ՃՏՊ Գյումրի քաղաքում. կա տուժած
Դիտել նաև
Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների
Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Փաշինյանի «խռխռոցը» լսվեց․ եկեղեցու դեմ նոր հարձակումը պատահական չէ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
Տասը միլիոն ծառի մասին Նիկոլի սուտը
Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի
Հոկտեմբերի 19-ին, ժամը 22:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան խճուղու վերջնամասում «ՎԱԶ 2107» մակնիշի (վարորդը՝ Հ. Ե., 1991 թ.) ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով Հ. Ե.-ն տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: