Կամո Արեյանն ազատվել է պաշտոնից
Կամո Արեյանը ազատվել է Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնից, այդ մասինտեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
Ըստ աղբյուրի, փոխքաղաքապետի պաշտոնում շարունակում են պաշտոնավարել Դավիթ Օհանյանը, Վահե Նիկոյանը և Արամ Սուքիասյանը։
Նկատենք, որ Կամո Արեյանը 2003 թվականից մինչ այժմ զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։