայի դեմ, չկալանավորեց Շևարդնաձեին` գիտակցելով դրա բացասական հետևանքներիը:

Որո՞նք էին հեղափոխության բացասական հետևանքները

Առաջին

Երկրում վերացավ զանգվածային կոռուպցիան, սակայն սկսեց ծաղկել, այսպես կոչված, «էլիտար» կոռուպցիան:

Թեև այս գործոնը ամենուրեք բացասական է ընկալվում, փորձեմ չհամաձայնվել այդ եզրույթի հետ, քանզի նման մաշտաբային փոփոխությունների ժամանակ հնարավոր չէր խուսափել այդ երևույթից:

Երկրորդ

Սովորաբար ընդունված էր այն ժամանակ Սաակաշվիլուն համարել ժողովրդավար, մինչդեռ Վրաստանում այդ ժամանակ հաստատվեց իրկական բռնատիրական ռեժիմ, որտեղ ռեպրեսիաները ներթափանցել էին նույնիսկ հասարակ մարդկանց մեջ: Այն ժամանակվա պաշտոնական տվյալներով բանտերով անցել էին ավելի քան 200 000 քաղաքացի: Քաղբանտարկյալների թիվը ոչ թե հարյուրներ էր կազմում, այլ` հազարներ:
Բերենք ընդամենը մեկ փաստ: Մարդիկ վախենում էին իրար հետ հեռախոսով խոսել քաղաքական թեմաների մասին:

Երրորդ

Երկրում վերացավ կլանային կառավարման համակարգը, բայց տնտեսության մեջ ակտիվ դեր սկսեց կատարել վրացական ԱԱԾ-ն: Դրա հետևանքները, իսկապես կործանարար դարձան այդ երկրի համար: Դրա մասին մեր տաղավարում ժամանակին ներկայացրել էր այն ժանակաշրջանում Աջարիայի հայ համայնքի ղեկավար Արմեն Գևորգյանը /տես նաև Zham.am -ի տեսանյութը` ստորև/:

Բերենք, ընդամենը մեկ տվյալ: Սաակաշվիլիի կառավարման ընթացում իշխանությունների կողմից ապօրինի բռնագրավվել էր ավելի քան 36 հազար ընկերություն:

Չորրորդ

Սաակաշվիլիի էքսցենտրիկ ներքին և արտաքին քաղաքականության պատճառով այդ երկիրը գրեթե անվերադարձ կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան: Ավելի քան 1 000 000 մարդ հեռացավ Հայրենիքից:

Հինգերրորդ

Վրաց ազդեցիկ փորձագետների կարծիքով Սաակաշվիլին նաև շատ դրական բարեփոխումներ է իրականացրել երկրում, սակայն ռեպրեսիվ քաղաքականության պատճառով վրացիները երբեք չեն մոռանա նրան, և նույնիսկ երբ առկա է նրա ժամանակաշրջանի հանդեպ նոստալգիա, միևնույն է, նա չի կարողանա օգտվել այդ բարենպաստ վիճակից:

Սա թերևս ամենալուրջ դասը պետք է լինի մեր նորօրյա հեղափոխական իշխանությունների համար: Քանզի քաղաքականության օրենքները ֆիզիկայի օրենքների նման անթեի են գործում:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan