Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
19
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Լիարժեք կրթություն լսողության խանգարում ունեցող երեխաներին (ֆոտոշարք)

Նա լսում է բե­րա­նի, շուր­թե­րի շար­ժու­մից, դի­մա­խա­ղից… ես չու­նեմ այդ կա­րո­ղութ­յու­նը կամ չեմ վար­ժեց­րել, ո­րով­հետև սո­վոր եմ լսել ձայ­նով: Ու­րեմն՝ ես հաշ­ման­դամ եմ այն­քան, որ­քան ժես­տե­րի լեզ­վով խո­սող ու լսող մար­դը:

Եր­ևա­նի լսո­ղութ­յան խան­գա­րում­ներ ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի հա­տուկ կրթա­հա­մա­լի­րը Նոր­քի այ­գի­ներ 193 հաս­ցեում է 1959 թվա­կա­նից: Նախ­կի­նում կոչ­վում էր Խու­լե­րի գի­շե­րօ­թիկ դպրոց՝ 8-ամ­յա կրթութ­յամբ: Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում փոխ­վե­ցին ան­վա­նու­մը, ուս­ման տևո­ղութ­յու­նը, վե­րա­բեր­մունքն ու ըն­կա­լու­մը: Խու­լե­րի գի­շե­րօ­թիկ դպրո­ցը վե­րան­վան­վեց Լ­սո­ղութ­յան խան­գա­րում­ներ ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի հա­տուկ կրթա­հա­մա­լիր: Կր­թա­հա­մա­լիրն իր տի­պով միակն է հան­րա­պե­տութ­յու­նում՝ ի­րա­կա­նաց­նե­լով է 12-ամ­յա միջ­նա­կարգ կրթութ­յուն լսո­ղութ­յան խան­գա­րում­նե­րով ե­րե­խա­նե­րի հա­մար: Այն նաև միակ կրթա­հա­մա­լիրն է Հա­յաս­տա­նում, որ­տեղ կրթութ­յուն են ստա­նում միայն լսո­ղութ­յան խան­գա­րում ու­նե­ցող ե­րե­խա­նե­րը` խու­լե­րը, թույլ լսող­նե­րը, չա­փա­վոր լսող­նե­րը և ծանր լսող­նե­րը: Դպ­րոցն ա­շա­կերտ­ներ ու­նի հան­րա­պե­տութ­յան բո­լոր մար­զե­րից, Ար­ցա­խից ու Ջա­վախ­քից:

Ի՞նչ մա­կար­դա­կի վրա է այ­սօր նրանց կրթութ­յու­նը Հա­յաս­տա­նում. զրու­ցել ենք Եր­ևա­նի Լ­սո­ղութ­յան խան­գա­րում­ներ ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի հա­տուկ կրթա­հա­մա­լի­րի տնօ­րեն Հաս­միկ Բա­դալ­յա­նի և Կա­ռա­վար­ման խորհր­դի նա­խա­գահ Ա­շոտ Ա­վե­տիս­յա­նի հետ, ով դպրո­ցը ղե­կա­վա­րել է 1997 թվա­կա­նից:

-Լ­սո­ղութ­յան խան­գա­րում ու­նե­ցող յու­րա­քանչ­յուր ե­րե­խա կրթութ­յուն ստա­նա­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նի՝ կամ հա­տուկ դպրո­ցում, կամ նե­րա­ռա­կան կրթութ­յամբ դպրոց­նե­րում: Արդ­յո՞ք դա նույնն է, նե­րա­ռա­կան դպրո­ցը կա­րո՞ղ է լսո­ղութ­յան խան­գա­րում ու­նե­ղոց ե­րե­խա­յին կրթե­լու ֆունկ­ցիան լիար­ժեք կա­տա­րել:


Հ. Բա­դալ­յան- Լ­սո­ղութ­յան խնդիր ու­նե­ցող յու­րա­քանչ­յուր ե­րե­խա­յի հետ պետք է ի­րա­կա­նաց­նել կրթա­կան ծրագ­րեր: Այ­սօր շատ ե­րե­խա­ներ այ­ցե­լում են նաև նե­րա­ռա­կան դպրոց­ներ, բայց փոր­ձը ցույց է տվել, որ նե­րա­ռա­կան դպրո­ցում մի քա­նի տա­րի սո­վո­րե­լուց հե­տո ի վեր­ջո տե­ղա­փոխ­վում են մեր կրթա­հա­մա­լիր: Ի­րա­կա­նում դա շատ մեծ խնդիր է դառ­նում նրանց հա­մար: Այ­սինքն՝ ե­րե­խան հա­ճա­խում է նե­րա­ռա­կան դպրոց, որ­տեղ ա­ռա­ջին-երկ­րորդ դա­սա­րան­նե­րում ծրա­գի­րը թեթև է, այ­նու­հետև սկսում է բար­դա­նալ: Ե­րե­խան ար­դեն չի հասց­նում ծրագ­րին հա­մա­հունչ սո­վո­րել, և­ ա­ռա­ջա­նում է մտա­վոր հա­պա­ղում, կարծ­րա­նում է ար­տա­բե­րա­կան ա­պա­րա­տը: Երբ այդ ե­րե­խա­նե­րը գա­լիս են մեր կրթա­հա­մա­լիր, մենք նրանց ու­սու­ցու­մը սկսում ենք զրո­յից: Այս­տեղ կրթութ­յունն ի­րա­կա­նաց­վում է հա­տուկ մե­թոդ­նե­րով՝ սուր­դո­ման­կա­վարժ­նե­րի մի­ջո­ցով, ով­քեր սո­վո­րել, մաս­նա­գի­տա­ցել ու վե­րա­պատ­րաստ­վել են հենց այդ ուղ­ղութ­յամբ:

-Այս հար­ցում շատ կար­ևոր է նաև ծնո­ղի դե­րը, ո­րը չպետք է բար­դույ­թա­վոր­վի և մ­տա­ծի ե­րե­խա­յի կրթութ­յան ճիշտ կազ­մա­կերպ­ման և հա­մա­պա­տաս­խան կրթա­կան հաս­տա­տութ­յուն տա­նե­լու մա­սին:

-Ա­յո: Մենք կոչ ենք ա­նում այն ծնող­նե­րին, ո­րոնք ու­նեն լսո­ղութ­յան խան­գար­մամբ ե­րե­խա­ներ, չհա­վա­տալ ոչ մաս­նա­գետ­նե­րին, ով­քեր խոս­տա­նում են ե­րե­խա­յին խո­սել սո­վո­րեց­նել: Փո­խա­րե­նը կոչ ենք ա­նում հա­վա­տալ, որ Հա­յաս­տա­նում գոր­ծում է այն­պի­սի կրթա­հա­մա­լիր, որն ի­րա­կա­նաց­նում է լսո­ղութ­յան խան­գա­րում­ներ ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի ոչ միայն կրթութ­յու­նը, այլև լսո­ղութ­յան զար­գաց­ման ուղ­ղութ­յամբ բազ­մա­թիվ աշ­խա­տանք­ներ է կա­տա­րում, ա­պա­հո­վում է ե­րե­խա­նե­րին լսո­ղա­կան սար­քե­րով: Այս­տեղ սո­վո­րե­լով` ե­րե­խա­նե­րը դառ­նում են հա­սա­րա­կութ­յան լիար­ժեք ան­դամ՝ ձեռք բե­րե­լով մաս­նա­գի­տութ­յուն:


Ա. Ա­վե­տիս­յան - Այ­սօր շատ է խոս­վում նե­րա­ռա­կան կրթութ­յա­նում լսո­ղութ­յան խան­գա­րում­ներ ու­նե­ցող­նե­րի ընդգրկ­վա­ծութ­յան մա­սին, ո­րով փորձ է ար­վում ճա­նա­պարհ բա­ցել դե­պի հա­սա­րա­կութ­յուն և վե­րաց­նել կարծ­րա­տի­պե­րը: Բայց, ցա­վոք, պետք է ա­սել, որ նե­րա­ռա­կան դպրոց­նե­րում չկան այն լիար­ժեք մաս­նա­գետ­նե­րը, ով­քեր կկա­րո­ղա­նան կազ­մա­կեր­պել լսո­ղութ­յան խան­գա­րում ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի կրթութ­յունն ու դաս­տիա­րա­կութ­յու­նը: Սա խնդիր է, որն այ­սօր ծա­ռա­ցած է կրթութ­յան ա­ռաջ: Նախ­ևա­ռաջ բո­լոր նե­րա­ռա­կան դպրոց­նե­րը պետք է հա­մալր­վեն հա­մա­պա­տաս­խան ո­լոր­տի ծրագ­րե­րով և փորձ ու­նե­ցող մաս­նա­գետ­նե­րով, որ կա­րո­ղա­նան կրթութ­յուն ի­րա­կա­նաց­նել: Այդ ուղ­ղութ­յամբ Կր­թութ­յան նա­խա­րա­րութ­յու­նը եր­կար տա­րի­ներ ծրա­գիր է մշա­կում, հա­մա­ձայն ո­րի` մեր կրթա­հա­մա­լի­րը պետք է դառ­նա ռե­սուրս կենտ­րոն բո­լոր նե­րա­ռա­կան դպրոց­նե­րի հա­մար: Այ­սինքն՝ ե­թե որ­ևէ նե­րա­ռա­կան դպրոց դի­մի լսո­ղութ­յան խան­գա­րու­մով ե­րե­խա, ա­պա այդ դպրո­ցի տնօ­րե­նութ­յունն ան­մի­ջա­պես պետք է ա­հա­զան­գի մեզ, մենք էլ մեր մաս­նա­գե­տին ու­ղար­կենք այն­տեղ, որ­պես­զի նա սկսի աշ­խա­տել ե­րե­խա­յի հետ, փոր­ձը փո­խան­ցի տվյալ դպրո­ցի ու­սուց­չին, ո­րից հե­տո միայն դպրո­ցում շա­րու­նակ­վի այդ ե­րե­խա­յի կրթութ­յու­նը: Ծ­րա­գի­րը կա, այն կյան­քի կո­չե­լու ուղ­ղութ­յամբ աշ­խա­տանք­ներ են կա­տար­վում, բայց, ցա­վոք, այն դեռ չի ստա­ցել ի­րա­վա­բա­նա­կան ուժ:

-Կր­թութ­յու­նը կա­տա­րե­լա­գործ­վող պրո­ցես է, ձեր ո­լոր­տում մշակ­վու՞մ են նոր մե­թոդ­ներ ու տեխ­նո­լո­գի­ներ: Ո­րո՞նք են ժա­մա­նա­կա­կից սուր­դո­մե­խա­նիզմ­նե­րը:


Հ. Բա­դալ­յան -­Նախ կրթա­հա­մա­լի­րի բո­լոր ա­շա­կերտ­նե­րը կրում են լսո­ղա­կան սար­քեր. դա պար­տա­դիր է լսո­ղութ­յան խան­գա­րում ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի կրթութ­յան կազ­մա­կերպ­ման գոր­ծում: Բա­ցի այդ կրթա­հա­մա­լի­րը հա­գե­ցած է ձայ­նաու­ժե­ղա­ցու­ցիչ սար­քե­րով, ո­րոնք դա­սա­րա­նա­յին պա­րապ­մունք­նե­րի ըն­թաց­քում օգ­նում են ձայ­նը մո­տեց­նել ա­կան­ջին: Պա­րապ­մունք­նե­րի ժա­մա­նակ բո­լոր ե­րե­խա­նե­րը կրում են լսո­ղութ­յան սար­քեր, ո­րոնք ծրագ­րա­վոր­ված են FM ձայ­նաու­ժե­ղա­ցու­ցիչ սար­քե­րի հետ և­ ա­վե­լի օպ­տի­մալ են դարձ­նում ու­սու­ցու­մը: Իսկ ա­հա նե­րա­ռա­կան դպրոց­նե­րում դժվար թե նման ձայ­նաու­ժե­ղա­ցու­ցիչ­ներ լի­նեն:

Լ­սո­ղութ­յան խան­գա­րում ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի հա­մար պար­տա­դիր պայ­ման է ու­սուց­չի շուր­թե­րը տես­նե­լը, քա­նի որ նրանք լսում են աչ­քե­րով, նրանք կար­դում են ու­սուց­չի շուր­թե­րից: Կր­թութ­յան կազ­մա­կերպ­ման գոր­ծում նրանց անհ­րա­ժեշտ է ան­հա­տա­կան մո­տե­ցում: Իսկ նե­րա­ռա­կան դպրո­ցում յու­րա­քանչ­յուր ա­շա­կեր­տի ան­հա­տա­կան մո­տե­ցում ցու­ցա­բե­րե­լը բարդ խնդիր է: Լ­սո­ղութ­յան խան­գա­րում ու­նե­ցող ե­րե­խան չի կա­րող հաս­կա­նալ ու­սուց­չի ա­սա­ծը, երբ նա շրջված դիր­քով գրա­տախ­տա­կին գրում է և խո­սում: Բայց արդ­յո ՞ք ու­սու­ցի­չը, ո­րի դա­սա­րա­նում կա 30-35 ա­շա­կերտ, կհասց­նի քա­ռա­սուն­հինգ րո­պեում ան­հա­տա­կան մո­տե­ցում ցու­ցա­բե­րել լսո­ղութ­յան խան­գա­րում ու­նե­ցող ա­շա­կերտ­նե­րին: Ի­հար­կե չի հասց­նի: Իսկ մեր կրթա­հա­մա­լի­րում դա­սա­րան­նե­րը բաղ­կա­ցած են 7-10 ա­շա­կեր­տից, և­ այդ քա­ռա­սուն­հինգ րո­պե­նե­րի ըն­թա­քում ու­սու­ցի­չը կա­րո­ղա­նում է ան­հա­տա­կան մո­տե­ցում ցու­ցա­բե­րել յու­րա­քանչ­յու­րին:

Լ­սո­ղա­կան սար­քե­րը ա­նընդ­հատ զար­գա­նում են. նախ­կի­նում ա­նա­լոգ լսո­ղա­կան սար­քեր էինք կի­րա­ռում, հի­մա՝ թվա­յին: Բայց, այ­դու­հան­դերձ, լսո­ղա­կան մնա­ցոր­դը պետք է զար­գաց­նել ռեֆ­լեկ­տոր մե­խա­նիզ­մով, իսկ դա այս­տեղ ար­վում է, ե­թե նույ­նիսկ խու­լը 60 դե­ցի­բել մնա­ցորդ լսո­ղութ­յուն ու­նի: Օ­րի­նակ՝ սե­ղան բա­ռը լսե­լով՝ նա չի հաս­կա­նում, թե ի­րեն ինչ ա­սա­ցին: Ծն­ված օ­րից ե­րե­խան այդ պարզ բա­ռը լսում է հայ­րի­կից, մայ­րի­կից, բա­կում, և ն­րա մեջ ար­դեն բառն ամ­րապնդ­ված է, իսկ լսո­ղութ­յան խնդիր ու­նե­ցող ե­րե­խան այդ բա­ռի մա­սին ին­ֆոր­մա­ցիա չի ստա­նում, նա լսում է, բայց չի հաս­կա­նում: Մեր կրթա­հա­մա­լի­րում անց­կաց­վում են ան­հա­տա­կան շտկո­ղա­կան, զար­գաց­նող պա­րապ­մունք­ներ: Ա­մեն ա­շա­կերտ շա­բա­թը ե­րեք ան­գամ անվ­ճար այ­ցե­լում է սուր­դո­ման­կա­վար­ժին, և պա­րապ­մունք­նե­րի ժա­մա­նակ մարզ­վում է նրա լսո­ղութ­յու­նը` սկսած ձայ­նա­վոր և բա­ղա­ձայն հնչյուն­նե­րից, նա­խա­դա­սութ­յուն­նե­րից և­ այլն: Դա բա­վա­կան բարդ գոր­ծըն­թաց է, բայց շատ արդ­յու­նա­վետ, ե­թե ճիշտ կա­տար­վի, ցան­կա­լի արդ­յունք կտա: Իսկ մեր կրթա­հա­մա­լի­րում կրթութ­յունն ի­րա­կա­նաց­նում են հան­րա­պե­տութ­յան լա­վա­գույն սուր­դո­ման­կա­վարժ­նե­րը: Մենք կրթա­կան ծրագ­րե­րում ու­նենք հա­տուկ ա­ռար­կա­ներ, գործ­նա­կան պա­րապ­մունք­ներ, ո­րոնք նպաս­տում են ե­րե­խա­նե­րի խոս­քի զար­գաց­մա­նը: Ու­նենք ռիթ­մի­կա­յի պա­րապ­մունք­ներ, ո­րոնց ըն­թաց­քում կա­տար­վում են ձայ­նա­յին և հնչ­յու­նա­յին վար­ժութ­յուն­ներ, ին­չը զար­գաց­նում է խոս­քը ե­րաժշ­տութ­յան ու հնչյուն­նե­րի մի­ջո­ցով:

-Ի՞նչ մաս­նա­գի­տութ­յուն­ներ եք սո­վո­րեց­նում ե­րե­խա­նե­րին:

-­Յո­թե­րորդ դա­սա­րա­նից ե­րե­խա­ներն ընտ­րում են մաս­նա­գի­տութ­յուն, իսկ ա­վագ դպրո­ցում ար­դեն նրանց ու­սու­ցա­նում են 5-6 մաս­նա­գի­տութ­յուն` կոշ­կա­կա­րութ­յուն, վար­սա­հար­դա­րում, սե­ղա­նի ձևա­վո­րում, կա­րուձ­ևի մո­դե­լա­վո­րում, գոր­գա­գոր­ծութ­յուն, դի­մա­հար­դա­րում և մատ­նա­հար­դա­րում: Մաս­նա­գի­տա­կան կրթութ­յու­նը տևում է ե­րեք տա­րի: Կր­թա­հա­մա­լիրն ա­վար­տում են մաս­նա­գի­տութ­յուն ձեռք բե­րած: Ու­նենք սա­ներ, ով­քեր ըն­դուն­վել են բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հա­տա­տութ­յուն­ներ: Ե­թե տա­րի­ներ ա­ռաջ մար­դիկ խեթ աչ­քով էին նա­յում ժես­տե­րի լեզ­վով խո­սող­նե­րին, ա­պա այ­սօր սո­վո­րա­կան են վե­րա­բեր­վում:


Ա. Ա­վե­տիս­յան- Կր­թա­հա­մա­լի­րի կա­տա­րած աշ­խա­տան­քի գնա­հա­տա­կա­նը մեր շրջնա­վարտ­նե­րի ու­նե­ցած հա­ջո­ղութ­յուն­ներն են: Երբ ժա­մա­նա­կին կրթութ­յու­նը 9-ամ­յա էր, ե­րե­խա­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն չու­նեին ի­րենց ու­սու­մը շա­րու­նա­կե­լու: Բայց երբ կրթա­հա­մա­լի­րը դար­ձավ 12-ամ­յա, ե­րե­խա­նե­րը սկսե­ցին մտա­ծել բուհ ըն­դուն­վե­լու և­ ու­սու­մը շա­րու­նա­կե­լու մա­սին: Մենք այ­սօր ու­նենք 3-4 ու­սա­նող Ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի Դե­ֆեկ­տո­լո­գիա­յի և­ ա­րա­տա­բա­նութ­յան ֆա­կուլ­տե­տում, ու­նենք 6 ու­սա­նող Գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միա­յում, ու­սա­նող՝ Թա­տե­րա­կան ինս­տի­տու­տում, ով նաև այս պա­հին աշ­խա­տում է Մն­ջա­խա­ղի թատ­րո­նում: Ի դեպ, Ժի­րայր Դա­դաս­յա­նը մեծ ու­շադ­րութ­յուն է դարձ­նում մեր ե­րե­խա­նե­րի` մնջա­խա­ղի ուղ­ղութ­յամբ զար­գաց­մա­նը, և ն­րա աշ­խա­տան­քի շնոր­հիվ է, որ մեր ե­րե­խա­նե­րը սեր ու­նեն մնջա­խա­ղի նկատ­մամբ:

-Դպ­րո­ցը ի՞նչ պայ­ման­նե­րով է կա­րո­ղա­նում ա­պա­հո­վել նրանց:


Հ. Բա­դալ­յան-Կր­թա­հա­մա­լիրն աշ­խա­տում է գի­շե­րօ­թիկ ռե­ժի­մով, մենք ե­րե­խա­նե­րին ա­պա­հո­վում ենք անվ­ճար չոր­սան­գամ­յա սնուն­դով, գի­շե­րա­կա­ցով, անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում հի­գիե­նա­յի պա­րա­գա­նե­րով, հա­գուս­տի ո­րոշ տե­սակ­նե­րով: Դա­սերն ա­վար­տե­լուց հե­տո ե­րե­խա­նե­րը գնում են մյուս մաս­նա­շենք, ո­րը շատ լավ պայ­ման­ներ ու­նի, շատ լավ կա­հա­վոր­ված է, ու­նի ջե­ռու­ցում, խա­ղա­սեն­յակ­ներ: Այս­տեղ ե­րե­խա­նե­րը խա­ղում են, պատ­րաս­տում ապ­լի­կա­ցիա­ներ, դի­տում են ֆիլ­մեր թարգ­ման­չի օգ­նութ­յամբ, դա­սերն են սո­վո­րում, ճա­շա­րան են գնում, իսկ ե­րե­կո­յան ժա­մե­րին խաչ­բա­ռեր են լու­ծում, ին­տե­լեկ­տո­ւալ խա­ղեր են խա­ղում: Մենք ու­նենք նաև հա­տուկ գի­շե­րա­յին դաս­տիա­րա­կա­ներ: Այս կրթա­հա­մա­լի­րը նրանց տունն է, որ­տեղ անց­նում է նրանց ողջ օ­րը:

-Ի ՞ նչ­ եք տա­լիս դուք նրանց բա­ցի կրթութ­յու­նից և­ ա­պա­հով պա­հե­լուց:


Ա. Ա­վե­տիս­յան- Ս­սո­ցիա­լի­զաց­վե­լու կա­րո­ղութ­յուն ենք տա­լիս, որ հա­սա­րա­կութ­յան մեջ ամ­րապն­դեն ի­րենց քայ­լե­րը: Մեր դպրոցն ա­վար­տած յու­րա­քանչ­յուր ե­րե­խա կա­րող է ինք­նու­րույն աշ­խա­տել և հո­գալ իր բո­լոր խնդիր­նե­րը` ա­ռանց պե­տութ­յան հո­գա­ծութ­յան: Ե­րե­խան, գա­լով մեր կրթա­հա­մա­լիր, ոչ միայն տա­ռա­ճա­նաչ չէ , այլ ընդ­հան­րա­պես չի ճա­նա­չում ո­չինչ, չգի­տի դաս­տիա­րա­կութ­յան կա­նոն­նե­րը, չգի­տի` ի ՞ նչ­ է բնութ­յու­նը, նա­յում է երկն­քին, բայց չգի­տի, թե այն ինչ ա­նուն ու­նի, այդ բո­լոր ճան­չո­ղա­կան կա­րո­ղութ­յուն­նե­րը դպրո­ցում է ստա­նում:

-Իսկ հա­սա­րա­կութ­յա՞ն վե­րա­բեր­մունքն ինչ­պի­սին է չլսող մար­դու նկատ­մամբ:

-­Հա­սա­րա­կութ­յու­նը պետք է փո­խի իր վե­րա­բեր­մուն­քը հաշ­ման­դամ մար­դու նկատ­մամբ, պետք է հա­կա­նա, որ լսո­ղութ­յան խան­գա­րում­նե­րով մար­դիկ ի­րենց հա­վա­սար են, ուղ­ղա­կի խո­սում են ի­րենց` ժես­տե­րի լեզ­վով, բայց անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում կա­րող են հաս­կաց­նել ա­սե­լի­քը:

Մենք ծրագ­րեր ենք ի­րա­կա­նաց­րել տար­բեր հա­սա­րա­կա­կան շեր­տե­րի հետ` նրանց սո­վո­րեց­նե­լով ժես­տե­րի լե­զուն: Ոս­տի­կա­նութ­յան ան­չա­փա­հաս­նե­րի տես­չութ­յան Եր­ևան քա­ղա­քի բո­լոր աշ­խա­տող­նե­րը մեզ մոտ ան­ցել են վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ, սո­վո­րել են ժես­տե­րի լե­զուն, նրանք բո­լո­րը տի­րա­պե­տում են այդ լեզ­վին: Ն­մա­նա­տիպ ծրա­գիր ենք անց­կաց­րել Ա­ռող­ջա­պա­հութ­յան նա­խա­րա­րութ­յան Ա­ռող­ջա­պա­հութ­յան վար­չութ­յան հետ: Եր­ևան քա­ղա­քի պո­լիկ­լի­նի­կա­նե­րի քիթ-կո­կոր­դա­յին բաժ­նի բժիշկ­նե­րը մեզ մոտ սո­վո­րել են ժես­տե­րի լե­զուն, որ անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում կա­րո­ղա­նան հաս­կա­նալ լսո­ղութ­յան խան­գա­րու­մով ե­րե­խա­նե­րի գան­գատ­նե­րը: Ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի Սուր­դո­ման­կա­վար­ժութ­յան բաժ­նի ու­սա­նող­նե­րը ևս մաս­նակ­ցել են ժես­տե­րի լեզ­վի ո­սուց­մա­նը: Բա­ցի այդ, ա­մեն տա­րի ա­ռա­ջին դա­սա­րան ըն­դուն­ված մեր ե­րե­խա­նե­րի ծնող­նե­րի հետ անց­կաց­նում ենք ժես­տե­րի ու­սուց­ման դա­սըն­թաց­ներ, որ­պես­զի ծնող­նե­րը ևս կա­րո­ղա­նան ա­զատ շփվել ի­րենց ե­րե­խա­նե­րի հետ ոչ թե պայ­մա­նա­կան նշան­նե­րով, այլ այն լեզ­վով, ո­րով ե­րե­խան պետք է իր հե­տա­գա կան­քը կա­ռու­ցի:

-Ինչ­պի­սի ՞ մարդ է նրանց դարձ­նում չլսե­լու ֆի­զիո­լո­գիա­կան հատ­կութ­յու­նը: Ե­թե մար­դը խուլ է, նա ինչ­պի­սի ՞ն է դառ­նում հա­սա­րա­կութ­յան մեջ:

-Երբ մար­դը չի լսում, նրա մեջ անվս­տա­հութ­յուն է ա­ռա­ջա­նում հա­սա­րա­կութ­յան նկատ­մամբ, հիմ­նա­կա­նում նրանց մոտ ձևա­վոր­վում է կաս­կա­ծամ­տութ­յուն, նա­խանձ: Ե­թե մենք կա­րո­ղա­նում ենք ե­րե­խա­նե­րի մի­ջից ինչ-որ չա­փով հա­նել այդ զգա­ցո­ղութ­յուն­նե­րը, դա ար­դեն մեծ ա­ռաջ­խա­ղա­ցում է:

-Այս ե­րե­խա­ներն ին­չի ՞ կա­րիք ու­նեն:

-­Միայն հա­սա­րա­կութ­յան հո­գա­տա­րութ­յան և­ ու­շադ­րութ­յան, այս ե­րե­խա­ներն ու­րիշ ոչ մի բա­նի կա­րիք չու­նեն: Լ­րատ­վա­մի­ջոց­նե­րը նրանց հի­շում են միայն հաշ­ման­դամ­նե­րի օ­րը և խու­լե­րի մի­ջազ­գա­յին օ­րը: Դ­րա հա­մար մենք լրատ­վա­մի­ջոց­նե­րին ա­սել ենք, որ այդ օ­րե­րին մեզ չան­հանգս­տաց­նեն, ե­թե պետք է տա­րին մեկ ան­գամ հի­շեն: Մեր ե­րե­խա­նե­րը խղճա­հա­րութ­յան կաիրք չու­նեն, նրանք հա­սա­րա­կութ­յան մեջ կա­րո­ղա­նում են ի­րենց լիար­ժեք դրսևո­րել, ոչն­չով չեն տար­բեր­վում մե­զա­նից: Ե­թե ա­կան­ջի հետ­ևի լսո­ղա­կան սար­քը չլի­նի, ոչ ոք չի տար­բե­րի, որ նրանք լսո­ղութ­յան խան­գա­րում ու­նեն:

YerevakLur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan