«Մնացածը թող որոշեն երեկվա նիստին ԾԴ, ՀՅԴ, ՀՀԿ խմբակցությունների բացակա պատգամավորները». Լենա Նազարյան
ԵԼՔ խմբակցության պատգամավորները միացել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը երկրորդ անգամ արտահերթ ընթերցման համար ԱԺ ներկայացնելու Ծառուկյան դաշինքի նախաձեռնած ստորագրահավաքին:
Հատուկ ցանկանում եմ նշել, որ ՔՊ-ն կարող է ընտրությունների մասնակցել և՛ գործող օրենսդրությամբ, և՛ փոփոխված տարբերակով. մեր նպատակն է բարելավել պայմանները փոքր, նոր ձևավորվող կամ հանրային քիչ աջակցություն ունեցող կուսակցությունների համար, որպեսզի նրանք նույնպես կարողանան պայքարել ԱԺ-ում իրենց գաղափարները ներկայացնելու համար:
Մնացածը թող որոշեն երեկվա նիստին ԾԴ, ՀՅԴ, ՀՀԿ խմբակցությունների բացակա պատգամավորները:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի ֆեյսբուքյան էջից