Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Պատերազմ Արցախում
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Կապանի նորընտիր քաղաքապետը կարո՞ղ է մեղադրվել նարկոտրաֆիկի և քրեական բուրգի հետ կապ ունենալու մեջ

Սյունիքի մարզի Կապան քաղաքի քաղաքապետի ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի թեկնածուն` Նարեկ Բաբայանը պարտվեց։ Քաղաքապետ ընտրվեց Գևորգ Փարսյանը, ով Փաշինյանի թիմի թեկնածուի հիմնական մրցակիցն էր և անկուսակցական էր։ Կապանում նկատվել է նաև մասնակցության ամենաբարձր ցուցանիշը՝ ավելի քան 53 տոկոս։ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչը պարտվեց այն դեպքում, երբ վարչապետն ու իր ամբողջ թիմը լծվել էր նրա քարոզչության գործին։ Այնպես որ` սա կարելի է համարել առաջին հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարտությունը Սյունիքի մարզում։ 

Փաշինյանի թիմը, սակայն, կարծես կանխատեսել էր նման զարգացում։ Նախ՝ Կապանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով մարզպետ Հունան Պողոսյանի նշանակման մասին, հայտարարեց, որ այդ նշանակմամբ փորձելու է կանգնեցնել ժողովրդին վախեցնող օլիգարխներին։ Փաշինյանի խոսքով՝ նոր մարզպետը պետք է կոտրի նաև նարկոտրաֆիկի ողնաշարը։ Հաղորդում է Politik.am:

Վարչապետի հայտարարությունից առաջ էլ նրա կնոջը պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն էր հող նախապատարստել իրենց թիմակցին պարտության մատնած թեկնածուի դեմ հնարավոր քարոզչական և իրավական գործընթացների համար։

Օրաթերթը, իր հոդվածներից մեկում խոսելով Հունան Պողոսյանի նշանակման մասին, գրել էր մարզում առկա քրեածին-կրիմինալ բուրգի մասին (խմբ․ որը, ըստ վարչապետի, նաև նարկոտրաֆիկի պատասխանատուն է) և նշել, որ ՔՊ ներկայացուցչի հիմնական մրցակիցը հենց այդ բուրգի անդամ է․«Ի դեպ, գալիք կիրակի Կապանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, եւ առաջադրված թեկնածուներից մեկը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հիմնական մրցակիցն է, վերը նշված «բուրգի» ներկայացուցիչն է, կամ առնվազն՝ հովանավորյալը»,-գրել էր Փաշինյանի կնոջը պատկանող օրաթերթը։

Այս ամենից ելնելով՝ կարելի է սպասել, որ առաջիկայում Կապանի նորընտիր քաղաքապետին կարող են մեղադրել նարկոտրաֆիկի և քրեական բուրգի հետ կապ ունենալու մեջ։ Եվ ամենայն հավանականությամբ՝ հենց այս սցենարով էլ առաջիկայում գործողությունները կզարգանան։

Politik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan