«Որ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ տանում էիք, դարձնում երկրի ղեկավար, էդ ականը չկա՞ր ժողովրդավարության տակ». Ալեն Սիմոնյանը՝ Աշոտյանին
«Կարող եք անցկացնել այս նախագիծը առանց ՀՀԿ-ի, իմ հաշվելով՝ ունեք 65 ձայն, բայց քաղաքական կոնսենսուս չի լինի, եթե դա անցկացնեք նման կերպ: Այսպես աշխատելով՝ դուք երկիրը վտանգի տակ եք դնում: Հայաստանի ժողովրդավարության տակ ական մի դրեք»,- ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի այս հայտարարությանը ի պատասխան «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ ԸՕ նախագծի քննարկման ժամանակ ասաց. «Որ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ տանում էիք, դարձնում երկրի ղեկավար, էդ ականը չկա՞ր ժողովրդավարության տակ: Դուք Աժ դահլիճում չէի՞ք, որ սուպերվարչապետության օրենքը կարվում էր Սերժ Սարգսյանի չափսերով: Կամ, որ ասում եք՝ ամեն ինչ հապճեպ է արվում, բա էն որ երեկոյան գաղտնի, հապճեպ նիստ էիք հրավիրում, առանց լրագրողների քվեարկում էիք, հապճե՞պ էր, թե՞ չէ»:
Zham.am