Նաիրա Զոհրաբյանը պատգամավորներից ստորագրություն է վերցնում. տեսանյութ
Ինչպես արդեն հայտարարել էին ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները, իրենք ստորագրահավաք են սկսելու՝ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կրկին ԱԺ բերելու համար:
Նաիրա Զոհրաբյանը արդեն սկսել է մտնել պատգամավորների սենյակներ և ստորագրություններ վերցնել: