1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը. 183 թեկնածուների անունները Քաղաքական ուժերն իրենց ցուցակները ներկայացնում են ԿԸՀ. ՈՒՂԻՂ Ճիշտ է Փաշինյանը. Քաղաքական «լոդրերը» պետք է դուրս գան քաղաքականությունից Լրագրողները՝ պատգամավորի թեկնածուներ. ովքե՞ր են ընդունել քաղաքականությամբ զբաղվելու առաջարկը Հայտնի է ՀՅԴ ցուցակի առաջին դեմքերը Ադրբեջանական պարբերականը չի էլ թաքցնում, որ Լուկաշենկոյի գործողությունների հետևում Բաքուն է կանգնած, և նրանք համատեղ են օգտվում Փաշինյանի սխալներից. Տեսանյութ ԱԺ նիստը (ուղիղ միացում) Տպավորություն է՝ Սամվել Մայրապետյանին կալանքի տակ պահելով՝ փորձում են ցուցմունք կորզել. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) Երեքշաբթի՝ նոյեմբերի 13–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) «Իմ քայլի» ցուցակը հայտնի է․ առաջին եռյակում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանն են
ԼՐԱՀՈՍ
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը կդիմի ոստիկանություն (լուսանկար) «Ազգային համաձայնություն» կուսակցությունը hայտարարություն է տարածել Երևանում կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ գնդապետի Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող ջրի խողովակաշարի վրա ապօրինի միացման մի քանի կետի հայտնաբերման առթիվ քրեական գործ է հարուցվել Թատերական ինստիտուտը նոր ռեկտոր կունենա. Լիլիթ Արզումանյանը նշանակվել է պաշտոնակատար Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը. 183 թեկնածուների անունները Քաղաքական ուժերն իրենց ցուցակները ներկայացնում են ԿԸՀ. ՈՒՂԻՂ Արցախում տնտեսական ծրագրերն ունեն ռազմավարական նշանակություն. կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը. Գիշերը դանակի սպառնալիքի տակ թալանել են «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատունը. տարել են խոշոր չափի գումար Ասում էիք` 800 միլիոնով բյուջեն կավելացնեք, բա ո՞ւր ա. Էդուարդ Շարմազանովը` Փաշինյանի կառավարության մասին (Տեսանյութ) Վահան Բաբայանը` ՀՀԿ ցուցակում Կրկին չարաբաստիկ կարմիր գծերի և տրանսպորտային կոլապսի մասին Ճիշտ է Փաշինյանը. Քաղաքական «լոդրերը» պետք է դուրս գան քաղաքականությունից ՊԵԿ-ը ստուգողական միջոցառումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում. բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդին ամուսնացել է (լուսանկար) Նոր նախագիծ. պետական պաշտոնյաների կենսաթոշակը կապվելու է քաղաքացիների կենսաթոշակի հետ Լրագրողները՝ պատգամավորի թեկնածուներ. ովքե՞ր են ընդունել քաղաքականությամբ զբաղվելու առաջարկը Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին հետևող պակիստանցին ձերբակալվել է Հայտնի է ՀՅԴ ցուցակի առաջին դեմքերը Գործարքի առաջարկ Ո՞վ է լինելու «Մենք»-ի ցուցակում Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը «Ազատություն»-ը մեր օրերի «Պրավդան» է (լուսանկար) Ադրբեջանական պարբերականը չի էլ թաքցնում, որ Լուկաշենկոյի գործողությունների հետևում Բաքուն է կանգնած, և նրանք համատեղ են օգտվում Փաշինյանի սխալներից. Տեսանյութ Պրոգրես. հիմա արդեն ասում ենք՝ սելֆիի ձող լինի, մենակ թե նիկոլական լինի Հայաստանի միջազգային պետական պահուստները կտրուկ նվազել են Հետաքրքիր պայքար է սպասվում Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող ընտրատարածքում. այսօր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետն է Աննա Հակոբյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ (լուսանկարներ) Այս ընտրություններում «ասֆալտին փռել, պատին ծեփել» չի լինելու՞ Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին. Վիգեն Սարգսյան Մտածեցի ցնդելու շեմին եմ․ Վանո Սիրադեղյանի դստեր հուզիչ գրառումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը դեռ հայտնի չէ. ինչ մտավախություններ ունի Ծառուկյանը Նոր դժգոհություններ. ովքեր են ՔՊ ցուցակում հայտնված նախկին ՀՀԿ-ականները ԱԺ նիստը (ուղիղ միացում) Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը բարկացել և պատռել ցուցակը Համաներման հետեւանքները. իրավապահ համակարգը հայտնվել է անելանելի իրավիճակում Առանց Տարոն Մարգարյանի՞. ում ումով են փոխարինել ՀՀԿ ցուցակում Տպավորություն է՝ Սամվել Մայրապետյանին կալանքի տակ պահելով՝ փորձում են ցուցմունք կորզել. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) Երեքշաբթի՝ նոյեմբերի 13–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) Հատ-հատ, մեկ-մեկ ստուգելու եմ. Նարիա Զոհրաբյան Ռեալը Սոլարիին լիարժեք պայմանագիր կառաջարկի Ադրբեջանն առաջ է քաշում ուժերը նախիջևանյան առաջնագծում. Bellingcat (լուսանկար) Պետրոս Ղազարյանը՝ ՇՈւՏՈՎ, Հանրայինի եթերում. Տեսանյութ Թանդիլյանն առաջարկում է սահմանել առավելագույն կենսաթոշակի չափ, որը չի գերազանցի նվազագույնի տասնապատիկը «Իմ քայլի» ցուցակը հայտնի է․ առաջին եռյակում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանն են ՀՀԿ ցուցակը հաստատվեց. Դավիթ Շահնազարյանը առաջին տասնյակում է «Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին Տիգրան Ավինյանն ընտրություններում առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում Հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազայի ծառայողների միջև Կիսամերկ Քիմ Քարդաշյանը՝ իր երեխաների հետ Եթե կաշառքի պահանջարկ չլինի, ապա առաջարկները վաղ, թե ուշ կվերանան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Սամվել Կարապետյանի դստեր նոր լուսանկարները «Բակո Սահակյանը կանգնեցրեց մեքենան, իջանք առևտուր անելու». Տիգրան Աբրահամյան Ըստ Լուկաշենկոյի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի աշխատանքը շատ մեծ բեռ է մի երկրի համար, որը գտնվում է նման անցումային փուլում Կոռուպցիա հաղթահարելու համար շատ քիչ է մարդ բռնելը կամ «ասֆալտին պառկեցնելը» Մեր ռազմական թատերաբեմում ինչպես երեկ կործանիչ ավիացիան անելիք չուներ, այնպես էլ՝ այսօր չունի Ալեքսանյանի նոր սուպերմարկետը եւ Սերժ Սարգսյանի անկեղծ ելույթը. մամուլն այսօր (Տեսանյութ) 20-ամյա կնոջը սպանած տղամարդը նրա հետ ծանոթացել էր քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայց է ներկայացրել Չավուշօղլու. «Ֆրանսիայի արտգործնախարարը չափն անցել է» Ինչի համար են ապատեղեկատվություն տարածողներին եթեր տրամադրում Արտակ Զեյնալյանն Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալին հորդորել է զբաղվել կոռուպցիոն ներքին խնդիրների պատշաճ քննությամբ Նիկոլ Փաշինյանը, Արա Բաբլոյանը և այլ պաշտոնյաներ` Յուրի Վարդանյանի հոգեհանգստին (լուսանկարներ) Ի՞նչ ճանապարհով է վերջնականապես լուծվելու անտունների հարցը. գլխավոր ճարտարապետը տարբերակ առաջարկեց Ներդրողներն ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի մասին Ես զգուշացրել էի, որ այսուհետ ապօրինի շինարարություն չի լինելու, և մարդիկ լուրջ չէին վերաբերվում դրան․ Մարության (տեսանյութ) «Ռազմական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կապահովի Հայաստանի անվտանգությունը». Պետդումայի պատգամավոր Մենք բացահայտել ենք նոր իշխանությունների ստերի շարանը. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) «Սասնա Ծռերի» նախընտրական ցուցակի առաջին տեղում լինելու է Վարուժան Ավետիսյանը. Ժիրայր Սեֆիլյան ԱՄՆ-ի կողմից հետախուզվող հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը արգելանքից ազատ է արձակվել Լուկաշենկոն արդեն չի էլ թաքցնում, որ ՀԱՊԿ- ի շուրջ աղմուկը իրականացնում է Ալիևի պատվերով. Տեսանյութ Վահագն Թևոսյան. Հանրայինի լրատվականը՝ փաստ չէ, որ նոր տնօրեն կունենա Լուկաշենկո. Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածությունները սրբություն են մեզ համար (Տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտը գրավ է դրված 26 մլն դոլարով. Վանեցյան Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ջիբրալթար. Տեսանյութ 30-ամյա տղամարդը մահացու ծեծի է ենթարկել 20-ամյա կնոջը Ալեքսանյանը նոր սուպերմարկետ է կառուցում․ տասնյակ ընտանիքներ կկորցնեն իրենց աշխատանքը (Տեսանյութ) Հայաստանի քաղաքացին պետք է ունակ լինի ապահովել իր և իր երկրի բարեկեցությունը. Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՝ ուղիղ ԱԳՆ-ն Վերին Լարսում 2,5 կմ հերթի¸ Մամեդյարով-Մնացականյան հանդիպման և Իրանի դեմ պատժամիջոցների մասին (տեսանյութ)
Հարցում

Ի՞նչ կարող է հուշել Սաակաշվիլու կառավարման փորձը Հայաստանին. Տեսանյութ

Այսպես կոչված «վարդերի» հեղափոխությունը Վրաստանում առաջինն էր հետսովետական տարածքում, առաջինն էր, որի դրական և բացասական կողմերի մասին շատ վերլուծություններ է կատարվել: Արժե նաև, որ մենք էլ տեղյակ լինենք այդ ուսումնասիրությունների մասին, քանզի ուրիշի սխալները հաշվի առնելով, մենք կարող ենք խուսափել մեր սխալներից:

Եվ այսպես, փորձենք հասկանալ, թե ինչ տվեց այդ հեղափոխությունը Վրաստանին, և ինչից պետք է խուսափել, որպեսզի մեր հարևանների սխալները չկրկնվեն:

Վրացական հեղափոխությունը, նրա դրական և բացասական արդյունքները

Ինչպես հայտնի է, 2003-ի նոյեմբերին այդ երկրում անցկացվեցին խորհրդարանական հերթական ընտրություններ, որի արդյունքները ավանդաբար կեղծվեցին: Հենց այդ ժամանակ էլ Սաակաշվիլիին և նրա կողմնակիցներին հաջողվեց չեղարկել ընտրության արդյունքները և հեռացնել Շևարդնաձեին իշխանությունից: Տեսարանը շատ նման էր մերին` 2018-ի ապրիլին:

Որից հետո, 2004-ի հունվարին այդ երկրում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որտեղ Սաակաշվիլին ստացավ ձայների ավելի քան ... 96 տոկոսը: Համաձայնվեք, որ այս ամենը հիշեցնում է մեր օրերը:

Որից հետո անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որտեղ նույնպես Սաակաշվիլու դաշինքը ստացավ ձայների ավելի քան 76 տոկոսը:
Այսպիսով, Սաակաշվիլին էյֆորիայի հաշվին կարողանում է երկրում փաստացի հաստատել մենիշխանություն:

Հետագա քաղաքական գործընթացները մեզ հետաքրքիր չեն, ինչպես սպանվեցին Զուրաբ Ժվանիան, ինչպես չորս տարի անց, նա կոշտ միջոցներ կիրառեց իր հակարակորդների դեմ և այլն:

Մեզ հետաքրքիր է, թե ինչ դրական և բացասական գործոններ ի հայտ եկան, և ինչ պետք է անել, որպեսզի մենք չկրկնենք նրանց բացասական երևույթները:

Եվ այսպես նշենք դրական կողմերը

Առաջին

Սաակաշվիլիին հաջողվեց գրեթե վերացնել երկրում հաստատված գողական բարքերը: Հայ ընթերցողը դա չի հասկանա, քանզի մեր մոտ դա չի տարածված, մինչդեռ, Վրաստանում ամեն շենք, փողոց, թաղ ուներ իր օրենքով գողին, և հաճախ նա էր կարգավորում քաղաքացիների առօրյա վեճերը: Դատարանները ավելի շատ դակիչի ֆուկցիա էին կատարում: Երկրում փաստացի հաստատված էր գողապետություն, ինչը Սաակաշվիլին գրեթե վերացրեց:

Երկրորդ

Սաակաշվիլին վերացրեց, այսպես կոչված, զանգվածային կաշառակերությունը, որը համատարած բնույթ ուներ: Համեմատելու համար նշենք, որ այդ տարիներին /2000-2003/, վրացիները Հայաստանը «Շվեյցարիա էին» անվանում` Վրաստանի համեմատ:
Օրինակ, մարիխուանա օգտագործելու համար քաղաքացին կարող էր 500 դոլարով ազատվել պատժից, մինչդեռ Սաակաշվիլու ժամանակ այդ թիվը հասնում էր մոտ 15 000 դոլարի, ինչը պրակտիկորեն անհնարին էր դարձնում շարքային քաղաքացու համար` ազատվել պատժից:

Սաակաշվիլու կառավարման ընթացքում, առաջին ատյանների դատարանները, ոստիկանությունը և պետական այլ մարմիններ գրեթե մաքրվեցին կոռուպցիայից:

Երրորդ

Երկրում իրականացավ բարքերի իսկական հեղափոխություն: Վրաց հասարակությունը սրընթաց եվրոպականացվում էր, կրթվում էր:

Չորրորդ

Տնտեսությունը ազատականացվեց, վերացան կլանային բիրտ համակարգերը: Կախա Բենդուկիձեին հաջողվեց երկրում հաստատել գրավիչ բիզնես միջավայր: Տնտեսությունը զարգանում էր տարեկան 8-9 տոկոսանոց աճով: Նույնիսկ 2008-ի պատերազմն ու համաշխարհային ճգնաժամը էապես բացասական չազդեցին երկրի տնտեսության վրա:
Թեև պետք է նշել, որ տնտեսական աճի վրա էապես ազդեց նաև արևմտյան օգնության չափը: Հիշեցնենք, որ Սաակաշվիլու կառավարման ընթացքում Վրաստանը ստացավ ավելի քան 4,5 մլրդ դոլարի չափով օգնություն: Հասկանալի է, որ դա նաև իր աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության գինն էր:

Ավելին, Արևմուտքը, Վրաստանին օրինակելի երկիր էր ուզում դարձնել տարածաշրջանի մյուս երկրների համար և դրա պատճառով էր նա ստանում շռայլ օգնություն:
Այդպիսի օրինակելի օգնություն ժամանակին Արևմուտքը տվեց Հարավարևելյան Ասիայում Հարավային Կորեային: Լատինական Ամերիկայում` Չիլիին` Պինոչետի ռեժիմի ժամանակ: Այս օգնությունները գաղափարական և աշխարհաքաղաքական բնույթ ուներին:

Հինգերրորդ

Սաակաշվիլին, թեև սկսեց պայքար կոռուպցիայի դեմ, չկալանավորեց Շևարդնաձեին` գիտակցելով դրա բացասական հետևանքներիը:

Որո՞նք էին հեղափոխության բացասական հետևանքները

Առաջին

Երկրում վերացավ զանգվածային կոռուպցիան, սակայն սկսեց ծաղկել, այսպես կոչված, «էլիտար» կոռուպցիան:

Թեև այս գործոնը ամենուրեք բացասական է ընկալվում, փորձեմ չհամաձայնվել այդ եզրույթի հետ, քանզի նման մաշտաբային փոփոխությունների ժամանակ հնարավոր չէր խուսափել այդ երևույթից:

Երկրորդ

Սովորաբար ընդունված էր այն ժամանակ Սաակաշվիլուն համարել ժողովրդավար, մինչդեռ Վրաստանում այդ ժամանակ հաստատվեց իրկական բռնատիրական ռեժիմ, որտեղ ռեպրեսիաները ներթափանցել էին նույնիսկ հասարակ մարդկանց մեջ: Այն ժամանակվա պաշտոնական տվյալներով բանտերով անցել էին ավելի քան 200 000 քաղաքացի: Քաղբանտարկյալների թիվը ոչ թե հարյուրներ էր կազմում, այլ` հազարներ:
Բերենք ընդամենը մեկ փաստ: Մարդիկ վախենում էին իրար հետ հեռախոսով խոսել քաղաքական թեմաների մասին:

Երրորդ

Երկրում վերացավ կլանային կառավարման համակարգը, բայց տնտեսության մեջ ակտիվ դեր սկսեց կատարել վրացական ԱԱԾ-ն: Դրա հետևանքները, իսկապես կործանարար դարձան այդ երկրի համար: Դրա մասին մեր տաղավարում ժամանակին ներկայացրել էր այն ժանակաշրջանում Աջարիայի հայ համայնքի ղեկավար Արմեն Գևորգյանը /տես նաև Zham.am -ի տեսանյութը` ստորև/:

Բերենք, ընդամենը մեկ տվյալ: Սաակաշվիլիի կառավարման ընթացում իշխանությունների կողմից ապօրինի բռնագրավվել էր ավելի քան 36 հազար ընկերություն:

Չորրորդ

Սաակաշվիլիի էքսցենտրիկ ներքին և արտաքին քաղաքականության պատճառով այդ երկիրը գրեթե անվերադարձ կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան: Ավելի քան 1 000 000 մարդ հեռացավ Հայրենիքից:

Հինգերրորդ

Վրաց ազդեցիկ փորձագետների կարծիքով Սաակաշվիլին նաև շատ դրական բարեփոխումներ է իրականացրել երկրում, սակայն ռեպրեսիվ քաղաքականության պատճառով վրացիները երբեք չեն մոռանա նրան, և նույնիսկ երբ առկա է նրա ժամանակաշրջանի հանդեպ նոստալգիա, միևնույն է, նա չի կարողանա օգտվել այդ բարենպաստ վիճակից:

Սա թերևս ամենալուրջ դասը պետք է լինի մեր նորօրյա հեղափոխական իշխանությունների համար: Քանզի քաղաքականության օրենքները ֆիզիկայի օրենքների նման անթեի են գործում:

Արտակ Հակոբյան

website by Sargssyan