Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Մայրապետյանի գործը լակմուսյան թուղթ է երկրի դատաիրավական համակարգի առողջացման համար (Տեսանյութ)

«Հայաստանում բոլորը օրենքի առաջ հավասար են` անկախ զբաղեցրած դիրքից և սոցիալական կարգավիճակից» այս մասին բազմիցս հայտարարել ու շարունակում է պնդել Նիկոլ Փաշինյանը:

Հետհեղափոխական Հայաստանը իր առաջնային խնդիրներից էր համարում վերականգնել ժողովրդի վստահությունը դատական մարմինների նկատմամբ: Հեղափոխությունից երկու ամիս անց այս ուղղությամբ քայլեր ձեռնարկեց գլխավոր դատախազությունը` խոսելով կալանավորման պրակտիկայի բարեփոխության անհրաժեշտության մասին:

Դատախազության կոլեգիայի նիստում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարեց ոչ մեծ ու միջին հանցագործությունների պարագայում շեշտը դնել կալանքի հիմքերի ոչ թե հավանական կանխատեսելիության, այլ` իրական փաստերի առկայության վրա:

Հաջորդ կարևոր հանձնարարականն էր` դիտարկել այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունը և յուրաքանչյուր դեպքի համար գնահատել ռիսկերն ու լայնորեն կիրառել անձնական կամ կազմակերպությունների երաշխավորությունը նաև գրավը` որպես խափանման միջոց:

Քննարկվեց և որոշվեց, որ ՀՀ-ում պետք է կալանավորման շատ քիչ դեպքեր լինեն: Այս ընթացքում ազատ արձակվեցին քրեական հեղինակություններ, ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք, անգամ` ցմահ դատապարտյալ (Կարեն Օգանեսյան):

Այս ֆոնին հոկտեմբերի 6-ին ձերբակալվեց գործարար Սամվել Մայրապետյանը` կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով, իսկ խափանման միջոց ընտրվեց կալանքը: Այս իրադարձությունը փոխեց պատկերացումը հետհեղափոխական Հայաստանի անաչառ դատական համակարգի նկատմամբ:

Մշակութային և հասարակական բազմաթիվ գործիչներ իրենց զարմանքն արտահայտեցին ընտրված խափանման միջոցի իրավական և արդար հիմքերի վերաբերյալ, չնայած Փաշինյանը հայտարարել է, որ զանգովի արդարադատություն չի լինելու:

Ի վերջո, Նոր Հայաստանում դատական մարմինները աշխատու՞մ են Նիկոլ Փաշինյանի մատնանշած ուղիով, թե՞ շարունակում են հավատարիմ մնալ նախկին գործելաոճին:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ վտանգներ իր մեջ կարող է պարունակել, այսպես կոչված, «անցումային արդարադատության» գաղափարի ներդրումը, քանզի այս պարագայում սուբյեկտիվ գործոնը կարող է գերակա դեր խաղալ, էլ չենք խոսում հնարավոր քաղաքականացված գործընթացների վտանգավորության մասին: Այս ճանապարհով ժամանակին գնաց Սահակաշվիլին Վրաստանում, և արդյունքը ողբերգական դարձավ այդ երկրի համար:

Ահա թե ինչու է անհրաժեշտ, որ Մայրապետյանի գործը պանդորայի արկղի դեր չկատարի, և հենց դրա համար է անհրաժեշտ, որ նա օր առաջ ազատվի կալանքից, և վտանգավոր բացառություն չդառնա, ինչքան էլ որ քաղաքական ենթատեքստի գայթակղությունը մեծ լինի այս հարցում իշխանության համար:

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan