Ես երկար եմ սպասել այս ամենին և այն կպահպանեմ ընդմիշտ. Դերասանուհի Մարջան Ավետիսյանն ամուսնացել է
Դերասանուհի Մարջան Ավետիսյանն, ով այս շրջանում նկարահանվում է «Ֆուլ հաուս» սիթքոմում՝ Թամարայի կերպարում, վերջին մեկ ամսվա ընթացքում Facebook-ի և instagram-ի իր էջում սիրելիի հետ հաճախ է լուսանկարներ հրապարակում: Թե ո՞վ է նա, դերասանուհին չի բացահայտում:
Օրերս էլ հայտնի դարձավ, որ նրանք ամուսնացել են:
Ի դեպ, նկարներին կից դերասանուհին հաճախ է մակագրություններ անում: Դրանցից մեկում գրառել է.
«Ես երկար եմ սպասել այս ամենին և այն կպահպանեմ ընդմիշտ»: