Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Իսկ հնարավո՞ր է արդյոք «ընտրովի արդարադատության» միջոցով «Նոր Հայաստան» կառուցել, պարոն Փաշինյան

Հարցադրումն իր մեջ արդեն իսկ պարունակում է պատասխանը: Նման խաղի կանոնը հաստատված էր «հին» Հայաստանում, երբ առկա էր իրավագիտության եռաստիճան մոտեցում:
Յուրայինները ունեին բազմաթիվ իրավունքներ, առանց պարտավորությունների, թշնամիները, ճիշտ հակառակը, ունեին բազմաթիվ պարտավորություններ, առանց իրավունքների, իսկ չեզոք քաղաքացիները պետք է շարժվեին բացառապես օրենքներով: Այս համակարգը ունեցավ իր սկիզբն ու վերջը, քանզի երբ «վերևները» այլևս չէին կարողանում կառավարել հին ձևով, իսկ «ներքևները» այլևս չէին ուզում կառավարվել հին ձևով, եկավ «թավշյա» հեղափոխության ժամանակը: Այս հեղափոխության գլխավոր նպատակը հին խաղի կանոններից հրաժարվելն էր, այլ ոչ թե միայն հին դեմքերին նորերով փոխելը, քանզի վերջինս չի համարվի հեղափոխություն, այլ կհամարվի իշխանական որոշ անձերի փոփոխություն:
Այս հեղափոխության գլխավոր արժանիքներից է նաև այն, որ մարդիկ հասկացան, որ իրենց որոշումից է կախված իրենց ապագան, և իշխանությունը պետք է ենթարկվի իրենց, այլ ոչ թե հակառակը:

Առավել ցցուն այս ամենը երևում է դատական համակարգի վրա

Այս ոլորտը բաց տեսանելի է բոլորի համար, այն յուրօրինակ «լակմուսի թղթի» դեր է կատարում` ցույց տալով, թե ինչ ուղությամբ է զարգանում մեր երկիրը:
Վեց ամիսը հերիք էր հասկանալու համար, թե ինչ ուղենիշով է պատրաստվում շարժվել իշխանությունը: Եվ ինչքան էլ որ Փաշինյանը հայտարարի, որ նա չի միջամտելու դատական համակարգի գործերին, մեկ օրում դա չի կատարվում, ինչը հասկանալի է, ինչպես, որ մեկ օրում անկախ դատական համակարգ չի կառուցվում: Ավելին, այն չի կառուցվում նաև մեկ տարում, քանզի դրա համար անհրաժեշտ են մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ: Սակայն իշխանության վարքագծից է կախված, թե ինչպիսի ուղղություն է որդեգրելու նա` «Նոր» Հայաստանը կառուցելու հարցում:
Պետք է նշել, որ ընդհանուր առմամբ, այս հարցում իշխանությունը շտապողականություն չի ցուցաբերում, ինչը հասկանալի է: Սակայն այստեղ արկա է նաև որոշակի մտահոգիչ տենդենց, որ այս ամենը ընտրովի սկզբունքով է կիրառվում: Դատեք ինքներդ, փոխվում է խափանման միջոցը քրեական աշխարհի ներկայացուցիչների համար: Տարատեսակ գործարքներ են կնքվում մականունավոր օլիգարխների հետ, և նույնիկ խափանման միջոցը փոխվում է ցմահ ազատազրկված Կարեն Օգանեսյանի համար, ինչը միանշանակ ողջունելի է, բայց արի տես, որ այս շարքում կատարվում է մեկ բացառություն, որի անունն է Սամվել Մայրապետյան: Բոլորի համար էլ հասկանալի է այս բացառության իմաստը, և հենց դա է վտանգավոր, քանզի բոլորի համար պարզ երևում է, որ «ընտրովի արդարադատության» սկզբունքը դեռ չի փոխվում: Այստեղ այդ սկզբունքն է կարևոր, քանզի բոլորն էլ հասկանում են, որ Մայրապետյանը ոչ վտանգ է ներկայացնելու` ազատ մնալու դեպքում, ոչ էլ կարող է էապես ազդել քննության վրա:
Հենց այսպիսի «ընտրովի» մոտեցումից էլ սկսվում է ամեն ինչ: Այն այսօր Փաշինյանի համար  յուրօրինակ «լակմուսյան թուղթ» է, և եթե պարզվի, որ նա չի կարողանում իր զգացմունքները, անցածը ստորադասել իր ապագային, ապա օբյեկտիվորեն նա չի կարողանա դառնալ հանրության մեծամասնության ղեկավար:

Դա է ցույց տալիս այլ երկրների փորձը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan