1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Եթե ձեզ 100 դոլար են ուղարկել դրսից, դրա 23 տոկոսը պետք է գնա բյուջե. Արփինե Հովհաննիսյանը ահազանգում է. Տեսանյութ ՊԵԿ-ի նախագահը ճիշտ է, իսկ դուք, խոպանչիներդ ու մյուս քաղաքացիներդ՝ սխալ Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ. Նիկոլ Փաշինյանը՝ Գեղարքունիքի մարզում ՈՒղիղ Ուր՞ կարող է տանել Երևանի ու ՀԱՊԿ-ի այս փչացող հարաբերույթյան պատմությունը. Տեսանյութ «Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը՝ ըստ ՊԵԿ-ի Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները (տեսանյութ) Թուրքիան բացե՞լ է Հայաստանի հետ սահմանը. թուրք դեսպանը հրատապ հայտարարություն է տարածել (Լուսանկարներ, Տեսանյութ) Բաքուն բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին ամերիկյան վիզա տալու համար Բերդավանցիները Հայաստանի իշխանության և միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում. Տեսանյութ ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահի հետ
ԼՐԱՀՈՍ
Կարող են փոխվել իշխանությունները, բայց իշխանական տրամաբանությունը չի փոխվում. Վարդան Հարությունյան Ոստիկանությունը հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները ՊԵԿ նախագահը՝ «խոպանչիներին հարկելու» աղմկահարույց նախաձեռնության մասին (տեսանյութ) ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝«Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև,Երևան» կարգախոսներով (տեսանյութ) Առանց հանրային լայն քննարկման հարկային բեռի ավելացում չի լինելու. Արարատ Միրզոյանը՝ «խոպանչիներին» հարկելու նախաձեռնության մասին Կառավարության արտահերթ նիստը՝ ՈՒղիղ Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի «Բելառուսը ձեզ սպասում էր». Լուկաշենկոն՝ Մինսկում գտնվող Ալիևին Էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձ է կատարվել բանկոմատներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար. մեղադրանք է առաջադրվել երկու անձի Եթե ձեզ 100 դոլար են ուղարկել դրսից, դրա 23 տոկոսը պետք է գնա բյուջե. Արփինե Հովհաննիսյանը ահազանգում է. Տեսանյութ ՊԵԿ-ի նախագահը ճիշտ է, իսկ դուք, խոպանչիներդ ու մյուս քաղաքացիներդ՝ սխալ Միջադեպ Մարտունիում. հիվանդ քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ վարչապետին (տեսանյութ) Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ. Նիկոլ Փաշինյանը՝ Գեղարքունիքի մարզում ՈՒղիղ ՀՅԴ-ն մաս չի կազմի «Իմ քայլի» ձեւավորած կառավարությանը «Իա, եղբայ՞ր». Փաշինյանն անակնկալի եկավ` Մարտունիում տեսնելով աշխարհի չեմպիոնին (տեսանյութ) Եթե ՀԱՊԿ-ում առաջանան խնդիրներ, առաջին օգտվողը Ադրբեջանն է. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Խորհրդարանական ուժերի վերջին ավանդական ճեպազրույցները (ուղիղ) Ուր՞ կարող է տանել Երևանի ու ՀԱՊԿ-ի այս փչացող հարաբերույթյան պատմությունը. Տեսանյութ «Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը՝ ըստ ՊԵԿ-ի Նիկոլ Փաշինյանը հարսանիքին պարում է «Դուխով» երգի ներքո (տեսանյութ) Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները (տեսանյութ) Արտագնա աշխատողների աշխատածից հարկ գանձելու մտքի հեղինակը հաստատ ուղեղի բորբոքում ունի Գոռ Վարդանյանը վկայագիր է հանձնել կեղտաջրերը Տարոն Մարգարյանին մոտեցրած Մարինա Խաչատրյանին (լուսանկար, տեսանյութ) Մեկնարկել է Ալիևի այցը Մինսկ (լուսանկարներ) Ցավում եմ Արամ Սարգսյանի համար. Տիգրան Հակոբյան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ստանձնել է նաև պաշտպանության նախարարի պաշտոնը Թուրքիան բացե՞լ է Հայաստանի հետ սահմանը. թուրք դեսպանը հրատապ հայտարարություն է տարածել (Լուսանկարներ, Տեսանյութ) Ակնկալում եմ մեր իշխանություններից դիվանագիտական խողովակներով հասնել նրան, որ Բելառուսը ներողություն խնդրի. Արտակ Զաքարյան (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված 445 բեռնատար ավտոմեքենա Շղթայական վթար Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսում կուտակումներ են Բաքուն բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին ամերիկյան վիզա տալու համար Բերդավանցիները Հայաստանի իշխանության և միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում. Տեսանյութ Թուրքական աղբյուրը «պաղեստինյան հետք» է հայտնաբերել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային ԶՐՈ քաղաքական ուժ լինելու ուղղակի հանճարեղ հիմնավորում «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ» ՓԲ բանկոմատները հայտնվել են հանցագործների ուշադրության կենտրոնում ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին կհայտնի ընդդիմադիր սաուդացի լրագրողի սպանության պատվիրատուի անունը. Թրամփ Ինչպես ազատ արձակվեց Դինա Ակոպովնան. ուշագրավ մանրամասներ. Լուսանկար 37 և 1 համարի երթուղիները սպասարկող ընկերությունը սնանկ է ճանաչվել Վազգեն Խաչիկյանի բնակարանը կհանվի աճուրդի ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահի հետ «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է 157 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը Ամբողջությամբ այրվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում. Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի վերջին չհրատարակված երգը թողարկվել է CD տարբերակով Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորողին ու Nissan-ի վարորդին, կոտրել լիցքավորման սարքը 2019 թ. հուլիսի 1-ից եկամտահարկը դարձնել 23 %, բարձրացնել ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը. Հարկային օրենսգրքի նոր նախագիծ «Դղյակի» սեփականատիրոջ սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. մեղադրանքը վերաորակվել է Ողբերգական դեպք. նախկին գյուղապետի որդին զանգել է կնոջն ու ասել. «Ես ինձ կամրջից ցած եմ նետում» 55 տարեկանում մահացել է ռուս էստրադային երգիչ Եվգենի Օսինը. Տեսանյութ Հայաստան են այցելել Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականության հարցերով ԱՄՆ փորձագետները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու Հայաստանի իրավունքի պահպանումը հարցեր է առաջացնում. Սեմերիկով «Բարգավաճ Հայաստան», «Սասնա ծռեր» և «Օրինաց երկիր» կուսակցություններին ԿԸՀ-ն 48 ժամ է տրամադրել՝ փաստաթղթերը լրացնելու համար Ուրիշ լավ ե՞ք ժողովուրդ... Արա Բաբլոյանը հանդիպել է Սամվել Մայրապետյանին Ադրբեջանում շարունակում են ձերբակալել ընդդիմադիր գործիչների Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ «Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել». Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելու հայտարարությանը Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ) Խեղճ հանրապետականներ Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ Հայկը առաքելական քրիստոնյա՞, թե՞ աղանդավոր Փաշինյանը լավագույն մասնագետներին պետկառավարման մեջ ընդգրկելու մեխանիզմ է ստեղծում. կոչով դիմել է մասնագետներին Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարի հետաքննությունը ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ կաթողիկոսը մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակը Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել Բողոքի ակցիա Կենդանաբանական այգու դիմաց. պահանջում են տնօրենի հրաժարականը Հասկացանք իրավիճակ է փոխվել, բայց էն կարգի,որ ամեն ի՞նչ է մոռացվել. Արսեն Ջուլֆալակյանը զայրացած է Գիշերային սթրիփ բարի մենեջերը՝ ՔՊ պատգամավորի թեկնածու Սասնա ծռեր կուսակցությունն ավտոերթ է իրականացնում դեպի Արցախ ՀՀ պաշտպանության նախարար՝ Դավիթ Տոնոյանի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ՝ ազատել... «Անցած ամիսները խորը անհանգստություն են առաջացնում». Վիգեն Սարգսյան ( Տեսանյութ) Գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները փակել են Հայաստան-Վրաստան ճանապարհը «Նիկոլ՝ վարչապետ»․ «հեղափոխության» ինտելեկտուալ ինքնասպանությունը Լարսում մեքենաների կուտակումները հասել են 550-ի, Հայաստանի որոշ ավտոճանապարհներին մառախուղ է Ով է «Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսի հեղինակը Մովսիսյանի պոկերի շնորհիվ Հայաստանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարին (տեսանյութ) ինչու՞ տապալեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պետական պահպանության օրինագիծը։
Հարցում

Մենք պետք է հավատանք մեզ, մեր ժողովրդի ապագային, մեր ուժերին, և դա թերևս ամենակարևորն է. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արամ I հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Անթիլիասում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը Արամ Ա Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Արամ Ա Կաթողիկոսի առանձնազրույցը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր ողջույնի խոսքում նշել է. «Սիրելի պարոն վարչապետ, մեկ անգամ անհուն ուրախությամբ ողջունում եմ Ձեր ներկայությունը Ձեր տանը: Եկեղեցին մեր ժողովրդին է պատկանում. մենք ժողովրդից ենք գալիս, ժողովրդին ենք պատկանում և կոչված ենք մեր ժողովրդին ծառայել: Սա մեր ժողովրդի, հայրենիքի տունն է, մենք այս հասկացողությամբ ենք կազմավորվել և մեր ուսումն ենք առել այստեղ: Երբ Կիլիկիան կորցրեցինք որպես թագավորություն և որպես հող, մենք հոգևոր Կիլիկիան ստեղծեցինք: Այս գործոնը հոգևոր Կիլիկիայի ծագմանը, զարգացմանը մեծապես նպաստեց, ինչպես առավոտյան Ձեր խոսքի մեջ ակնարկեցիք, և այս աթոռի առաքելությունն է` մեր ժողովրդի կյանքում կենսագործել մեր հոգևոր, առօրեական, մշակութային, ազգային արժեքները:

Մենք Հայաստանը երազեցինք, Հայաստանն ուզեցինք մեր երազի պատկերով տեսնել, ազատ, անկախ Հայաստան երազեցինք և ունեցանք: Հետևաբար, այս աթոռի հիմնական մասը ներկայացնում է Հայաստանի հզորությունը, և ես ուրախ եմ անձնապես, որ ինչպես եկեղեցու մեջ ասեցի, մեր հայրենիքի ժամանակակից պատմության մեջ մի նոր էջ բացվեց` հույսի և սիրո, միասնության և տեսլականի, Հայաստանի ապագային առնչվող նոր էջ: Եվ ես առաջին իսկ օրվանից կոչ ուղղեցի մեր ժողովրդին` ոչ միայն հեռվից հպարտանալու, ուրախանալու, այլև մասնակից դառնալու Հայաստանի վերակերտման, հզորացման աշխատանքներին: Հետևաբար, այս առիթոց մեկ անգամ ևս Ձեզ հայտնում եմ, որ այս աթոռն իր թևերով, և ես անձնապես ամբողջական իմաստով նեցուկ եմ Ձեզ, որովհետև Ձեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է: Հետևաբար, մենք բոլորս ցանկանում ենք, որ հայրենիքը` Ձեր իմաստուն ղեկավարությամբ, ավելի հզորանա: Մեկ անգամ ևս այս մտածումներով և սպասումներով ողջունում եմ Ձեզ»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, Վեհափառ տեր: Անկեղծ ասած, շատ տպավորիչ այցելություն ստացվեց: Ես ուզում եմ նախևառաջ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ` Ձեր հոգևոր գործունեության 50-ամյակի կապակցությամբ: Ես իմ գնահատանքի խոսքերն արտահայտեցի առավոտյան տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Ցանկանում եմ վերահաստատել իմ մեծ հարգանքով պատկառանքը և գնահատանքը Ձեզ և Ձեր գործունեությանը և շնորհակալություն հայտնել հրավերի համար, որովհետև այս հրավերը հնարավորություն տվեց, որ լիբանանահայության բոլոր շերտերի հետ շփվելու, ծանոթանալու առիթ ունենամ: Իհարկե, մեծապես հաճելի էր արձանագրել, որ Հայաստանի կառավարությունն ունի մեր հայրենակիցների լիակատար աջակցությունը: Հավատացեք, դա մեզ մեծ ուժ է տալիս, և առավել ևս Ձեր խոսքը, Ձեր դիրքորոշումը, որ Դուք արտահայտել եք հենց թավշյա հեղափոխության, փոփոխությունների օրերին, ինչի համար ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել:

Ցանկանում եմ ասել, որ այդ փոփոխությունները չէին կարող տեղի ունենալ առանց Սփյուռքի միանշանակ աջակցության, և նաև Սփյուռքի և հայության միանշանակ աջակցությունն էր այն գործոններից մեկը, որ հնարավորություն տվեց քաղաքական գործընթացներն իրականացնել բացառապես խաղաղ, սիրո և համերաշխության մթնոլորտում, որովհետև այնքան ակնհայտ էր հայության դիրքորոշումը ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, որ պարզապես որևէ դիմադրություն անիմաստ էր դառնում:

Իհարկե, շատ կարևոր է ապագայի մասին խոսելը, և գտնվելով հայության այսպիսի հոգևոր կենտրոնում` ես ցանկանում եմ ապագայի մասին խոսելիս շեշտել հավատի գործոնը: Մենք պետք է հավատանք մեզ, մեր ժողովրդի ապագային, մեր ուժերին, և դա թերևս ամենակարևորն է: Եթե կա հավատ, համոզմունք և նպատակ, այդ նպատակը հասանելի է, որովհետև, ինչպես Աստվածաշնչում` Նոր կտակարանում է ասվում, եթե մանանեխի չափ հավատ ունենաս, լեռներ կարելի է շարժել:

Հայաստանում տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց հետևողականության սկզբունքի, հավատքի ուժը, որովհետև ժողովուրդն, ի վերջո, հավատաց ինքն իրեն, և այդ հավատն էր, որ առաջ մղեց մեզ և բերեց հաղթանակի: Ես հույս ունեմ և համոզված եմ նաև, որ մեր ժողովուրդը հավատն իր ուժերի նկատմամբ չի կորցնի, որովհետև շատ կարևոր է արձանագրել` ինչն է էական: Էականն այն չէ, որ այս անձի փոխարեն մյուս անձը դարձավ վարչապետ կամ նախարար կամ որևէ այլ պաշտոնյա: Էական փոփոխությունն այն է, որ ժողորդի ձայնը դարձավ վճռական իշխանության ձևավորման գործում, ինչպես և նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ, և որևէ կասկած չկա, որ այդպես էլ պետք է շարունակվի: Պետք է հուսանք, որ մեր գործերով, մեր գործունեությամբ ոչ միայն չենք հիասթափեցնի մեր ժողովրդին, այլև նրան նոր շունչ, նոր հավատ կներշնչենք սեփական ուժերի նկատմամբ: Իհարկե, այս գործում շատ կարևոր է Ձեր աջակցությունը և շնորհակալ եմ Ձեր պատրաստակամության համար»:

website by Sargssyan