Թող թեկնածու բերեն, քվեարկենք. Վահրամ Բաղդասարյանը` վարչապետի թեկնածուի մասին
Վարչապետի վաղվա ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք իրենց խմբակցությունը վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ է, թե ոչ: Փոխանցում է Tert.am-ը:
Անդրադառնալով դիտարկմանը, եթե թեկնածու չեղավ, քվեարկություն չի լինի, և վարկածներ կան, որ դա իրավական փակուղի կլինի, Վահրամ Բաղդասարյանն ասաց.«Թող թեկնածու բերեն, քվեարկենք»։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին մասնկցությանը և դրա ձևաչափին, ապա Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց. «Դրա մասին կհայտարարենք»:
Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել:
Հաղորդում է Tert.am-ը: