«Կարծես սառույցը տեղից շարժվում է ու Երևանը կրկին հանգիստ շնչելու է». Աշոտ Ասատրյան
Կարծես սառույցը տեղից շարժվում է ու Երևանը կրկին հանգիստ շնչելու է։ Այսօր տեղեկացա, որ ոստիկանության և որոշ թաղապետարանների միահամուռ աշխատանքի արդյունքում, քաղաքը փողոցային շուկա վերածած անձինք արդեն զգուշացվել են, որպեսզի մաքրեն տարածքները, անցնեն օրինական դաշտ ու քաղաքի ամեն սանտիետրը շուկա և զիբիլանոց չսարքեն։ Ուշադիր հետևելու եմ այս խնդրի լուծմանը, քանի որ արդեն մի քանի ամսի կոնկրետ հատվածներում որևէ քայլ չէր ձեռնարկվել։
Բոլորը ունեն աշխատելու և օրվա գումար վաստակելու իրավունք, սակայն դա չպետք է վնասի քաղաքին ու մյուս բնակիչներին։ Ամեն մարդ պետք է յուրովի վերաբերվի իր քաղաքին։
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից