«Ելքը» Նիկոլ Փաշինյանին կառաջադրի վարչապետի թեկնածու
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրելու։ Այս մասին NEWS.am–ին ասել է խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը. «Իրավաբանների հետ խորհրդակցությունը հուշեց, որ պետք է առաջադրենք վարչապետի թեկնածու։ Առաջադրելու ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»:
Հիշեցնենք, որ վարչապետի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը լրանում է այսօր՝ ժամը 18:00-ին: