Տիգրան Ուրիխանյանն առանց Գագիկ Ծառուկյանի՞ է գնալու ընտրություններին
«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ, այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած մամուլի հաղորդագրությունից: Ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Ցուցակում ներկայացված են լինելու մի շարք բացառիկ քաղաքական ու պետական գործիչներ, տնտեսագետներ, գիտության ու մշակույթի վառ ներկայացուցիչներ։ Այն կներկայացվի նախընտրական արշավի սկզբում:
«Ալյանսը» միշտ պայքարել է ՀՀԿ-ական մենիշխանության դեմ, եղել է առանց շեղումների ընդդիմադիր, հիմա սատարում է հեղափոխական իշխանությանը եւ, ըստ օրենքի պահանջի, ձեւավորելու է այն չորս խմբակցություններից մեկը, որը, ներդնելով ինտելեկտ ու փորձառություն, միասնաբար աշխատելու է Հայրենիքի զարգացման համար:
«Ալյանս» կուսակցություն