Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Կեցցե՛ ազատ Կապանը. ֆեյսբուքահայության արձագանքը Կապանում ՔՊ թեկնածուի պարտության մասին

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Հայաստանի չորս քաղաքներում՝ Հրազդանում, Արմավիրում, Էջմիածնում և Կապանում տեղի են ունեցել քաղաքապետի ընտրություններ: Ընտրությունների արդյունքներով Հրազդանում քաղաքապետ է ընտրվել Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, Արմավիրում՝ ՔՊ թեկնածու Դավիթ Խուդաթյանը, Էջմիածնում` ՔՊ թեկնածու Դիանա Գասպարյանը և Կապանում՝ անկուսակցական Գևորգ Փարսյանը:

Հարկ է նշել¸ որ աղմուկը քաղաքապետերի ընտրություններում ավելի շատ էր¸ քան մասնակցության ցուցանիշները: Մասնավորապես¸ Facebook սոցիալական կայքի հայկական տիրույթում ակտիվ քննարկման է արժանացել քաղաքապետի ընտրությունները Կապանում: Անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանին: Ըստ նախնական տվյալների Գևորգ Փարսյանը ստացել է 10 507 ձայն, Նարեկ Բաբայանը՝ 8 499 ձայն:

Ոմանք նշում են¸ որ դա իշխանության պարտությունն է¸ ոմանք` պնդում¸ որ դա հաղթանակ է և ամբողջովին տեղավորվում է ժողովրդավարական հասարակարգի տիրույթում:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում ֆեյսբուքյան օգտատերերի տեսակետները ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:

«Լուրեր են շրջանառվում, որ Կապանում Փաշինյանի թեկնածուի պարտության պատճառը Սյունիքում իդեմս Հունան Պողոսյանի, նախկին իշխանությունների վրա հենվելու կենտրոնական իշխանության քաղաքականությունն է։ Պարտության պատճառներից մեկն էլ նշվում է կենտրոնական իշխանությունների հակահանքարդյունաբերական քարոզը, ինչը հանքարդյունաբերությամբ ապրող Կապանը չէր կարող նորմալ ընկալել», - գրել է Դերենիկ Մալխասյանը։


Ֆեյսբուքյան օգտատեր Արա Պապյանն էլ դա դիտարկում է որպես հաղթանակ. «ՈմանքԿապանի ընտրությունների արդյունքները ներկայացնում են որպես Նիկոլ Փաշինյանի պարտություն: Ընդհակառակն, դա Նիկոլի և մեր բոլորիս հաղթանակն է: Երբ ՏԻՄ ընտրություններում կարող է պարտվել իշխող կուսակցության ներկայացուցիչը՝ նշանակում է երկիրը ապաքինման ընթացքի մեջ է:
Ինչքան իշխանության հանդեպ քննադատական մոտեցումը շատանա, այնքան նշանակում է, որ հեղափոխությունը հաղթում է: Կեցցե ժողովրդական հեղափոխությունը: Կորչեն ամբողջատիրական վարչակարգերը»:

«Փաստորեն Ղափանը դարձավ առաջին քաղաքը, որտեղ Մերժեցին Նիկոլին...»¸ - Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից:

Կապանում իշխանության ներկայացուցչի պարտությունը¸ ասյօր՝ հոկտեմբերի 21-ին¸ լրագրողների խնդրանքով մեկնաբանեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական շաբաթի գագաթաժողովի շրջանակներում:

«Ցավում եմ¸ որ մենք ընտրություններում պարտություն կրեցինք¸ բայց մյուս կողմից ուրախ եմ¸ որ մենք ևս մեկ անգամ քայլ կատարեցինք արձանագրելու մեր հավատարմությունը թավշյա հեղափոխության արժեքներին»¸ - ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց¸ որ ոչ իշխանական թեկնածուները նույնպես հանդես են եկել հեղափոխության դիրքներից:
«Ինչպես նախկինում ասել եմ¸ և հիմա էլ ասում եմ¸ որ Հայաստանում ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու»¸ - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց¸ որ Կապանում իշխանության պարտությունը կապել Հունան Պողոսյանի նշանակման հետ նույնպես պետք չէ:


Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan